Առողջություն 17:08 06/06/2013

Կարմրուկի երրորդ դեպքն է հաստատվել Երևանում. Վրաստանից եկողները սահմանին զննում են անցնում

Քիչ առաջ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվեց ևս մեկ կարմրուկի դեպք: Քաղաքացին ազգությամբ հայ է, եկել է Օդեսայից, որտեղ շփվել է կարմրուկով հիվանդ վրացու հետ: Այս պահի դրությամբ հանրապետությունում գրանցված է կարմրուկով հիվանդացության երեք դեպք, երեքն էլ` դրսից բերովի: Panorama.am-ին նման տվյալներ հայտնեց առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Նրա խոսքով, քիչ անց կհրապարակվի առողջապահության նախարարի հրամանը` բոլոր դիմողներին պոլիկլինիկաներում անվճար պատվաստելու վերաբերյալ:

Հիշեցնենք, երկու օր առաջ ԱՆ-ն հայտնել էր, որ Վրաստանում այս տարվա ընթացքում գրանցվել է կարմրուկի 4533 դեպք, որից 1357-ը հոսպիտալացվել են, հիվանդության հետևանքով մահվան երկու դեպք է գրանցվել: Մայիսի 24-ին Հայաստանում գրանցվել է կարմրուկի բերովի մեկ դեպք՝ 5 տարեկան տղա երեխայի մոտ, ով Վրաստանի բնակիչ է և ընտանիքի մյուս անդամների հետ հյուրընկալվում է Հայաստանում: Գայանե Սահակյանի խոսքով, ավելի ուշ կարմուկով հիվանդացել է նաև երեխայի երեքամյա եղբայրը:

«Բոլոր դեպքերը մեր հսկողության տակ են, ճշտել ենք մեծ շրջանակով կոնտակտավորների ցանկը: Այս պահին միջոցառումներ են իրականցվում այդ մարդկանց հետ, ճշտում ենք պատվաստումային վիճակը, նախկինում հիվանդացե՞լ են, թե՞ ոչ, ու համապատասխան մոտեցում ենք ցուցաբերում»,-ասաց նախարարության ներկայացուցիչը, ավելացնելով, որ հիվանդների հետ շփված այն մարդիկ, ովքեր չեն պատվաստվել, հիվանդացել են, բայց լաբորատոր հետազոտություն չեն անցել, դիտարկվում են որպես պոտենցիալ վարակակիրներ և համապատասխան միջոցառումներ են իրականացվում, կանչվում են պատվաստման:
Գ. Սահակյանը հիշեցրեց, որ 2007-ից հետո միայն 2010 թվականին է Հայաստանում գրանցվել կարմրուկով հիվանդացության մեկ դեպք, այն էլ օտարերկրացու մոտ, հիվանդությունը տարածում չի գտել, հաջորդող տարիներին զրոյական մակարդակ է եղել:
«Այսօր մեր հանրապետության ստատուսն այդ առումով շատ բարվոք է, ի տարբերություն հարևան երկրների ու նաև հետխորհրդային հանրապետությունների»,-ասաց ծրագրի ղեկավարը:

Առողջապահության նախարարության ներկայացուչի խոսքով, այս պահին Վրաստան-Հայաստան սահմանի վրա Հայաստան բոլոր եկողների զննում է իրականացվում:

«Բայց դա չի կարող 100 տոկոսով արդյունավետություն ապահովել, քանի որ կարող է գաղտնի շրջանով մարդիկ անցնեն, կլինիկական որևէ դրսևորում չունենան, բայց մի շաբաթ անց կարող են ախտանիշներն ի հայտ գալ»,-ասաց մասնագետն ու խորհուրդ տվեց, սահմանը հատելուց առաջ ճշտել իրենց պատվաստումային վիճակը և 3-4 շաբաթ առաջ պատվաստվել:
Գ. Սահակյանը վստահեցնում է, որ պատվաստնյութը նոր է, պատվաստման դեպքում խնդիրներ չեն լինի:

«Ոչ պլանային պատվաստման ենթակա մարդիկ, որոնք որոշում են որ պետք է պատվաստվեն, կարող են դիմել պոլիկլինկաներ, և անվճար պատվաստվել: Նախարարն արդեն հրաման է ստորագրել, որ բոլոր պոլիկլինիկաները անվճար հիմունքով դա կազմակերպեն, որպեսզի մենք կարողանանք մեր բարվոք համաճարակային կարգավիճակը պահպանել»,-ասաց Գ. Սահակյանը:
Նա հիշեցրեց, որ եռավալենտ ԿԿԽ (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ) պատվաստանյութով պլանային պատվաստում են անցնում 1 և 6 տարեկան երեխաները, ուստի պետությունը տարեսկզբին մեկ տարվա համար ձեռք է բերել պատվաստանյութի որոշակի խմբաքանակ:

«Բայց քանի որ մենք չենք ուզում մեր հասարակությունը տուժի, մենք էլ Վրաստան դառնանք, ապա մենք այդ պատվաստանյութը կտրամադրենք նաև մյուսներին: Եթե այն երեխաների մոտ բարդություն չի առաջացնում, ապա մեծահասակների դեպքում էլ չի առաջացնի»,-ասաց նա:

Գ. Սահակյանը խորհուրդ է տալիս Վրաստան մեկնած ու վերադարձած մարդկանց հնարավորինս շուտ դիմել բժշկի` հնարավոր բարդություններից զերծ մնալու ու վարակը կանխելու համար:
«Տվյալ դեպքում մեր քաղաքացիների օգնությունը մեզ շատ պետք կգա»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով, արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային համախտանիշով: Վարակի աղբյուրը միայն հիվանդ մարդն է` գաղտնի շրջանի վերջին օրերից, ողջ կատառալ և որոշ չափով ցանավորման շրջանում: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վիրուսն արտաքին միջավայր է թափանցում հազալու, փռշտալու, խոսակցության ժամանակ:

Ընկալունակությունը կարմրուկի նկատմամբ չհիվանդացած և չպատվաստված անձանց մոտ համընդհանուր է՝ մոտենում է 100%-ի: Վարակվելուց 5-6 օր հետո հիվանդի ինքնազգացողությունը խանգարվում է՝ բարձրանում է ջերմությունը, սկսվում է հազ, աչքերը բորբոքվում են, լույսի նկատմամբ դառնում են ցավոտ: Մի քանի օր հետո մարմնի ջերմությունը նորից բարձրանում է մինչև 39-40 աստիճան: Հիվանդի վիճակը զգալիորեն վատանում է՝ դիտվում է ընդհանուր թուլություն, քնկոտություն, հրաժարում սննդից, ի հայտ է գալիս ցանը՝ սկզբում դեմքին, ապա տարածվելով ամբողջ մարմնի վրա: Կարմրուկից մահացությունը պայմանավորված է բարդություններով՝ վաղ հասակում հիմնականում թոքաբորբեր, կարմրուկային կրուպ՝ շնչառության կանգով, իսկ դեռահասների մոտ` Էնցեֆալիտ, մենինգիտ, էնցեֆալոպաթիա:

ԱՆ-ը հիշեցնում է, որ կարմրուկի դեմ պայքարի միակ հուսալի և արդյունավետ միջոցը պատվաստումն է :

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:57
Հայաստանի քաղաքական ուժերը չեն կարող հաշվի չառնել սփյուռքի շահերը․ Սամվել Կարապետյան
Հայաստանի համար կարևոր է չտրվել քաղաքական մանիպուլյացիայի տարբեր շահագրգիռ երկրների կողմից, քանի որ այդ գործողություններն ուղղակի սպառնալիք են...
Աղբյուր` Panorama.am
22:32
Փաստաբան. Նույնիսկ Ադրբեջանի իշխանության մտքով չէր անցնի այսպիսի զազրելի պատիժ նշանակել բոլոր պատերազմների մասնակից մարդու նկատմանբ
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Որպեսզի Արցախի գրանցմամբ ավտոմեքենան կարողանա տեխնիկական զննում անցնի եւ ԱՊՊԱ պայմանագիր կնքի պետք է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Anora» ֆիլմն արժանացել է Կաննի փառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» ֆիլմն արժանացել...
Աղբյուր` Panorama.am
22:24
Ըստ ՔԿ-ի՝ հանրահավաքին մասնակցելու համար 6000 և 8000 դրամ են խոստացել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում նախկին համայնքի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
22:18
Փյունիկը հաղթեց Շիրակին և 16-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն
Գյումրիի Քաղաքային մարզադաշտում այսօր կայացավ ՀՊԼ վերջին՝ 36-րդ տուրում «Շիրակ»-Փյունիկ» հանդիպում ավարտվեց հյուրերի...
Աղբյուր` Panorama.am
22:07
Այլևս գիժը մայիսն է. Սուրենյան
«Մարտն ու մայիսը տեղերով փոխվել են: Այլևս գիժը մայիսն է»,-նշում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի»...
Աղբյուր` Panorama.am
21:57
Ուղղաթիռը չի դիմանում, եղանակը չի հանդուրժում, ես ի՞նչ անեմ. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին
«Այսօր ձերբակալել են գործարար Հայկ Շահնազարյանին։ Ներդրող, բարիք բերող մարդիկ են, Արցախին էին ահռելի չափով օգնում։ Նվիրական, ճանապարհ...
Աղբյուր` Panorama.am
21:47
Միկոյան փողոցում քամու հետևանքով 3 բարդի է ընկել
 Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 25-ին, ժամը 19:24-ինահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
21:20
Գաղտնալսող սարքը տեղադրել են, մենք էլ իմացել ենք. Բագրատ Սրբազան
«Չեն փորձել, տեղադրել են գաղտնալսող սարք»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման...
Աղբյուր` Panorama.am
20:55
Միրզոյանը Բորելին հայտնել է, երբ Ադրբեջանի հետ հնարավոր կլինի հասնել վերջնական համաձայնության
ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մարտակերտի քաղաքապետին կալանավորեցին
Դատարանը (Դ.Աղրամանյան) կիրառեց 2 ամիս կալանք Մարտակերտի քաղաքապետի նկատմամբ։ այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։ Ավելի վաղ...
Աղբյուր` Panorama.am
20:29
«Իմնեմնիմի»-ում հերթապահությունը շարունակվում է
Քանի որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը երեք ամիս իրավունք չունեն վարել «Իմնեմնիմի» հաղորդումը (խափանման միջոցի պայմաններից...
Աղբյուր` Panorama.am
20:02
Տաթևի վանքի հարակից տարածքում բացվեց պտղատու նոր այգի
Տաթևի վանք համահայկական ուխտագնացության շրջանակներում այսօր տեղի  է ունեցել պտղատու նոր այգու բացման արարողություն, որը նախաձեռնել է...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հայտնի են միասնական քննությունների օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել է 2024 թվականի 2-րդ՝ հիմնական փուլի միասնական քննությունների ժամանակացույցը....
Աղբյուր` Panorama.am
19:31
Փորձել են ծակել Անի Գրանդ հյուրանոցում Բագրատ Սրբազանի սենյակի հատակն ու լսողական սարք տեղադրել
«ԱԱԾ-ն և իրավապահ մարմինները շարունակում են խայտառակվել»,-հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ու...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սուրենյանց. Իշխանության նկատմամբ վստահության ճգնաժամը հասել է վտանգավոր մասշտաբի
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. ««Եթե Փաշինյանը հապաղի, ամեն բան ավելի դրամատիկ ընթացք է ունենալու. փողոցի լուծումները...
Աղբյուր` Panorama.am
18:54
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանին ծննդյան օրվա առթիվ
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, ՌԴ հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը Մոսկվայում կայացած հայկական...
Աղբյուր` Panorama.am
18:34
Արտաշատ-Երևան ճանապարհին մեքենա է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 25-ին, ժամը 12:38-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին այրվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մանվել Սարգսյանը՝ Փաշինյանի ուղերձի մասին. Հայաստանը պահանջներ կամ մեղադրանքներ չունի՞ Ադրբեջանին
«Իսկ թե իրականում ում էր ուղղված վարչապետ Փաշինյանի ժողովրդին ուղղված վերջին ուղերձը, նրա բովանդակությունից դժվար չէ հասկանալ։ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
18:13
Իշխան Սաղաթելյան. Մեր երկրի վրա արտաքին և ներքին թշնամական հարձակումները շարունակվում են
«Մեզ ստիպում են հրաժարվել մեր անցյալից, որպեսզի կառավարեն մեր ապագան։ Ու հենց այստեղ է, որ դուք ձեր գործունեությամբ ապացուցում եք...
Աղբյուր` Panorama.am
17:30
Վ. Օսկանյան. Դաշնակցական հարաբերությունները փլուզվել են, բարեկամները անտարբեր են
«Ես ձեզ կանվանեմ դեսպաններ, դուք իսկապես ձեր երկրներում դեսպանների գործ եք անում»,- դաշնակցականների մասին ասաց ԱԳ նախկին նախարար...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գյուղացիները հեռացրին Փաշինյանի՝ Կիրանցի զոհերի հուշարձանին դրված ծաղիկները
Գյուղացիները հեռացրին Նիկոլ Փաշինյանի Կիրանցի զոհերի հուշարձանին դրված ծաղիկները։ Այս մասին հայտնում է 24news-ը։ Կիրանցի բնակիչները կարծում...
Աղբյուր` Panorama.am
16:51
Ամեն գնով պաշտպանելու ենք Արցախի իրավունքները. Դաշնակցական գործիչ
«Մեզ համար Արցախի հարցը ոչ միայն փակված չէ, այլ վերջին «պատերազմը» պարզապես ճակատամարտի կորուստ է, և մենք ամեն գնով...
Աղբյուր` Panorama.am
16:31
Բագրատ սրբազանը՝ Փաշինյանին. Վերջին օրերդ ես ապրում քո քաղաքական կյանքի
«Ուրեմն հստակ ասում եմ, վերջին օրերն ես ապրում քո քաղաքական կյանքի։ Շատ լավ հիշի, Նիկոլ Փաշինյան։ Ես ասել եմ, խոփդ ուրիշ քարի է...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՔԿ-ն արցախցի քաղաքապետերի ձերբակալման մասին
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական...
Աղբյուր` Panorama.am
16:19
Բագրատ Սրբազան. Ես մտածում եմ՝ Նիկոլ Փաշինյանին վախից բան չպատահի
«Վախերեն են։ Մարդը վախեցած է։ Եվ դեռ շատ ավելի է վախենալու։ Ես մտածում եմ, որ վախից բան չպատահի»,-ասաց Բագրատ Սրբազանը՝...
Աղբյուր` Panorama.am
16:06
Փաստաբան. Մարտակերտի քաղաքապետին կալանավորելն ունի միայն մեկ նպատակ
«Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավարին կալանավորելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդության և կից նյութերի...
Աղբյուր` Panorama.am
15:48
Ադրբեջանը խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի ժամկետներ է նշել
«Այն, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Բաքվում կայանալիք COP 29 համաժողովի վրա, մեծ հնարավորություն  է տալիս Ադրբեջանի և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Արցախի ՄԻՊ. Արցախցի երեք քաղաքապետերի դեմ քրեական վարույթները քաղաքական ենթատեքստ ունեն
«Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետերի դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են, քանի որ հստակորեն քաղաքական ենթատեքստ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Ոչ թե թուրքական, այլ իրանական անօդաչու թռչող սարքերն են տեղորոշել ավիավթարի ճշգրիտ վայրը․ իրանագետ
Իրանում տեղի ունեցած ավիավթարը, որի հետևանքով զոհվեցին Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և պատվիրակության մյուս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իր լեգիտիմությունը ծրարի մեջ փաթաթած թող տանի դնի իրենց տանը. Սրբազանը՝ Փաշինյանի մասին
16:43 25/05/2024

Իր լեգիտիմությունը ծրարի մեջ փաթաթած թող տանի դնի իրենց տանը. Սրբազանը՝ Փաշինյանի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}