![](https://panorama.am/news_images/92/274001_1/f55c5157f5514a_55c5157f5555d.thumb.jpg)
«Այսօրվա մանուկն ապագա ուսուցիչն է, գիտնականը». մեկնարկել է «Օգնիր երաժշտական դպրոցին» նախագիծը
Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ «Խաչատուրյան Տրիո»-ի հետ համատեղ մեկնարկել է «Օգնիր երաժշտական դպրոցին» նախագիծը, որի շրջանակներում յուրաքանչյուր ոք Կոնվերս Բանկի հատուկ հաշվեհամարին կարող է փոխանցել գումար՝ Վանաձորի երաժշտական դպրոցի սաներին աջակցելու համար: Բարեգործական դրամահավաքն ավարտվելու է սեպտեմբերի 1-ին, երբ ողջ գումարը կրկնապատկվելու է Բանկի կողմից: Այս միջոցներով ձեռք են բերվելու նոր երաժշտական գործիքներ՝ երեխաների համար: Այս մասին հաղորդում են Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունից:
«Լավագույն կրթությունը մեր երեխաներին. սա շքեղություն չէ, այլ անհրաժեշտություն: Այսօրվա մանուկն ապագա ուսուցիչն է, գիտնականը, գործարարն ու երաժիշտը: Հայաստանի ապագա կերտողն է: Այդ իսկ պատճառով այս տարի Կոնվերս Բանկն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր կրթական ոլորտում: «Օգնիր երաժշտական դպրոցին» նախագիծը դրանցից մեկն է», - ասել գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, նշելով որ մինչև տարեվերջ Կոնվերս Բանկը ներկայացնելու է ևս մի քանի խոշոր կրթական ծրագիր: Հիշեցնենք որ մայիսին Բանկում մեկնարկել է «Ապագայի թիմ» ուսումնական ծրագիրը՝ երիտասարդ եռանդուն մասնագետների համար:
Կոնվերս Բանկի գլխամասում «Օգնիր երաժշտական դպրոցին» նախագծին զուգահեռ մեկնարկել է հայտնի լուսանկարիչ Վիգեն Մնոյանի ցուցահանդեսը: Լուսանկարներին պատկերված են Վանաձորի և այլ երաժշտական դպրոցների սաները՝ դասերի ժամանակ: Ցուցահանդեսի բացումն ազդարարվեց անսպասելի համերգով՝ Կոնվերս Բանկի գլխամասի սպասարկման սրահում երիտասարդ երաժիշտները հաճելի անակնկալ էին պատրաստել Բանկի հաճախորդների համար:
Հարուստ է նաև «Խաչատուրյան Տրիո»-ի և հայաստանյան երաժշտական դպրոցների համագործակցության պատմությունը: Կոնվերս Բանկի աջակցությամբ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ «Տրիո»-ի երաժիշտները կազմակերպում են վարպետության դասընթացներ երկրի երաժշտական դպրոցներում: Վանաձորի դպրոցում նույնպես կլինեն այսպիսի դասեր:
Մանրամասների համար այցելեք http://www.conversebank.am/hy/news1/item/2014/05/30/news-vanadzor/
Լրահոս
Տեսանյութեր
![Սուրենյան. Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը](https://panorama.am/video_images/17/49869_1/f6683d660d4d69_6683d660d4daa.jpg)
![Աղջկաս գիշերն եմ տարել, հանձնել հողին, խփում էին. Դավիթ Բեկի բնակիչ](https://panorama.am/video_images/17/49845_1/f667ff44f2ba7f_667ff44f2babf.jpg)
![Ավինյանը պետք է պատասխան տա ԱՆԻՖ-ի լուծարման համար. Քաղաքագետ](https://panorama.am/video_images/17/49832_1/f667ec7df01fc0_667ec7df0200f.jpg)
![Չարիքը պետք է վերացնենք և այո, ես դա հանձն եմ առել. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49824_1/f667ebd6bdf23c_667ebd6bdf284.jpg)