Արմավիրի բժիշկները քննարկել են մալարիայի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը

20:42 27/07/2012 » Առողջություն

Արմավիրի բժիշկները քննարկել են մալարիայի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը

«Եթե մարդը դիմել է ձեզ, ապա ձեզանից մասնագիտական օգնություն է ակնկալում և դուք պետք է անեք հնարավորը նրա սպասումներն արդարացնելու համար: Դա է ձեր կոչումը»,- նախօրեին Արմավիրի մարզի բուժհաստատությունների տնօրենների հերթական խորհրդակցության ժամանակ ասել է մարզպետի տեղակալ Լարիս Մուրադյանը:

Ըստ մարզպետարանի պաշտոնական կայքի, խորհրդակցության ժամանակ, որին ներկա է եղել նաև ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգենիկ հակահամաճարագային տեսչության Արմավիրի բաժանմունքի պետը և նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման լաբորատորիայի վարիչը, քննարկվել է մալարիայի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին և կառավարության համապատասխան ծրագրի իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել մալարիայի վաղ հայտնաբերմանը, ախտորոշմանն ու ընթացիկ հսկողությանը:

Ելնելով հարցի կարևորությունից` Լ. Մուրադյանը կոչ է արել մարզի բուժհաստատությունների տնօրեններին համագործակցված աշխատանք իրականացնել Հակահամաճարակային տեսչության մասնագետների հետ, անհրաժեշտության դեպքում համայնքներում կազմակերպել իրազեկման աշխատանքներ, ուսուցողական սեմինարներ` հնարավոր խնդիրները բացառելու նպատակով:

Խորհրդակցությանն անդրադարձ է եղել նաև գյուղական բուժամբուլատորիաներ ստացված շտապ օգնության կանչերին, մատուցվող ծառայությունների որակին:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց