Աֆրիկյան ժանտախտ` Լոռիում
Աֆրիկյան ժանտախտի նոր դեպքեր են գրանցվել Լոռու մարզի Մարց ու Լորուտ գյուղերում: Այս մասին այսօր Panorama.am-ին ասաց գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ու անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիգոր Բաղյանը:
Նրա խոսքով, հիվանդությունը դեռևս ամբողջությամբ չի նահանջել ու նոր դրսևորումներ է ունեցել մարզի երկու գյուղերում և հարակից տարածքներում: Գ. Բաղյանը նկատեց, որ Լորուտ գյուղում հարկադիր սպանդի է ենթարկվել ու ոչնչացվել է 125 գլուխ կենդանի, իսկ Մարցում` 53:
«Հանրապետությունում աֆրիկյան ժանտախտի նոր բռնկում է գրանցվել այս տարվա փետրվարին, երբ դեպքեր գրանցվեցին Լոռու և Տավուշի մարզերում: Դրանից հետո վիճակը հանդարտվեց, իսկ այժմ կրկին Լոռիում հիվանդության դեպքեր կան»,-ասաց Գ. Բաղյանը:
Չնայած դրան, պաշտոնյան նկատեց, որ արվում է հնարավորինը ժանտախտի վերացման համար: Գ. Բաղյանի խոսքով, այս հիվանդության դեմ պատվաստանյութ կամ բուժման միջոց չկա: Սակայն կարանտին է սահմանված մարզի երկու գյուղերում, որ հիվանդությունը տարածում չունենա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան