Փոքրիկ Լիզայի բուժման համար բարերարը 5000 ԱՄՆ դոլար է փոխանցել
Մոսկվայում այս օրերին գլխուղեղի քաղցկեղի դեմ բուժվող 6-ամյա Լիզա Պողոսյանի բուժման համար բարերարը, ով ցանկացել է անհայտ մնալ, 5 հազար ԱՄՆ դոլար է փոխանցել:
Հիշեցնենք` փոքրիկ Լիզան դեռ նախորդ տարվանից քիմիոթերապիայի երկար կուրս էր անցել և այժմ սկսվել է ճառագայթման փուլը: Նույն բարերարը, որը այն ժամանակ ևս ցանկացել էր անհայտ մնալ, փոխանցել էր խոշոր չափի գումար` 10,500 ԱՄՆ դոլար, քիմիոթերապիայի ամենաբարդ` 8-րդ փուլի համար, որը բարեհաջող էր ավարտվել:
Մարդիկ, ովքեր կցանկանան փոքրիկ Լիզայի բուժման համար օժանդակություն ցուցաբերել, ներկայացնում ենք Լիզայի հայրիկի՝ Դավիթ Պողոսյանի անունով բացված հաշվեհամարի տվյալները.
ՎՏԲ - Հայաստան Բանկ
AMD 16004052756801
USD 16004052756802
EUR 16004052756803
RUR 16004052756804
Արտերկրից փոխանցումները կարելի է անել հետևյալ կերպ «VTB BANK» (ARMENIA) CJSC Yerevan, Armenia SWIFT: ARMJAM22
Ովքեր ունեն ARCA կրեդիտ քարտ, կարող են arca.am-ում գրանցել իրենց քարտը, որպեսզի օնլայն կատարեն փոխանցումները: 16 նիշանոց թիվն է` 9051210205309960
Նկատենք, որ Լիզայի առողջական վիճակով հետաքրքրված մի խումբ երիտասարդներ բազմաթիվ բարեգործական հիմնադրամների ու գործարարների են դիմել, սակայն, որևէ դրական արձագանք չեն ստացել:
Նույն խմբի ջանքերով փետրվարի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկազմակերպվի բարեգործական համերգ, որի ժամանակ հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Համերգից ստացված ողջ հասույթը կուղղվի վեցամյա Լիզա Պողոսյանի առողջացմանը:
Հարակից հրապարակումներ`
Բարեգործական համերգ` փոքրիկ Լիզայի առողջացման համար
Անհայտ բարերարը Լիզայի բուժման համար խոշոր գումար է փոխանցել
Փոքրիկ Լիզայի բուժման համար ֆեյսբուքյան աճուրդ է սկսել (տեսանյութ)
«Մենք բոլորս հոգեպես քեզ հետ ենք». Մարդիկ օգնում են փոքրիկ Լիզային
5-ամյա Լիզայի վիճակը վատացել է. Հայրը դեռ օգնություն է խնդրում
5-ամյա Լիզան բարեգութ մարդկանց օգնության կարիքն ունի. Մետաստազները տարածվում են
«Նվիրիր կյանք»-ը Լիզայի բուժման համար գումար է փոխանցել, սակայն անհրաժեշտ է ավելին (լուսանկար)