Գ. Օկոևը պարզաբանում է. Վիրահատության ծավալը ընտրված է ճիշտ
Աշտարակի բնակիչ Կարապետ Կարապետյանի մեղադրանքների առնչությամբ` Panorama.am-ի խնդրանքով առողջապահության նախարարությունը ներկայացրել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Օկոևի պարզաբանումը:
Բժշկի պնդմամբ, Նունե Մաղաքյանի վիրահատությունը կատարվել է պետ.պատվերի սահմաններում, որի համար կա համապատասխան հիմնավորում` հաստատված դատական քննության ընթացքում:
«Վիրահատության ծավալի ընդարձակման և հանդիպող բարդությունների մասին Ն.Մաղաքյանը տեղեկացված է եղել (կա համապատասխան անդորրագիր), և այն, որ կատարված վիրահատության ընացքում բարդությունները իրոք բարդություններ են, այլ ոչ թե բժշկական սխալ, հաստատված է ՀՀ տարածքում անցկացված բազմաթիվ դատա-բժշկական քննությունների արդյունքներով:
Ն.Մաղաքյանի և նրա ամուսնու կողմից նյութերը ուղարկվել է անկախ դատա-բժշկական քննության` Գերմանիա, և այնտեղից ստացվել է եզրակացություն, որ վիրահատության ծավալը ընտրված է ճիշտ և եղած դեպքը միանշանակ համարվում է տվյալ միջամտությանը բնորոշ բարդություն, այլ որ թե բժշկական սխալ: Տվյալ եզրակացությունը կա Ն.Մաղաքյանի մոտ, ինչպես նաև դատական գործերում:
Վերականգնողական վիրահատության ընթացքում Ն.Մաղաքյանը և նրա ամուսինը հրաժարվել են երիկամի պահպանման հետագա միջամտություններից և պնդել են երիկամի հեռացմանը: Կան համապատասխան գրառումներ բժշկական փաստաթղթերում:
Տվյալ գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որը կայացրել է վճիռ Նունե Ռազմիկի Մաղաքյանի հայցը մերժել անհիմն լինելու հիմքով»,- իր պարզաբանման մեջ նշել է Գ. Օկոևը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան