ԲՈՀ-ի պետի թափուր պաշտոնի մրցույթում հաղթել է Լիլիթ Արզումանյանը
ԿԳՆ աշխատակազմի «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետի թափուր պաշտոնի մրցույթում հաղթել է Լիլիթ Արզումանյանը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
«Մրցույթին մասնակցելու դիմում էին ներկայացրել երկու քաղաքացի՝ Լիլիթ Արզումանյանը և Ստեփան Գրիգորյանը: Այսօր կայացած մրցույթին ներկայացել է միայն Լիլիթ Արզումանյանը: Տեստավորման փուլը հաղթահարել է 94 տոկոս արդյունք ցույց տալով, հարցազրույցի փուլում՝ 95 տոկոս արդյունք: Արդյունքում նա համարվել է մրցույթի հաղթող»,- ասաց նա:
Գ. Աբրահամյանի խոսքով, կրթության և գիտության նախարարն է իրավասու նշանակել «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության նախագահին, և քանի որ մեկ հաղթող է, բնականաբար հենց նա էլ կնշանակվի ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետի պաշտոնում:
Նշենք, որ Լիլիթ Արզումանյանը երկար տարիներ եղել է ԲՈՀ-ի նախագահի տեղակալը: Նախկին պետ Արտուշ Ղուկասյանին աշխատանքից ազատելուց հետո նա նշանակվել էր ԲՈՀ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 4-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Արտուշ Ղուկասյանն ազատվել է «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետի պաշտոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան