Վերջին տարիներին մայրական մահացության և երեխաների հիվանդացության ցուցանիշները նվազել են
Երևանում այսօր մեկնարկեց «Նախածննդյան և հետծննդյան խնամքի որակի և ուղեգրման համակարգի բարելավում» խորագրով Առողջապահության համաշխարհային կոզմակերպության աշխատաժողովը, որին մասնակցում են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 11 երկրի, ինչպես նաև դոնոր երկրի` ՌԴ և զարգացման գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մինչ հյուրերը կներկայացնեին իրենց երկրների վերաբերյալ տեղեկատվություն, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Հայաստանում այսօր խնդիր է դրված բարելավել բուժծառայությունները առաջնային օղակում, որպեսզի կանանց և երեխաների ուղեգրումները ճիշտ կատարվեն այն հաստատություններ, որտեղ նրանք կստանան հասցեական բուժօգնություն:
«Այն ծախսերը, որոնք արվում են Հայաստանում այս ոլորտի հետ կապված և այն ցուցանիշները, որ ըստ այդմ ունենք բավականին լավ ցուցանիշներ են, որովհետև ներդրումների օգտակար գործակիցը շատ ավելի բարձր է, որովհետև մենք ունենք կադրային ռեսուրս և ունենք համակարգ, որտեղ հնարավոր է այդ խնդիրը լուծել»,- նշեց Թ.Հակոբյանը և որպես օրինակ նշեց, որ Հայաստանում միտումները բավականին դրական են, մատնանշեց` վերջին տարիներին մայրական մահացության և երեխաների հիվանդացության ցուցանիշները նվազել են. «Իհարկե, դրանք դեռ տեղ ունեն նվազելու, սակայն միտումներն, անշուշտ, դրական են»,- ընդգծեց նա:
Այն հարցին, թե ինչպիսին են հարևան երկրների համեմատ մեր ցուցանիշները, Թ.Հակոբյանն ասաց, որ այս իմաստով էլ հայաստանյան ցուցանիշները շատ բարենպաստ են:
Ըստ աշխատաժողովում ներկայացված վիճակագրության` 1990թ-ից սկսած ԱՊՀ երկրներում մայրական մահացության ցուցանիշը տարեկան շուրջ 3.8 տոկոսով կրճատվում է, սակայն իրականում նվազումը պետք է հասնի 5.5 տոկոսի:
Նշենք, որ ՌԴ կառավարության ֆինանսական աջակցությամբ իրականացվում է «Արևելյան Եվրոպայի երկրներում մայրական և նորածնային հիվանդացության և մահացության նվազեցում` առողջության առաջնային պահպանման հաստատություններում տրամադրվող բուժօգնության որակի և ուղեգրման համակարգի բարելավման միջոցով» ծրագիրը, որը ներդրվում է եվրոպական տարածաշրջանում ` այդ թվում նաև Հայաստանում և Ղրղզստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա