Հունվարից Առողջապահության նախարարությունը կներդնի մասնագիտական երկրորդ կարծիքի մոդելը
Յուրաքանչյուր բուժհիմնարկ պետք է ունենա որակի վերահսկման ներքին որակավորման հանձնաժողով: Առողջապահության ոլորտի արդի խնդիրների վերաբերյալ սեմինար-քննարկման ժամանակ այս մասին տեղեկացրեց Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և հավելեց, որ յուրաքանյուր դեպքի մասով պետք է քննություն կատարվի:
Հունվարից Առողջապահության նախարարությունը համակարգում կներդնի մասնագիտական երկրորդ կարծիքի մոդելը: «Մենք կարծում ենք, որ ժամանակն է, որ դա ներդրվի, որպեսզի մեր բժիշկներն ապահով լինեն, որ ճիշտ են բուժման և ախտորոշման հարցով, հիվանդներն էլ վստահ լինեն»,- ասաց նախարարը:
Առաջիկա ամիսներին այն բոլոր մեխանիզմներով հանդերձ կներդրվի համակարգում, ինչը Դերենիկ Դումանյանի բնորոշմամբ, կարևոր դեր կունենա մեր բժշկության ոլորտում:
«Երկրորդ կարծիքն ամբողջ աշխարհում աշխատում է շատ վաղուց, Հայաստանում դա մերժված է եղել, յուրաքանչյուր մասնագետ գտել է, որ իրենից այն կողմ լավ մասնագետ գոյություն չունի, բայց ես վստահեցնում եմ, որ լավագույն կարծիքից ավելի լավը գոյություն ունի: Երկրորդ կարծիքը անպայման ներդրվելու է: Կլինեն մասնագետներ՝ գիտական աստիճանով, ստաժով, բուժման որակով: Մասնագետը պետք է բուժման տակտիկան որոշելիս նրանց հետ խորհրդակցի: Յուրաքանչյուր բժիշկ կընտրի եղած մասնագետներից մեկին, ում կարծիքը պետք է լսի, բայց դա չի կարող լինել իրենց հիմնարկի մեկ այլ բժիշկ»,- ներկայացրեց Դերենիկ Դումանյանը:
Նախարարի խոսքով, սա միանշանակ օգնություն է յուրաքանչյուր մասնագետի. «Միանձնյա որոշում կատարելուց սխալի հավանականությունն ավելի մեծ կարող է լինել»:
Նախորդիվ՝
Սուրեն Քրմոյան. Դեղի ստեղծման պրոցեսից մինչև օգտագործումը մենք կանոնակարգելու ենք
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան