Դիպուկահարի կրակոցից վիրավորված Քոսակյանի վիճակը բժիշկը լավ է գնահատում
Հակառակորդի դիպուկահարի կիրակոցից վիրավորված Հայկ Քոսակյանի կյանքին վտանգ չի սպառնում: Նրան բուժող վիրաբույժ Համլետ Պետրոսյանը Panorama.am-ին հայտնեց, որ մի քանի օրից Հ. Քոսակյանը դուրս կգրվի:
«Հրազենային վիրավորումից հետո կրծքավանդակի հետին պատում գնդակ էր մնացել: Փոքրիկ վիրահատություն ենք արել, հեռացրել, բուժում ենք նշանակել, հիմա պառկած է, ընդհանուր վիճակը լավ է»,-ասաց Բերդի քաղաքային հիվանդանոցի վիրաբույժը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին, կեսօրին, հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի Ներքին Կարմրաղբյուրի հատվածում, դիպուկահար հրացանից կրակ է բացել դաշտում աշխատող գյուղացիների, այդ թվում` «ՈւԱԶ» մակնիշի մեքենայի ուղղությամբ:
Դիպուկահարների կողմից արձակված գնդակից, Նավուր գյուղի բնակիչ Հայկ Ստեփանի Քոսակյանը (1983թ.) կրծքավանդակի հետին պատին վիրավորում էր ստացել:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը Panorama.am-ին ասաց, որ հաջորդ օրերին կրակոցները չեն շարունակվել, այսօր արդեն ամեն ինչ գյուղում հանդարտ է: