Առողջություն 12:28 01/11/2013

Ի՞նչ անել, որպեսզի պետպատվերը հասանելի լինի ամբողջ տարի . Պատասխանում է նախարարը

Ամեն տարվա վերջին երեք-չորս ամիսներին առողջապահության համակարգում ստեղծվում է մի իրավիճակ, երբ պետպատվերով բուժում ստանալը դառնում է անհնար. Բուժհաստատությունների ու նաև առողջապահության նախարարության բացատրությունը մեկն է` փող չկա:

Այսպես, Panorama.am-ը նմանատիպ մի քանի իրավիճակի մասին ահազանգ է ստացել, երբ սեպտեմբերի կեսերին շաքարով հիվանդներին Երևանի բուժհիմնարկներից մեկում հրաժարվել են անալիզներ վերցնել, մեկ հղիի հրաժարվել են պետպատվերով հետազոտել, իսկ մի քանի օր առաջ էլ ահազանգ ստացանք Վանաձորից` փոքրիկ Միլենան, ով աչքի ուռուցքի հետևանքով կորցրել է մեկ աչքը և հիմա պետք է ստուգվի, որպեսզի պարզ լինի, թե որքանով է ապահով մյուս աչքը (հարկավոր է գլուխը նկարել), չկարողացավ հետազոտվել, քանի որ բոլոր այս դեպքերում պետպատվերին հատկացվող գումարները վերջացել էին:

Եվ ահա այսօր Ազգային Ժողովում այս խնդրին անդրադարձավ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ում այդ հարցը` ինչ անել, որ միջոցները չսպառվեն տարվա կեսին, տվեց ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը և առաջարկեց նաև մեխանիզմ սահմանել այս ավանդույթ դարձած խնդրից ձերբազատվելու համար:

Նախարար Դումանյանի պատասխանը սպառիչ էր, բայց հասարակ քաղաքացու համար ոչ այդքան հասկանալի, քանի որ հստակ որևէ ձևակերպում չհնչեց, թե հաջորդ տարվանից, ասենք, այս խնդիրն այլևս չի լինի ու հիվանդները, որոնք պետպատվերի կարիք ունեն, ժամանակին կստանան այն.

«Նման մեխանիզմներ կան` պայմանագրով մենք ֆիքսում ենք համամասնությունները, թե բուժհաստատությունները ինչպես պետք է գումարները տնօրինեն: Յուրաքանչյուր հիմնարկի գլոբալ բյուջե ենք տալիս և կազմում ենք գրաֆիկ, թե ինչպես պետք է բուժհիմնարկը ծանրաբեռնվածությունն ապահովի, որպեսզի ամբողջ տարվա համար` հունվարի 1-ից դեկտեմբերի 31 կարողանա համաչափորեն ծախսել այդ գումարները: Մեխանիզմների մեջ նաև նշվում է, որ այն դեպքերում, երբ դիմողների թիվը ավելին է, քան հիմնարկի հնարավորությունները կամ հզորությունները, ապա հիմնարկը այդ մասին պետք է ժամանակին տեղյալ պահի նախարարությանը, որպեսզի նախարարությունը այն հիմնարկներում, որտեղ դրանց ընդհանուր քանակը դեռևս հեռու է սպառումից, ինքնուրույն կոորդինացնի այդ խնդիրը»,- իր խոսքում նշեց նախարարը:

Բացի դրանից, շարունակեց Դ.Դումանյանը, պայմանագրով ֆիքսված է, որ յուրաքանչյուր կետի չկատարման դեպքում կարող է անգամ պայմանագիրը ընդհատվել հիմնարկի հետ.

«Դուք ինքներդ եք հասկանում, որ դրանից խիստ պատիժ այլևս լինել չի կարող: Այս մեխանիզմները գոյություն ունեն, բայց եթե կան ավելի արդյունավետ մեթոդներ ես պատրաստ եմ դրանք լսել»,- հավելեց Առողջապահության նախարարը:

Արդեն քննարկումից հետո Panorama.am-ը հետաքրքրվեց նախարարից, քանի որ իր ելույթից այդպես էլ պարզ չէր, թե ինչ պետք է անեն այն հիվանդները, որոնք պետպատվերով բուժում չեն ստանում ֆինանսների սպառման պատճառով.

«Պետք է վճարեն»,- եղավ նախարարի պատասխանը: Հարցրեցինք` իսկ եթե ընտանիքը սոցիալապես անապահով է.
«Եթե սոցիալապես անապահով է չպետք է վճարի»:

Նախարար Դումանյանին տեղեկացրեցինք մեր ահազանգերի մասին, երբ մարդկանց հետ են ուղարկում, քանի որ գումարները սպառվել են, թեև նշված դեպքերում կան և սոցիալապես անապահովներ և հաստատ մեր ստացված ահազանգերից դուրս էլ նման դեպքերը քիչ չեն:

Դ.Դումանյանն արձագանքեց. «Պետպատվերի շրջանակներում չեն կարող հետ ուղարկել: Մենք ունենք թեժ գիծ և ամեն առավոտյան իմ գործը սկսվում է թեժ գծով ստացված ահազանգերի ուսումնասիրությամբ»,- ասաց նա:

Երբ նշեցինք, թե ոչ բոլորը գիտեն թեժ գծի մասին, նախարարը հորդորեց բոլորին տեղեկացնել այդ մասին և տեղյակ լինել իրենց իրավունքներից:

Նշենք, որ որոշ դեպքերում բժշկական հաստատությունները, որպեզի իրենց դիմած քաղաքացիներին չհիասթափեցնեն ու չթողնեն հիվանդության հետ դեմ առ դեմ, հույս են տալիս, թե հնարավոր է գումարների վերաբաշխում լինի և մեկ շաբաթ կամ տասը օր անց նորից այցելեն բուժհաստատություն: Որոշ դեպքերում այդպես էլ լինում է` կարողանում են պետպատվերով սպասարկել, բայց այդ դեպքում էլ տուժում են բժիշկները. մեր տեղեկություններով, հոկտեմբերի սկզբին այս մեթոդով մի բժիշկ 46 հիվանդ է սպասարկել մեկ օրվա ընթացքում, հերթն այնպիսին էր, և օրվա վերջում բժշկին էր մասնագետի օգնություն հարկավոր: Ասել է թե` ծայրահեղությունից ծայրահեղություն ….



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}