- 12:17 | Աշխարհում Ամերիկացի գեներալին ազատել են աշխատանքից դավաճանության համար
Զինվորականը կապված է եղել մի կնոջ հետ, ում ծեծի է ենթարկել վեճի ժամանակ:
Աղբյուր՝ Mignews.co.il - 12:10 | Աշխարհում Մեսսի. «Վստահ եմ, որ Նեյմարը կուժեղացնի մեր թիմի խաղը»
«Բարսելոնի» հարձակվողն իր կարծիքն է հայտնել «Սանթոսի» հարձակվող Նեյմարի` կատալոնյան ակումբ տեղափոխության մասին:
Աղբյուր` Panorama.am - 12:05 | Աշխարհում Sony-ին կթանկանա 6%-ով
The Third Point-ը ցանկանում է ձեռք բերել Sony Music Entertainment-ը և Sony Pictures-ը:
Աղբյուր` Vesti.ru - 11:58 | Հայաստան Մայր Աթոռում տեղի է ունեցել Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի նիստ
Զեկույցով հանդես է եկել Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը` տեղեկացնելով 2013 թ. հուլիս ամսին Բուդապեշտում կայանալիք Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի 14-րդ և 2013 թ. նոյեմբեր ամսին Բուսանում կազմակերպվելիք Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովների գումարման մասին:
Աղբյուր` Armenianchurch.org - 11:52 | Աշխարհում Նաոմի Քեմփբելն այսօր նշում է իր 43-ամյակը
Հայտնի մոդելը նորաձևության աշխարհ մուտք է գործել 15 տարեկանից:
Աղբյուր` Biography.com - 11:45 | Հայաստան Կնքվեց պայմանագիր Իտալիայի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր:
Մանրամասները` Scs.am - 11:39 | Հայաստան Ոչխարների սպանդը շարունակվում է. Սիփանում գյուղացին 1.3 մլն դրամի վնաս է կրել
Վերջին երեք օրվա ընթացքում Արագածոտնի ու Լոռու մարզի երեք բնակավայրերում գայլերը հոշոտել են գյուղացիներին պատկանող 51 ոչխար:
Աղբյուր` Panorama.am - 11:33 | Աշխարհում Ինդոնեզիա. Հանքում տեղի ունեցած փլուզման հետևանքով 28 մարդ է զոհվել
Փրկարարներին հաջողվել է 10 աշխատակցի կյանք փրկել:
Աղբյուր` Rbc.ru - 11:27 | Աշխարհում Սինայում ազատ են արձակվել առևանգված եգիպտացիները
Այս մասին հայտնել է Եգիպտոսի զինված ուժերի ներկայացուցիչը:
Աղբյուր՝ BBC Russian - 11:21 | Աշխարհում Չինաստանում հորդառատ անձրևների զոհ է դարձել 5 մարդ
Ավելի քան 29 հազար մարդ տարհանվել է աղետի գոտուց:
Աղբյուր` Itar-tass.com - 11:15 | Աշխարհում 1813 թ-ին այս օրն է ծնվել գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագներ
Հայտնի երաժիշտը ստեղծագործել սկսել է 1831 թ-ից:
Աղբյուր` Calend.ru - 11:06 | Հայաստան Արմեն Մովսիսյան. «Գազի սակագնի սուբսիդավորման նպատակով կառավարությունը չի պատրաստվում վաճառել Որոտանի ՀԷԿ-ը»
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը:
Աղբյուր` Panorama.am - 11:00 | Աշխարհում Բրիտանական խորհրդարանը որոշել է օրինականացնել միասեռ ամուսնությունները
Օրինագիծը վերջնականապես հաստատվել է:
Աղբյուր՝ Mignews.co.il - 10:50 | Հայաստան Այսօր Շառլ Ազնավուրը կդառնա 89 տարեկան
Նշանավոր ֆրանսահայ շանսոնիեն, համաշխարհային էստրադայի դասական երգիչը է ծնվել է 1924թ. Փարիզում:
Աղբյուր` Wikipedia.org - 10:44 | Աշխարհում Օհաիո նահագում ՃՏ պատահարի հետևանքով մոտ 30 մարդ է վիրավորվել
Տուժածների թվում երկու երեխաներ են:
Աղբյուր` Ria.ru - 10:37 | Հայաստան «Wicked Local». Քրիստինե Այանյանը բրոնզե մեդալ կստանա Մեծ Բրիտանիայի արքայազնից և հարցազրույց կվերցնի նրանից
Մանրամասները` Panorama.am
- 10:31 | Աշխարհում «Հարի Փոթերի» առաջին հրատարակչությունը վաճառվել է 150 հազար եվրոյով
Աճուրդը տեղի է ունեցել Sotheby's-ում:
Աղբյուր՝ The Guardian - 10:26 | Աշխարհում ԱՄՆ. Սենատորները հավանություն են տվել սիրիացի ապստամբներին զենք մատակարարելուն
Պատժամիջոցներ կկիրառվեն նաև այն կողմերի նկատմամբ, ովքեր կաջակցեն Բաշար Ասադի ռեժիմին:
Աղբյուր՝ BBC Russian - 10:20 | Աշխարհում Սերբիան և Կոսովոն համաձայնության չեն եկել
Համաձայնագիրը բաղկացած էր 15 կետից:
Աղբյուր` Ria.ru - 10:15 | Աշխարհում Չիլիում երիտասարդների ցույցը անկարգությունների է վերածվել
Ավելի քան 130 մարդ ձերբակալվել է:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 10:10 | Հայաստան «Այն, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն չունեն սահման չի կարող խոչընդոտ հանդիսանալ Եվրասիական միության կայացման գործընթացին»
Մոսկվայում գտնվող հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան:
Աղբյուր` Panorama.am - 10:00 | Հայաստան Այսօր գրեթե ամբողջ տարածքում կդիտվի առանց տեղումների, պարզ եղանակ
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 21:15 | Աշխարհում Microsoft-ը ներկայացրել է նոր սերնդի Xbox խաղը
Հայտնել է Kanobu Network պորտալը:
Աղբյուր` Gazeta.ru - 21:03 | Աշխարհում Ժերար Դեպարդիեն ֆրանսիական ֆիլմում կմարմնավորի չեչենի
Այս մասին հայտնել են ֆրանսիական տեղեկատվական գործակալությունները:
Աղբյուր` BBC Russian - 20:55 | Աշխարհում «Եվրատեսիլի» կազմակերպիչները հայտարարել են, որ ձայների հաշվարկման ժամանակ խախտում չի եղել
Մանրամասները` Itar-tass.com
- 20:37 | Աշխարհում Apple-ի ղեկավարը հերքել է հարկերից խուսափելու մասին մեղադրանքները
Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Թոմ Կունը:
Աղբյուր` Ria.ru - 20:30 | Աշխարհում Չեխիայում 1 միլիոն լիտր անօրինական ալկոհոլ է հայտնաբերվել
Հաղորդել է BBC-ին:
Աղբյուր` Gazeta.ru - 20:20 | Տարածաշրջան ԱՄՆ պետքարտուղարություն. «Ադրբեջանում շարունակվում է կրոնական ազատությունների ոտնահարումը»
Ադրբեջանում սահմանափակվում են կրոնական թեմաներով հրապարակումները, կրոնական գործունեությունը, կրոնական գրականության վաճառքը:
Աղբյուր` Panorama.am - 20:13 | Աշխարհում ԱՄՆ-ի դատարանը թույլատրել է երկրի իշխանություններին չհրապարակել սպանված բեն Լադենի լուսանկարները
«Ալ-Ղաիդայի» ղեկավարի սպանությունից հետո ավելի քան 50 լուսանկար է արվել:
Աղբյուր` Gazeta.ru - 20:05 | Աշխարհում Ճապոնիան կարող է վերսկսել Հյուսիսային Կորեայի հետ խորհրդակցություները
Հայտնել է Kiodo գործակալությունը:
Աղբյուր` Ria.ru - 19:53 | Աշխարհում Փորձագետ. Տոռնադոն կարելի է կանխատեսել դրա հայտնվելուց 10-15 րոպե առաջ միայն
Աղբյուր` Vesti.ru
- 19:46 | Հայաստան ԵՄ պատվիրակ. «Չենք ցանկանում Հայաստանի համար որևէ խոչընդոտներ ստեղծել այլ ինտեգրացիոն գործընթացներում»
Աղբյուր` Panorama.am
- 19:40 | Հայաստան Մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել:
Աղբյուր` Panorama.am - 19:38 | Աշխարհում Օբաման խոստացել է օգնել Օկլահոմի տոռնադոյից տուժածներին
Այս մասին հայտարարել է ինքը` ԱՄՆ նախագահը:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 19:30 | Աշխարհում Ռոբերտո Կառլոսը կգլխավորի թուրքական «Սիվասպոր» ակումբը
Պայմանագիրը կստորագրվի 3 տարով:
Աղբյուր` Vesti.ru - 19:23 | Աշխարհում Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը պատրաստ են բանակցություններ վարել
Հայտնել է Reuters-ը:
Աղբյուր` Gazeta.ru - 19:15 | Աշխարհում Հարավային Աֆրիկայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հանքափորների միջև
Ցույցի դուրս եկած հանքափորներից 10-ը վիրավորվել են:
Աղբյուր` BBC Russian - 19:08 | Հայաստան «Փյունիկը» և «Փյունիկ-2»-ը՝ «Արդար խաղի» մրցույթի հաղթող
Տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Աղբյուր` Panorama.am - 19:00 | Աշխարհում Օկլահոմում տոռնադոյի զոհերի պաշտոնական թիվը կրճատվել է կրկնակի անգամ
Աղետի հետևանքով զոհվել է 24 մարդ. նախկինում հաղորդվել էր 51 զոհի մասին:
Աղբյուր` Vzglyad.ru - 18:52 | Աշխարհում Ավստրալիան կարող էին հայտնաբերել ոչ թե եվրոպացիները, այլ աֆրկացիները
Մանրամասները` Vesti.ru
- 18:45 | Աշխարհում ՃՏՊ Հնդկաստանում. 11 մարդ զոհվել է
Ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով կա ավելի քան 30 վիրավոր:
Աղբյուր` Ria.ru - 18:37 | Աշխարհում Սիրիացի ապստամբները մեղադրում են Պուտինին
Շատ գրոհայինների կարծիքով, ՌԴ նախագահն աջակցում է Ասադին ԱՄՆ-ին դեմ գնալու համար:
Աղբյուր՝ Mignews.co.il - 18:30 | Հայաստան Միջին խավի ներկայացուցիչը` խորհրդարանում
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն իրեն համարում է միջին խավի ներկայացուցիչ:
Մանրամասները` Panorama.am - 18:22 | Աշխարհում Լուկաշենկոն բացահայտել է «Եվրատեսիլ»-ի կեղծիքները
Բոլառուսի նախագահը քննադատել է երգի միջազգային մրցույթը, հայտարարելով, որ այն քաղաքականացված և կեղծված է:
Աղբյուր`Lenta.ru - 18:15 | Աշխարհում Վիտասի նկատմամբ դատական գործ է հարուցվել սպանության սպառնալիքի մեղադրանքով
Ռուս երգչին սպառնում է 2 տարվա ազատազրկում:
Աղբյուր` Itar-tass.com - 18:07 | Աշխարհում Իրանը պատրաստվում է մասնակցել Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանսին
Այն կկայանա հուլիսին Ժնևում:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 18:00 | Հայաստան Ցավոտ հարցեր, որ պատասխանի են սպասում
Նոյեմբերյանի զորամասում զինվորի սպանության փաստն ու դրան հետևած իրադարձությունները մտորելու լուրջ առիթ են տալիս:
Մանրամասները` Panorama.am - 17:52 | Աշխարհում Ճապոնիան պատրաստվում է նոր հրթիռ արձակել
Առաջին հերթին տիեզերք կուղարկվի SPRINT-A արբանյակը` Մարսը և Վեներան ուսումնասիրելու համար:
Աղբյուր` Pravda.ru - 17:45 | Հայաստան ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ուղեվարձի բարձրացման վերաբերյալ դիմում չի ստացել
Որևէ երթուղու ուղեվարձի թանկացման հարց նախարարության կողմից չի քննարկվում և ենթակա չէ քննարկման:
Աղբյուր՝ Mtc.am - 17:40 | Հայաստան Այսօր` բորսայում
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 460,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 416.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով. փակման գինը կազմել է 416.5 դրամ:
Աղբյուր՝ NASDAQ OMX Armenia - 17:34 | Հայաստան Այս գիշեր կդիտվի առանց տեղումների, պարզ եղանակ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 17:27 | Աշխարհում ԱՄՆ-ը 200 մլն դոլար կհատկացնի Հորդանանին
Գումարը կուղղվի սիրիացի փախստակնների հոսքից տուժած բնակչության խնդիրներին:
Աղբյուր՝ Mignews.co.il - 17:20 | Հայաստան Շատ մեծ աջակցություն է լինելու. Կառավարության պատասխանը արմավիրցիներին կլինի մայիսի 23-ին
Աղբյուր` Panorama.am
- 17:13 | Հայաստան Վճռաբեկ դատարանի նախագահն ընդունել է Էստոնիայի արդարադատության նախարարին
Արման Մկրտումյանի խոսքերով, երկու երկրների արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև դատական ոլորտում:
Աղբյուր` Dataran.am - 17:08 | Տարածաշրջան Վրաստանում ձերբակալել են երկրի նախկին վարչապետին
Վանո Մերաբիշվիլին կասկածվում է կոռուպցիոն հանցագործությունների մեջ:
Աղբյուր՝ Rosbalt.ru
01:31 22/06/2012 » Իրավունք
Հրայր Թովմասյան. Փաստաբանների բողոքի մեջ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում
Հայաստանի փաստաբանների մի մասը, դժգոհ Վճռաբեկ դատարանի գործողություններից, մեկօրյա գործադուլ էր հայտարարել և առաջարկների փաթեթ ներկայացրել: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը անդրադարձել էր գործադուլին և նկատել, որ փաստաբանները «ինչ-որ նոր բան են մոգոնել»:
Panorama.am-ի խնդրանքով Հրայր Թովմասյանն անդրադարձել է դատաիրավական բարեփոխումների առաջիկայում հաստատվելիք ծրագրին, որը նախօրեին քննարկվել է նաև Հայաստանի նախագահի մոտ: Զրուցեցինք նաև փաստաբանների բողոքի ակցիայի մասին:
-Տարին արդեն կիսվել է, բայց 2012-2016 թվականների դատաիրավական բարեփոխումների քառամյա ծրագրի նախագիծը դեռ չի հաստատվել: Այս պահի դրությամբ կարո՞ղ եք արձանագրել` ինչ է արվել:
-Ծրագիրը մոտակա օրերին կհաստատվի, և ես առանձին ասուլիս կհրավիրեմ, որը կվերաբերի այդ ծրագրին: Պետք է ասեմ, որ այդ ծրագիրը բավականին ամբիցիոզ է, որը փորձում է ոլորտում կուտակված եթե չասեմ հարյուրավոր, ապա տասնյակ խնդիրներին լուծում տալ: Դրանք վերաբերում են ոչ միայն դատական իշխանությանը, այլ նրա հարակից ոլորտներին, ինչպիսին են` փաստաբանությունը, դատախազությունը, քրեակատարողական ծառայությունը, նոտարիատը, ԶԱԳՍ-երը (ՔԱԳՎ) և ընդհանրապես, պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունները: Ծրագրի իրականացման շրջանակներում գործողությունները մի քանի հարյուրից անցնում են, իրավական ակտերի շրջանակը, որոնցում փոփոխություններ պետք է կատարվեն ևս այդքանն են: Վստահեցնում եմ հետևյալը` եթե որպես ցուցիչ օգտագործենք, թե որքանով է բարձրանալու հանրության վստահությունը այս բարեփոխումներից, պիտի ասեմ, որ առնվազն այդ վստահությունը պետք է կրկնապատիկ ավելի մեծանա այսօրվա դատական իշխանության նկատմամբ: Իսկ դա թե տնտեսական զարգացման, թե քաղաքացիական հասարակության կայացման գլխավոր գրավականն է: Ես այսօր չեմ մանրամասնի, թե ծրագրում ինչ է նախատեսվելու, ինչ գործողություններ են, ինչ ուղղություններով են գնալու, կրկնում եմ` հաստատվելուց հետո առանձին ասուլիս կհրավիրեմ:
-Մի առիթով, պարոն Թովմասյան, հայտարարել էիք, որ դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների անվստահությունը բարձր է և հասնում է 80 տոկոսի: Բացի այդ, միջազգային մի կազմակերպության տվյալներով, դատական համակարգի նկատմամբ վստահությունը շուրջ 80 տոկոսով բարձր է: Ինչո՞վ է պայմանավորված այս տարբերությունը:
-Նայած թե դուք, որպես թիրախային խումբ, ում եք ընտրում` նրա՞նց ովքեր այդ պահին դիմել են դատարան, թե՞ նրանց, ովքեր ընդհանրապես առնչություն չեն ունեցել դատական համակարգի հետ: Սա չի նշանակում, որ իշխանության մեջ թևերի նկատմամբ անվստահությունը ավելի մեծ է: Այսինքն՝ որոշակիորեն, միգուցե տարօրինակ է, բայց ամենամեծ վստահությունը տեղական ինքնակառավարման մարմիններն ունեն և այդպես աստիճանաբար փոխվում է` դատական իշխանություն, օրենսդիր և գործադիր: Այս առումով, մենք այդտեղ անելիքներ ունենք: Դատական համակարգից կոնկրետ սպասելիքներ կան, այսինքն՝ մարդը պետք է վստահ լինի, որ դիմում է դատական իշխանությանը և իր համար որոշակի կանխատեսելի պետք է լինի, թե ինչպիսի պատասխան է ստանում: Այդ անվստահությունը, որ ասում ենք կա, թող դատական իշխանությունը սվիններով չընդունի և մտածի, որ դա միայն իրենց պատճառով է: Եթե մենք ունենք փաստաբանություն, որը հաճախորդի հետ դատարանից դուրս գալուց հետո իր պարտքն է համարում ասելու, թե ինչքան վատն են դատավորները, տեսեք՝ ինչ անարդար վճիռ կայացրեցին, ինքը մեղավոր չէր, դատավորներն էին մեղավոր, որ ամեն ներկայացված վճռից ասուլիս հրավիրի և փորձի քննադատել: Մենք նաև նման քայլերով ենք դատական իշխանության այդ հեղինակությունը գցում: Մինչդեռ վստահությունը և արդարադատության մակարդակը շատ ավելի բարձր կարող է լինել:
-Պարոն Թովմասյան, 500-ից ավել փաստաբան բողոքի ակցիա է կազմակերպում, չե՞ք կարծում, որ համակարգում խնդիր կա:
-Մենք ունենք եռաստիճան դատական համակարգ, որին պետք է սովորենք ու հասկանանք, թե այս համակարգում Վճռաբեկ դատարանի դերակատարությունը որտեղ է: Ասեմ, որ պրոբլեմը միայն Հայաստանում չէ. բոլոր այն երկրները, որոնք անցում են կատարել այսպես ասած, եռաստիճան համակարգի, այս խնդրի հետ այս կամ այն կերպ բախվել են: Որ գործերն են, որ իրավունքի զարգացման տեսանկյունից նշանակություն ունեն, որ գործերն են, որոնք պետք է ապահովեն օրենքի միատեսակ կիրառելիությունը, որ գործերն են, որոնք նշանակալի, կարևոր հետևանքներ կարող են ունենալ: Սրանք սահմանումներ են, որոնք բոլոր երկրներում էլ դժվարանում են տալ: Այս առումով Հայաստանը բացառություն չէ: Մի կողմից պետք է որոշումների մեջ որոշակիություն, հստակություն և կանխատեսելիություն լինի, որպեսզի բոլոր սուբյեկտների համար պարզ լինի, թե որ գործերով են ընդունել, որոնցով՝ ոչ: Միջազգային ստանդարտներով, բողոքարկման երկու աստիճան կա, մեր դատական համակարգը դրա հնարավորությունը տալիս է՝ առաջին ատյան և վերաքննիչ ատյան: Իսկ այն, որ երրորդ աստիճանը պետք է պարտադիր վերցնի գործը և քննի, նման բան չկա: Սա վճռաբեկ դատարանի գոյության կոնցեպցիան է: Իսկ եթե դատական ծախսերի մոդելը մեզ մոտ դեռևս կատարյալ չէ, ասենք, փաստաբանի համար...