«Դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձևավորում» մրցույթի առաջին փուլն ամփոփվել է
Երևանի թիվ 78 դպրոցում տեղ է ունեցել «Dasaran.am» կրթական ծրագրի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԿԳ նախարարության և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հայտարարած «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում 2014» մրցույթի մրցանակաբաշխության առաջին փուլը: Այս մասին տեղեկացնում են «Dasaran.am»-ից:
«Dasaran.am» կրթական ծրագրի ցանցում ընդգրկված 959 դպրոցների շրջանում Ամանորյա տոներին ընդառաջ հայտարարված մրցույթին մասնակցել էին 380 դպրոց` ներկայացնելով դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորման իրենց աշխատանքները:
«Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանն է փոխանցել մրցանակակները: Երևանի թիվ 20 և թիվ 150 դպրոցներն արժանացել են գլխավոր մրցանակներին՝ ստանալով մեկական համակարգիչ: Ակտիվ մասնակցություն ցուցաբերած ևս 14 դպրոցներ ստացել են պատվոգրեր ու խրախուսական մրցանակներ:
Մրցանակաբաշխությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ Անահիտ Մելքոնյանը, մասնակից դպրոցների տնօրեններ, ծնողներ և այլ հյուրեր:
Հիշեցնենք որ ստեղծվել էին աշակերտներից, մանկավարժներից և ծնողներից բաղկացած դպրոցական խմբեր, ովքեր լուսանկարել են իրենց աշխատանքներն ու տեղադրել դրանք Dasaran.am կայքում` ներկայացնելով իրենց դպրոցի տոնական տեսքը: Մրցույթի ամփոփման ընթացքում հատուկ կարևորվել էր խմբային աշխատանքը, ինչպես նաև` աշակերտների կողմից ներկայացված ձեռքի աշխատանքները:
Մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը տեղի կունենա փետրվարի 21-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա