Խնձորի կեղևը կարող է օգնել ճարպակալության դեմ պայքարում

20:41 23/06/2012 » Աշխարհում

Խնձորի կեղևը կարող է օգնել ճարպակալության դեմ պայքարում

Ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ խնձորի կեղևից պատրաստված էքստրակտը կարող է օգնել արագ նիհարել: Ինչպես հաղորդում է Правда.Ру-ն, գիտնականներն իրենց հայտնագործությունը փորձարկել են միայն մկների վրա: Նրանք բացահայտել են, որ խնձորի կեղևում գտնվող ուրսոլայի թթուն ստիպում է օրգանիզմին աշխատացնել մկանային համակարգը և նվազեցնել նյութափոխանակության խանգարումները, որոնք հանգեցնում են ճարպակալման: Գիտնականները, թերևս, կոչ են անում դեռ զերծ մնալ խնձորի կեղևի անչափ օգտագործումից:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց