Սիբիրախտից կենդանիների անկման նոր դեպքեր են գրանցվել. Պատվաստանյութի խնդիր կարող է առաջանալ
Սիբիրախտ հիվանդության հետևանքով երկու մարզում կենդանիների անկման նոր դեպքեր են գրանցվել: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը:
Նրա խոսքով, կենդանու անկման մի դեպք գրանցվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, մյուսը Գեղարքունիքի մարզում` կարանտին հայտարարված գոտում:
Բ. Պիպոյանի խոսքով, այս պահին իրականացվում են հիվանդության կանխարգելման բոլոր միջոցառումներն իրականացվում են: Կրկնակի պատվաստվում են բոլոր կենդանիները, սակայն որոշ ժամանակ անց հնարավոր է պատվաստանյութի դիֆիցիտ առաջանա:
Առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը Panorama.am-ին հայտնեց, որ Հրազդանում դեպքը գրանցվել է շաբաթ օրը: Օջախն ախտահանված է, կենդանուն պահող ընտանիքը բաղկացած է երկու անդամից, նրանց ինքնազգացողությունը բավարար է, վերցված են հսկողության ներքո: Այսօր առավոտյան մարզերից ստացված տեղեկատվության համաձայն, նոր հիվանդներ չեն գրանցվել:
Համաճարակային իրավիճակը վերահսկելի է, առողջապահության նախարարության կողմից շարունակվում են սիբիրյան խոց հիվանդության դեմ պայքարի կանխարգելիչ և հակահամաճարակային բոլոր միջոցառումները:
Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում սիբիրյան խոց կասկածելի ախտորոշմամբ բուժում ստացող հինգ հիվանդներից մեկը դուրս է գրվել, չորսը դեռ բուժվում են: Լ. Թորոսյանը հայտնեց, որ նրանց վիճակը բավարար է, ունեն լավացման դրական տեղաշարժ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա