ՀԵՀ. Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսվարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է
Կրթաթոշակների փոխհատուցման համար կառավարությունը 60 մլն դրամ է հատկացրել: Այս տարի մրցույթին մասնակցելու համար դիմել է 1500 ուսանող: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ղեկավար Կարեն Ավագյանը:
Այս տարի դիմողների թվում շատ են սոցիալապես անապահով ուսանողները: Ուսանողների ընտրությունը, նրա խոսքով, կատարվում է հստակ չափորոշիչներով՝ ուսանողի առաջադիմություն, սոցիալապես անապահովություն, հասարակական ակտիվություն և այլն:
«Ստանալու են 80 հազարական դրամ պետական և միջպետական, մարզային բուհերի առաջին կուրսերի ուսանողները: Մարզերից դիմել է 217 ուսանող»,- ասաց Կարեն Ավագյանն ու տեղեկացրեց, որ վաղը վարչապետի և ԿԳ նախարարի մասնակցությամբ տեղի կունենա կրթաթոշակների համար հաղթած ուսանողների ցանկի հրապարակումը:
«Սրանից ավելի թափանցիկ, եթե կա որևէ ձև մենք պատրաստ ենք իրականացնել: Եթե պակաս բան է իրականացվում թափանցիկության հետ կապված, մենք ցանկացած մեթոդ կկիրառենք: Մենք հրավիրել ենք ԱԺ բոլոր խմբակցություններին, որ տեղում ծանոթանան»,- ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ հիմնադրամը նաև իր միջոցներից է հատկացրել՝ ուսանողների ուսման վարձը փոխատուցելու համար:
Կարեն Ավագյանը հավելեց, որ սեպտեմբերից գործելու է այն բոլոր ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը, ովքեր ունեն երկու և ավելի երեխա: Դա փոխհատուցվելու է ՀԵՀ կողմից:
Հավելենք, որ 2011-ից առ այսօր 2150 ուսանող է օգտվել այս ծրագրից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա