ԱՆ. Վրաստանում վթարի ենթարկված երեխան տեղափոխվել է Գյումրի
«ՀՀ երեք քաղաքացիներ` 2009 թ. ծնված Լ. Կարապետյանի, 2001 թ. ծնված Ռ. Կարապետյանի և 1989 թ. ծնված Հ. Դավթյանի վիճակը միջին ծանրության է, նրանք անհրաժեշտ բժշկական օգնությունն այս պահին ստանում են Նինոծմինդայի շրջանի բժշկական կենտրոնում: Իսկ 2004թ-ին ծնված երեխան տեղափոխվել է Գյումրի»,- Panorama.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, այսօր ժամը 12.15-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 10.56-ին Վրաստանի Հանրապետության Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին` Ատլիովսկի գյուղի մոտակայքում դեռևս չբացահատված հանգամանքներում շրջվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան:
Տեղեկացրեցին նաև, որ 2004թ-ին ծնված Մ. Կարապետյանը այժմ շտապ հետազոտվում է Գյումրու բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժության ընդհանուր բաժանմունքում, սպասում են, որ գնահատվի երեխայի առողջական վիճակը ու ըստ դրա ձեռնարկվեն հետագա քայլերը. հետազոտության արդյունքում պարզ կլինի հետագա բուժումն ու ռազմավարությունը և արդյոք անհրաժեշտություն կա երեխային տեղափոխել մայրաքաղաք:
Նախորդիվ`
Վթար Վրաստանի Նինոծմինդա շրջանում. տուժել է ՀՀ 4 քաղաքացի, 3-ը` երեխաներ. նրանց վիճակը ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա