Տնտեսություն 15:05 04/04/2012

«Մաքսային միությունը տնտեսական տեսանկյունից մեզ համար աննպատակահարմար է». Հայաստանի վարչապետ

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «Կոմերսանտ» պարբերականի թղթակից Ելենա Չերնենկոյին, որը թարգմանաբար ներկայացնում ենք Panorama.am-ի ընթերցողներին:

«Կոմերսանտ» -Սերգեյ Լավրովի հետ ինչի՞ մասին էիք զրուցում:

-Մենք անդրադարձանք հայ-ռուսական հարաբերությունների ողջ օրակարգին, այն բոլոր նախագծերին, որոնք մենք այսօր համատեղ իրականացնում ենք: Քննարկեցինք այն հարցերը, որոնցով զբաղվում է միջկառավարական հանձնաժողովը: Դրանք են և ատոմակայանի նոր բլոկի կառուցումը, և Վերին Լարս մաքսային անցակետի աշխատանքը, և նոր Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը, և համագործակցությունը ԱՊՀ ու ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում, տարածաշրջանային հիմնախնդիրները, իրադարձությունների զարգացումը Սիրիայում ու Իրանում: Ընդհանուր առմամբ` այն բոլոր հարցերին, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում:

«Կոմերսանտ» -Արդյոք քննարկեցիք Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Նախագահ Դմիտրի Մեդվեդևը քիչ ջանք չի ներդրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Նրա նախաձեռնությամբ եռակողմ տասը հանդիպում է կայացել: Բայցևայնպես էական առաջընթաց չգրանցվեց: Ինչո՞ւ:

-Դա կախված է այն բանից, թե ով ինչ արդյունք էր ակնկալում բանակցային այդ գործընթացից: Նման հակամարտություններն արագ չեն լուծվում: նախևառաջ անհրաժեշտ էր ձևակերպել բանակցային գործընթացի պլատֆորմ: Այս առումով լուրջ առաջընթաց կա: Այդպիսի (եռակողմ) ձևաչափով անցկացված հանդիպումներն ու բանակցությունները շատ օգտակար էին: Խնդրի առավել խորքային ընկալում ի հայտ եկավ` և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և այն ձևաչափի, որն իրացվում էր Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ:

«Կոմերսանտ» -Այդ իմաստով ի՞նչ եք սպասում Վլադիմիր Պուտինից:

-Կարծում եմ` երկխոսությունը, որն առկա է 1994 թվականից, երբ ստորագրվեց հրադադարի հաստատման մասին համաձայնագիրը, պետք է շարունակվի: Վստահ եմ, որ Վլադիմիր Պուտինը նոր ազդակ կհաղորդի բանակցային գործընթացին: Դրա համար բավականին լավ բազա է ստեղծվել:

«Կոմերսանտ» -Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի հետ է ասոցացվում: Ձեզ էլ երբեմն ասում են Պիտերցի (Տիգրան Սարգսյանը սովորել է Լենինգրադի Վոզնեսենսկու անվան ֆինանսատնտեսական ինստիտուտում): Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:

-Ես հպարտ եմ, որ յոթ տարի ուսանել եմ Պետերբուրգում: Դա իմ երկրորդ հայրենի քաղաքն է: Այնտեղ ես շատ ընկերներ ունեմ: Նրանցից շատերն այսօր բավականին լուրջ առաջխաղացում ունեն: Զբաղվում են քաղաքականությամբ, լուրջ պաշտոններ են զբաղեցնում: Դա վկայում է, որ մեր պիտերյան տնտեսագիտական դպրոցը շատ ուժեղ էր:

«Կոմերսանտ» -Խոսենք նվազ հաճելի հարցերից: Ինչպե՞ս կարող է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության վրա ազդել Իրանում ուժի գործադրման սցենարի իրականացումը:

-Չեմ կարծում, որ իրանյան իրադարձությունները կարող են ուղղակի ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի վրա: Ամենայն հավանականությամբ, այդ իրադարձությունները կազդեն Հայաստանի տնտեսական ու սոցիալական վիճակի վրա: Իրանը մեր երկու հարևաններից մեկն է, ում հետ մենք ունենք քաղաքական, տնտեսական ու մշակութային հարաբերություններ: Ադրբեջանի ու Թուրքիայի հետ այդպիսիք չկան: Մնում են Իրանն ու Վրաստանը: Բնականաբար, իրադարձությունները, որոնք տեղ են գտնում Իրանում, առնչվում են նաև մեր շահերին:
Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները խոչընդոտում են Հայաստանի հետ նրա տնտեսական կապերի զարգացմանը: Դրանք լուրջ սահմանափակումներ են, իհարկե, և չեն բխում մեր շահերից: Դրանք սահմանափակում են մեր տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները, մեծացնում են Հայաստանի համար աշխարհաքաղաքական ռիսկերը, նվազեցնում են ներդրումային գրավչությունը:

«Կոմերսանտ» -Իսկ դուք պատրաստվո՞ւմ եք այն բանին, որ եթե ռմբակոծության պատճառով Իրանը փակի սահմանը, կարողանաք աշխարհից կտրված ապրել:

-Մենք հստակ ազգային հայեցակարգ ունենք: Դա հանրային փաստաթուղթ է, որտեղ մենք նկարագրում ենք բոլոր ռիսկերն ու մարտահրավերները: Ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից մենք պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների:

«Կոմերսանտ» -Այսինքն` նման հնարավորությունը դիտարկվո՞ւմ է:

-Ներկայացված են բոլոր ռիսկային սցենարները:

«Կոմերսանտ» -Սերգեյ Լավրովը Երևանում ընդգծեց, որ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն նախագծերում Հայաստանի համար բոլոր դռները միշտ բաց են: Հայաստանը պատրա՞ստ է դառնալ ԵվրԱզԷՍ-ի լիիրավ անդամ, միանալ Մաքսային միությանը և անգամ մտնել միասնական տնտեսական տարածք: Ի՞նչ խոչընդոտ եք դուք տեսնում:

-Մենք մեր գործընկերների հետ ինտեգրացիոն գործընթացներում որևէ խոչընդոտ չենք տեսնում և ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում, և ԱՊՀ շրջանակներում: Մենք կենսական հետաքրքրվածություն ունենք այն հարցում, որ այդ ինտեգրացիոն գործընթացները շարունակվեն, խորանան ու ուժեղանան: Հայաստանը ԱՊՀ ամենաակտիվ անդամն է, և անգամ ջանքեր է գործադրում ԵվրԱզԷՍ-ի զարգացման համար` չնայած որ ընդամենը դիտորդի կարգավիճակ ունի:
Բայց համաշխարհային պրակտիկայում չկա մի օրինակ, որ երկիրն ընդհանուր սահման չունենալով, դառնա Մաքսային միության անդամ: Դա անիմաստ կլինի: Մաքսային միության իմաստն այն է, որ ապրանքների փոխանակումը տեղի ունենա առանց մաքսային ստուգման: Մեր դեպքում դա անհնար է, քանի որ մենք պետք է անցնենք հարևան երկրի տարածքով և երկու անգամ մաքսազերծում հաղթահարենք: Դա անիմաստ է դարձնում տնտեսվարող սուբյեկտների համար մաքսազերծման պարզեցման այդ ողջ ընթացակարգը: Արդյունքում մենք կստանանք միայն խնդիրներ` կապված մաքսային տուրքերի ու հարկերի բարձրացման հետ: Տնտեսական տեսանկյունից դա աննպատակահարմար է:
Մեր ռուս գործընկերներն ըմբռնումով են մոտենում այս իրավիճակին: Մենք համագործակցության ձևեր ենք փնտրում առանց Մաքսային միության: Ըստ ամենայնի, կարելի է խոսել մեկ այլ նոր պլատֆորմի կամ Հայաստանի հատուկ կարգավիճակի մասին:

«Կոմերսանտ» -Ա՞յդ, թե՞ մեկ այլ կազմակերպության շրջանակներում:

-Եթե Մաքսային միության կանոնները պարտադիր են անդամների համար, ապա գործընկեր երկրների դեպքում պետք է առանձին ամրագրվեն վարքագծի հատուկ կանոններ: Դա, հավանաբար, ինչ-որ նոր բան պետք է լինի: Պետք է համագործակցության այլ ձևեր փնտրել: Մաքսային միությունը մեզ չի տրամադրում այնպիսի գործիքներ, որոնք ձեռնտու կլինեին տնտեսվարող սուբյեկտների համար: Ուստի այն դառնում է անիմաստ:

«Կոմերսանտ» -Օրերս պաշտոնապես հայտարարվեց Հայաստանի և Եվրամիության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու բանակցություններ սկսելու մասին: Դա ինչպե՞ս կազդի ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի գոտու ստեղծմանը Հայաստանի մասնակցության վրա: Եվ ո՞րն է Եվրամիության հետ առևտրա-տնտեսական գործակցության հարցում Հայաստանի վերջնական նպատակը: Ուկրաինան, օրինակ, ասում է, որ իր համար ԵՄ հետ ազատ առևտրի գոտին քայլ է ավելի խորը ինտեգրացիայի ճանապարհին:

