Վազաշեն-Պառավաքար ճանապարահատվածի աշխատանքների ավարտը նախատեսվում է հուլիսի վերջին
Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները նորմալ ընթացքի մեջ են: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ կատարած ուխտագնացության ընթացքում ճանապարահատվածի կառուցման աշխատանքները լրագրողներին ներկայացրեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:
«Աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի»,- ասաց նա:
Մարզպետը տեղեկացրեց, որ աշխատանքների ավարտը նախատեսվում է հուլիսի վերջին:
3 200 մետր երկարությամբ ճանապարհահատվածի կառուցման համար նախատեսված ծախսերը կազմում են մոտ 460 մլն դրամ: Հակառակորդի կրակոցներից պաշտպանելու համար կառուցվել են պատնեշներ, վտանգավոր հատվածներում կկառուցվի 205 մետր երկարությամբ հենապատ: