Վաղարշապատի ծննդատանն անմխիթար վիճակ է

20:06 20/08/2012 » Առողջություն

Վաղարշապատի ծննդատանն անմխիթար վիճակ է

Վաղարշապատի ծննդատանը պահանջները խիստ կենցաղային էին։ Բավական է ասել, որ ծնարանում հիգիենիկ, ակահամաճարակային անմխիթար վիճակ է։

Այսօր ծննդատանը շրջել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ծննդատունը չի համագործակցում նույն շենքի հակառակ թևում գտնվող կանանց կոոնսուլտացիայի հետ։ Այս ամենի արդյունքում 2011 թվականին այստեղ հաշվառված 1600 հղիներից մոտ 1000-ը Երևանի տարբեր կլինիկաներում է ծննդաբերել։ Իրավիճակը չի փոխվել նաև ընթացիկ տարում։ Նախարարը և մարզպետը որոշել են առաջիկայում քննարկել այս ծառայության բարելավման հարցը։


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց