Իսրայելում ավելի քան հազար բժիշկ հրաժարվել է աշխատանքից
Ավելի քան հազար իսրայելցի բժիշկներ հրաժարական կներկայացնեն` ի նշան բողոքի ցածր աշխատավարձերի և վատ աշխատանքային պայմանների դեմ: Ինչպես հաղորդում է «Մաարիվ» պարբերականը, բժիշկները հայտարարել են, որ իրենք սիրում են իրենց մասնագիտությունը, մինչդեռ չեն կարող աշխատել ստեղծված պայմաններում:
«Ձեռքս դողում էր, բայց մենք պետք է ստորագրեինք հրաժարականի դիմումը` հանուն բժիշկների հաջորդ սերնդի, որը կփոխարինի մեզ»,- հայտարարել է բուժաշխատողների պատվիրակներից մեկը:
«Իսրայելի հիվանդանոցներում 1000 աշխատատեղերի բացման մասին որոշումը ոչինչ չի նշանակում: Աշխատավարձերի չափը գրեթե չի փոխվել, իսկ եթե այդպես է, հապա ո՞վ պետք է զբաղեցնի աշխատանքից հրաժարված 1000 բուժաշխատողների տեղերը»,- նշել է մեկ այլ բժիշկ Նադավ Հաիմը:
Նշենք, որ հրաժարական ներկայացրած բժիշկների դիմումներն ուժի մեջ կմտնեն 30 օր հետո:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