«Հայաստանը առաջին տեղն է գրավում համացանցում «պոռնո» բառի որոնման հաճախականությամբ»
«Վերջերս հետազոտության արդյունքեր են տարածվել համացանցում, ըստ որի Հայաստանը առաջին տեղն է գրավում «պոռնո» բառի որոնման հաճախականությամբ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Նա նշեց, որ ըստ հետազոտության, Հայաստանին հաջորդում են Թուրքիան, հետո Վրաստանը, հետո նոր Ռուսաստանը: Ըստ նրա, այսօր մեծ հարց է, թե ինչ ձև է անցկացվել այդ հետազոտությունը, քանի որ այս երկրներն իրենց սեքսուալ կուլտուրայի բովանդակությամբ խիստ տարբեր են:
Վրեժ Շահրամանյանը հայտնեց, որ վերոնշյալ տվյալի առաջին պատճառն այն է, որ սեքսուալ առողջության վերաբերյալ քննարկումները պատշաճ մակարդակով չեն իրականանում:
«Եթե հաշվի առնենք այն փաստը, որ համացանցից հիմնականում օգտվում են դեռահասները, ապա պարզ է, որ ինֆորմացիոն քաղցն է մարդկանց ստպիում ինտերնետում գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները»,- ասաց նա:
Վ. Շահրամանյանը նշեց, որ սեռական առողջությանը վերաբերող տեղեկատվությունը դեռահասները հիմնկանում ստանում են ինտերնետից, փողոցից, ընկերական միջավայրից:
«Շատ հազվադեպ է պատահում, որ դեռահասները նշեն, որևէ մասնագիտական գրականություն: Այս ամենի արդյունքում ստեղծվում է ինֆորմացիոն վակուում, որի բացը լրացնելու համար մեր հասարակությունը փորձում է գտնել ինտերնետի միջոցով»,- ընդգծեց բանախոսը:
Նրա խոսքով, համացանցում կարելի է հանդիպել ապատեղեկատվական մի շարք կայքերի, որոնք ավելի շատ ապատեղեկացնում են դեռասահներին:
«Ցավոք սրտի, մեր երիտասարդությունը հաճախ զինվում է այդ ինֆորմացիայով`կարծելով, թե այն ինչ իրենք տեսնում և կարդում են ինտերնետում, դա բացահայտ իրականություն է, և սկսում են ապրել ըստ իրենց ստացած ինֆորմացիայի»,-ասաց նա:
Ըստ նրա, այսօր Հայաստանում սեռական առողջության վերաբերյալ մասնագիտական ինֆորմացիայի պակաս կա: Նա նշեց, որ երիտասարդները սեռական առողջության մասին տեղեկատվություն են փնտրում ինտերնետում, քանի որ այդ մասին հայ ընտանիքներում ամոթ է խոսելը, իսկ դպրոցներում էլ սեռական դաստիարակության դասաժամ չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան