«Սրտաբանություն» ինստիտուտը 50 տարեկան է. քաղաքապետը շնորհավորել ու պարգևատրել է
«Սրտաբանություն» գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 50 ամյակի կապակցությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանդիպել է ինստիտուտի նախկին տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր Կառլեն Ադամյանի ու ինստիտուտի ներկայացուցիչների հետ. նրանցից շատերը նաև ինստիտուտի հիմնադիրներն են:
Երևանի քաղաքապետը, նախ, շնորհակալություն է հայտնել ներկաներին նվիրական աշխատանքի համար, իսկ այնուհետ նաև վստահեցրել, որ քաղաքապետարանը միշտ պատրաստ է աջակցել ինստիտուտին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են. առողջապահության համակարգում երկարատև, բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի համար «Սրտաբանություն» գիտահետազոտական ինստիտուտի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով:
Հայկական բժշկության, մասնավորապես սրտաբանության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար ինստիտուտի 50 ամյակի, ինչպես նաև ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանը պարգևատրվել է նաև Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան