Եղվարդի մանկապարտեզում թունավորված 15 երեխայից 2-ը տեղափոխվել են Երևան
Եղվարդի մանկապարտեզում արձանագրված թունավորման դեպքի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տասներեք երեխա ներկա պահին բուժում է ստանում Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, ևս 2-ը տեղափոխվել են Երևան` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբը տեղում իրականացնում է համաճարակաբանական հետազոտություններ և կանխարգելիչ միջոցառումներ:
Նախնական տվյալներով` թունավորումը պայմանավորված է սննդային գործոնով:
Աշխատանքներ են տարվում նոր հիվանդների հայտնաբերման ուղղությամբ:
Նախորդող հրապարակում՝
Եղվարդի «Նաիրի» ԲԿ հոսպիտալացվել է տեղի մանկապարտեզի 9 սան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին