Առողջություն 13:25 30/11/2012

53 երկրում մեկ տարում ՄԻԱՎ-ի 121 000 նոր դեպք է գրանցվել

2011 թ. տվյալների համաձայն՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ-ի ավելի քան 121 000 նոր դեպք է գրանցվել, այդ թվում 28 000-ը` Եվրոպական միության և Եվրոպական տնտեսական գոտու (ԵՄ/ԵՏԳ) պետություններում: Հիվանդացության մակարդակը տարածաշրջանում նախորդ տարվա համեմատ բարձրացել է, ինչը խոսում է Եվրոպայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտության մասին` անգամ տնտեսական դժվարությունների պայմաններում:
Նման տվյալներ այսօր հրապարակել է առողջապահության համաշխարհային կազմակերպության երևանյան գրասենյակը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Եվրոպական կենտրոնի (ԵՀՎԿԿ) և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի (ԱՀԿ/ԵՎՐՈ) նոր հաշվետվությունը , որը հրապարակվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ, վկայում է, որ թեև ՄԻԱՎ-ի նոր դեպքերի թիվն աշխարհի տարբեր շրջաններում կրճատվել է, այնուամենայնիվ, վարակի տարածումը ԵՄ/ԵՏԳ երկրներում չի նվազել, իսկ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում անգամ բարձրացել է:

Ավելին, ԵՄ մի շարք երկրներում շարունակվում են ՄԻԱՎ-ի բռնկումները ներերակային թմրադեղեր օգտագործող անձանց շրջանում, ինչը նշանակում է, որ համապատասխան միջոցառումների բացակայության կամ թերի իրականացման պայմաններում հիվանդացության ցածր մակարդակը կարող է կտրուկ բարձրանալ` հանգեցնելով հիվանդության բռնկման:

«Համաշխարհային տնտեսական ճգնաժամը լուրջ մարտահրավեր է պետությունների համար` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը, ախտորոշմանը և բուժմանն ուղղված արդյունավետ առողջապահական միջոցառումների հասանելիությունը բարելավելու նպատակով անհրաժեշտ ներդրումներ կատարելու առումով: Եվրոպական տարածաշրջանի արևելյան հատվածում հակառետրովիրուսային բուժման կարիք ունեցող չորս հիվանդից ընդամենը մեկն է ստանում անհրաժեշտ բուժումը` սա ամենացածր ցուցանիշներից մեկն է աշխարհում»,–ասում է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տիկին Ժուժանա Ջեյկաբը: «Պետք է շտապ լրացուցիչ միջոցներ ներդնենք, հատկապես՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: Այսօր ՄԻԱՎ-ի դեմ պայքարին ուղղված ամեն մի եվրոն ապագայում հետ կստանանք բուժման գծով խնայած ահռելի միջոցների տեսքով, էլ չենք խոսում, թե որքան կշահի հասարակությունը` յուր անդամների առողջությունը և աշխատունակությունը պահպանելու շնորհիվ»,- ավելացնում է նա:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա նախօրեին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հանրային առողջապահությանը նվիրված համաժողովին ելույթ ունենալու ընթացքում ԵՀՎԿԿ-ի տնօրեն Մարկ Սփրենջերն ընդգծել է. «ԵՄ մի շարք երկրների վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ եթե չի հաջողվում ընդհատել ՄԻԱՎ-ի փոխանցման շղթան, ապա այդ ձախողման հետևանքները` երկարաժամկետ կտրվածքով, ՄԻԱՎ-ի հիվանդացության բարձր մակարդակի տեսքով, անխուսափելի են, հատկապես եթե հաշվի առնենք մեր վերջին տվյալները, որ վարակի նոր դեպքերի մոտ կեսը ուշ շրջանում է ախտորոշվում: Եթե ցանկանում ենք կրճատել և կանխել ՄԻԱՎ-ի հետագա տարածումը Եվրոպայում, պետք է ներդրումներ կատարենք և զարգացնենք ՄԻԱՎ-ի ախտորոշման և խորհրդատվության ծառայությունները: Այսպիսով կարող ենք ապահովել հիվանդության վաղ ախտորոշումը, ինչպես նաև բուժման հասանելիությունը և պատշաճ իրականացումը, կրճատել ուշ փուլում հայտնաբերված հիվանդության դեպքերի թիվը և երկարաժամկետ կտրվածքով բարելավել բուժման ելքերը:»

Իրավիճակը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում
Վերջին տվյալների համաձայն՝ ՄԻԱՎ-ի նոր դեպքերի ավելի քան երեք քառորդը բաժին է ընկնում Եվրոպական տարածաշրջանի արևելյան հատվածին: Նոր դեպքերի կեսն ախտորոշվում է ուշ շրջանում, երբ բուժման արդյունավետությունն արդեն շատ ցածր է: Ուշացած ախտորոշումը և բուժման ծրագրերում հիվանդների ցածր ընդգրկվածությունը բերում են ՁԻԱՀ-ի և դրա հետ կապված մահվան դեպքերի աճի Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, ընդ որում, նշված ցուցանիշները կայունացման կամ նվազման և ոչ մի միտում չեն դրսևորում:

Եվրոպական տարածաշրջանում ՄԻԱՎ-ը դեռևս կենտրոնացած է հիմնական ռիսկի խմբերում, օրինակ` արվամոլների, ներերակային թմրադեղեր օգտագործող անձանց և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ընդհանուր համաճարակ ունեցող երկրներից ներգաղթած բնակչության շրջանում: Ինչևէ, վերջին տվյալները ցույց են տալիս, որ աճում է նաև հետերոսեքսուալ ճանապարհով փոխանցված վարակի դեպքերի թիվը` կազմելով տարածաշրջանում գրանցված հիվանդության բոլոր դեպքերի մոտ կեսը: Կանխարգելիչ միջոցառումները` հասցեագրված այն զույգերին, որոնցում զուգընկերներից մեկը բարձր ռիսկայնության վարքագիծ է դրսևորում, պետք է անդրադառնան նաև հետերոսեքսուալ ճանապարհով վարակի փոխանցման վտանգին:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հսկողության արդյունքներն ամփոփող վերջին հաշվետվությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ 2011 թ. տարածաշրջանի բոլոր անդամ-պետությունների կողմից ընդունված` ԱՀԿ-ի 2012–2015 թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումների եվրոպական ծրագրի առաջարկությունները հիմնավորված են: Այն շեշտադրում է Եվրոպայում ՄԻԱՎ-ի ախտորոշման և խորհրդատվության ծառայությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը, ինչը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող յուրաքանչյուր անձի պարագայում թույլ կտա ապահովել հիվանդության վաղ ախտորոշումն ու բուժումը: Նշված միջոցառումները պետք է նախ և առաջ ուղղված լինեն բարձր ռիսկի խմբերին` նպաստելով հիվանդների խոցելիության նվազմանը և խրախուսելով պացիենտների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությունը դրանց իրականացման գործընթացում: Արդյունքում՝ հնարավոր կլինի բարելավել բուժման ելքերը և կլինիկական արդյունավետությունը, ինչպես նաև կանխել կամ զսպել ՄԻԱՎ-ի տարածումը Եվրոպայում:

Իրավիճակը ԵՄ/ԵՏԳ պետություններում
ԵՄ/ԵՏԳ պետություններում հիվանդությունը հիմնականում կենտրոնացած է ռիսկի առանցքային խմբերում, օրինակ` արվամոլների շրջանում (այս խմբին բաժին է ընկնում ՄԻԱՎ-ի դեպքերի մեծ մասը), ինչպես նաև ներերակային թմրադեղեր օգտագործող անձանց և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ընդհանուր համաճարակ ունեցող երկրներից ներգաղթած բնակչության շրջանում: 2011 թ. ներերակային թմրադեղեր օգտագործողների շրջանում վարակի տարածվածությունը պահպանվել է համեմատաբար ցածր մակարդակի վրա` կազմելով ախտորոշված դեպքերի 5%-ը, ինչը 40%-ով պակաս է 2004 թ. ցուցանիշից:

Նոյեմբերի 30-ին Աթենքում կայացել է հանրային առողջապահությանը նվիրված համաժողովը, որի ընթացքում ԵՀՎԿԿ-ն ներկայացրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առումով Հունաստանում տիրող իրավիճակի մանրամասն գնահատականը: Մասնավորապես նշվել է, որ ՄԻԱՎ-ի ներկայիս բռնկումը ներերակային թմրադեղեր օգտագործող անձանց շրջանում կարող է կապված լինել մի շարք գործոնների հետ, որոնցից առավել կարևորը կանխարգելիչ ծառայությունների ցածր մակարդակն էր բռնկմանը նախորդող երկարատև ժամանակահատվածի ընթացքում: ԵՀՎԿԿ-ն ընդգծել է, որ նշված բռնկմանը արձագանքելիս անհրաժեշտ է նախ և առաջ հաշվի առնել այնպիսի միջոցառումների գերակայությունը, ինչպիսիք են փոխարինիչ օպիոիդային բուժման և ասեղների ու ներարկիչների տրամադրման ծրագրերի ծավալների ընդլայնումը:
1990-ականներից ի վեր ՁԻԱՀ-ի դեպքերի թիվը ԵՄ/ԵՏԳ պետություններում շարունակաբար նվազում է:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է ողջ աշխարհում յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ին: Առողջությանը նվիրված միջազգային օրերի թվում սա առավել լայն ճանաչում ստացած օրերից մեկն է, ինչը մեծ հնարավորություն է ընձեռում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ բնակչության տեղեկացվածությունը բարելավելու, հիվանդության զոհերին հիշատակելու, ինչպես նաև հաղթանակները (օրինակ` կանխարգելման և բուժման ծառայությունների հասանելիության բարելավումը) նշելու համար:
ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանը ներառում է 53 պետություն` մոտ 900 միլիոն ընդհանուր բնակչությամբ, որոնցից շուրջ 508 միլիոնը կազմում են ԵՄ/ԵՏԳ երկրների բնակիչները (ԵՄ 27 պետություններ, Իսլանդիա, Լիխտենշտեյն և Նորվեգիա):
Հայաստանի վերաբերյալ տվյալներ կարող եք կարդալ այստեղ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}