-Մենք նման բան չենք ասում: Մեզ համար չափազանց կարևոր տնտեսական ու քաղաքական հարց է նոր տնտեսական տարածքների յուրացումը: Մեր աշխարհաքաղաքական պայմաններն այնպիսին են, որ մենք ստիպված ենք ընդլայնել մեր տնտեսական տարածությունը: Դա մեր տնտեսության գործունակության պայմաններից մեկն է: Մենք շահագրգռված ենք ԱՊՀ շրջանակներում համագործակցությամբ, սակայն ուզում ենք, որ եվրոպական շուկան մեզ համար բաց լինի:
Որպեսզի ԵՄ տնտեսությունը մեզ համար բաց լինի, մենք պետք է որոշակի չափորոշիչներ ներդնենք, որոնք համապատասխանում են եվրոպական պահանջներին: Դա առաջին հերթին սննդամթերքի անվտանգության հետ կապված չափորոշիչներն են: Խոսքն այդ ոլորտի հսկողության և վերահսկողության համակարգի մասին է: Մենք պետք է ունենանք լաբորատորիաներ, որոնք կկարողանան այդ դաշտում մոնիտորինգ իրականացնել: Եվրոպացի սպառողները պետք է վստահ լինեն, որ Հայաստանից եկած արտադրանքը համապատասխանում է անվտանգության ու որակի եվրոպական չափորոշիչներին: Դա մեզնից լուրջ աշխատանք է պահանջում: Այն բանի համար, որպեսզի այդ չափորոշիչները նորմատիվ հարթության վրա մշակվեն, ներդրվեն ու իրականացվեն, կպահանջվի երեք տարի: Այդ ժամանակ մեզ համար նոր մեծ շուկա կբացվի:

«Կոմերսանտ» -Եվս մեկ հարց Հայաստանի ու ԵՄ գործակցության մասին: WikiLeaks-ի փաստաթղթերից հետևում է, որ ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, որին մասնակցում է նաև Հայաստանը, ուղղված է հետխորհրդային տարածքում ՌԴ ազդեցության թուլացմանը: Ինչո՞ւ է Երևանը` Մոսկվայի գործընկերն ու դաշնակիցը, մասնակցում հակառուսական նախագծին:

-Ես համամիտ չեմ այն բանի հետ, որ ծրագիրն ուղղված է ՌԴ ազդեցության թուլացմանը: Վերջին տարիների իրադարձությունները հակառակն են ապացուցում: Մենք համագործակցում ենք և ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ: Մեր (Հանրապետական) կուսակցությունը դարձել է Եվրոպական ժողովրդական կուսակցության դիտորդ անդամ: Այդ գործընթացներն ուղղված չեն երրորդ երկրի դեմ: Նույնկերպ` ՌԴ հետ մեր ռազմավարական գործընկերային հարաբերություններն ուղղված չեն ԵՄ դեմ:
Միջազգային համագործակցության մեր բոլոր ծրագրերը բաց են մեր գործընկերների համար: Հայաստանը փոքր երկիր է: Այն չի կարող դիվանագիտություն խաղալ: Համագործակցության մեր բոլոր ծրագրերի մասին` ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Իրանի, Չինաստանի ու Վրաստանի հետ, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը տեղյակ է: Նա ըմբռնումով է մոտենում այն ամենին, ինչ մենք անում ենք: Եթե այդ հարցին նայենք Երևանի տեսանկյունից, ապա ակնհայտ կդառնա, որ մենք գործընկերային հարաբերություններ զարգացնելու մեծ ընտրություն չունենք` հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական վիճակն ու հարևանների հետ խնդիրները: Բայց մենք մեր գործընկերներից ոչինչ չենք թաքցնում, և դրանումն է մեր ուժը:

«Կոմերսանտ» -Վերջին հարցը նույնպես կապված է Ռուսաստանի հետ: Եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնության չգան Գաբալայի ՌՏԿ վարձակալության պայմանների շուրջ, կա՞ շանս, որ իր տարածքում նման կայանի կառուցմանը Հայաստանը հավանություն տա:

-Ինչո՞ւ չէ:

«Կոմերսանտ» -Այսինքն` ամեն ինչ քննարկելի՞ է:

-Իհարկե: Եթե մեր տարածքը նման հետաքրքրություն է ներկայացնում, մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը:

«Կոմերսանտ» -Իսկ ինչ վերաբերում է տարածության ընդգրկմանը…

- Կարծում եմ` այդ հարցում անգամ առավելություններ կարող են լինել, քանի որ Հայաստանը լեռնային երկիր է: Ընդգրկող տարածքը կարող է ավելի լայն լինել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Սուրենյան
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}