ես չեմ ուզում դա բոլորին վերագրել...այսինքն՝ գործը երկարացնելու մինչև վճռաբեկ հասցնելու այդ երևույթները կան: Ցանկալի չէր տեսնել փոխադարձ մեղադրանքները: Մի կողմից պետք է դատական իշխանության հեղինակությունը բարձրանա, ինքը իր որոշումներով իր քայլերով լինի էնպիսին, որ վստահություն, հավատ ներշնչի, պարզ ու որոշակի լինի բոլոր սուբյեկտների համար: Մյուս կողմից էլ փաստաբանները պետք է պարզ ու հստակ հասկանան, որ ոչ բոլոր գործերն են, որ պետք է հասնեն Վճռաբեկ դատարան:
-Փաստորեն, ստացվում է փաստաբաններն իրենց քայլերով գցո՞ւմ են դատական համակարգի հեղինակությունը:
-Ես նման բան չեմ կարող ասել: Ես ասում եմ, որ դատական համակարգում մենք խնդիր ունենք ՝ և փաստաբանական ինստիտուտի կայացման, և դատական իշխանության, և իրավագիտակցության հետ կապված: Օրինակ, բարեփոխումների այս ծրագրում նաև դրույթներ կան, որոնք վերաբերում են իրավաբանական կրթությանը, այսինքն՝ ինչ չափորոշիչներ ենք մենք ներկայացնում, ինչպես պետք է իրականացվի, ինչ մասնագետ ենք մենք պատրաստում, ով է մեր վաղվա դատավորը, նոտարը կամ փաստաբանը:
-Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականը հայտարարել էր, որ փաստաբանների բողոքի ակցիայի մեջ քաղաքական ենթատեքստ կա, դուք տենսո՞ւմ եք այդպիսի ենթատեքստ:
-Ես նրանց բողոքի մեջ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում:
Աղբյուր` Panorama.am
Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
12:19 22/05/2013 » Քաղաքական
Ազգային ժողովը բավարարվելու տեղ չէ. Վահրամ Բաղդասարյանը` գործընկերներին
12:17 22/05/2013 » Հասարակություն
Մայր Աթոռ. Գիտաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր չի եղել
12:13 22/05/2013 » Քաղաքական
Իրանի նախագահական ընտրապայքարի ինտրիգն ավարտվեց. Ռաֆսանջանին և Մաշային չեն մասնակցի քարոզարշավին
12:00 22/05/2013 » Քաղաքական
Գերմանիայի և Հունգարիայի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում
11:50 22/05/2013 » Հասարակություն
Կենսաբազմազանության միջազգային օրն է. «Այս ոլորտում Հայաստանում վիճակն այնքան էլ վատ չէ»









Շավարշ Քոչարյան. Ադրբեջանը կհամաձայներ ՄԽ առաջարկած սկզբունքներին, եթե ստատուս քվոյի փոփոխություն ցանկանար
«Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ»
Հենրիխ Մխիթարյան. «Եթե առաջարկներ լինեն, ակումբը թող որոշի»
- Տարբեր տարիքում տարբեր թիմերի եմ երկրպագել: Նախկինում Մյունխենի «Բավարիային» չէի սիրում, իսկ հիմա այդ թիմն ինձ դուր է գալիս: Նույնը վերաբերում է «Բարսելոնին»:
Ե.Սիմոնյան. Գյուղերում դեռ գերիշխում է «գյուղապետն ինչպես թելադրի, այդպես էլ կանենք» սկզբունքը
-Շատ կարևոր է գիտակցության բարձրացումն ու գիտելիքի ավելացումը, որ ավագանիում ներկայացված անձն իմանա, որ ինքը սեփական խելքը պետք է ունենա և չենթարկվի: