Հայրիկյանի վիրահատությունը բարեհաջող է անցել. Հարազատներ
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում Պարույր Հայրիկյանի առողջությամբ մտահոգ հավաքվածներին թեկնածուի հարազատները փոխանցեցին, որ վիրահատությունը բարեհաջող է անցել: Նրանք այս պահին շնորհավորում են իրար: Հավաքվածները սպասում են բժշկի դուրս գալուն` առավել մանարամասն տեղեկություններ իմանալու համար:
Այս պահին հիվանդանոցում են քաղաքական գործիչներ, լրագրողներ, քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ քիչ առաջ առողջապահության նախարարությունից հայտնել էին. «Պարույր Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ողջ գիշերը Դերենիկ Դումանյանին ժամանակ առ ժամանակ տեղեկացրել են Պարույր Հայրիկյանի վիճակի մասին։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մասնագետների աչալուրջ հսկողության շնորհիվ ԱԻՄ առաջնորդի մոտ գիշերը վիճակի վատթարացում չի արձանագրվել»: