- 13:15 | Աշխարհում Տիմոշենկոյին այսօր կայցելեն ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեսպանները
Ուկրաինայի նախկին վարչապետը 2012թ-ի մայիս ամսից գտնվում է Խարկովի հիվանդանոցում:
Աղբյուր` Ria.ru - 13:07 | Աշխարհում Խորհրդարանը հաստատեց կառավարության ծրագիրը
Ծրագրին դեմ քվեարկեցին խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները և այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:
Աղբյուր` Panorama.am - 13:00 | Աշխարհում Համացանցը ցնցած տեսանյութի հերոսը մահացել է
18 տարին նոր բոլորած Զաքը քաղցկեղով հիվանդ էր. տեղեկանալով իր հիվանդության մասին երիտասարդը հրաժեշտի հուզիչ տեսահոլովակ էր տեղադրել Youtube-ում:
Տեսանյութը` Newsru.com - 12:52 | Աշխարհում Բրիտանացի քաղաքական գործիչը Լոնդոնում տեղի ունեցածը կապում է Սիրիայում բրիտանական քաղաքականության հետ
Նախօրեին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զինծառայող էր զոհվել:
Աղբյուր՝ InoPressa - 12:45 | Աշխարհում Իսրայելը բժշկական մարիխուանայի հիմնական մատակարարն է
Երկրում բույսը օգտագործվում է, երբ այլ դեղեր ցանկալի արդյունք չեն տալիս:
Աղբյուր՝ Mignews.co.il - 12:38 | Աշխարհում «Բարսելոնը» քննարկում է Վիլանովայի փոխարեն Վալվերդեի նշանակման հարցը
Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան կարող է հեռանալ թիմից:
Աղբյուր` Panorama.am - 12:32 | Աշխարհում Այսօր Գերմանիայում նշում են կրթության օրը
Օրը նշելու որոշումը ընդունվել է 1949թ-ին մայիսի 23-ին:
Աղբյուր` Calend.ru - 12:26 | Աշխարհում Վենեսուելայում բողոքի ցույցեր են
Հարյուրավոր մանկավարժներ և ուսանողներ պահանջում են բարձրացնել աշխատավարձերը և կրթաթոշակները:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 12:20 | Աշխարհում Քերին բանակցություններ կվարի Իսրայելում
ԱՄՆ պետքարտուղարը այսօր կժամանի երկիր` պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման նպատակով:
Աղբյուր` Interfax.ru - 12:13 | Աշխարհում Ռուսաստանը և Սերբիան ռազմական համագործակցության համաձայնագիր կարող են ստորագրել
Պայմանագիրը հնարավոր է կնքվի այս տարվա ընթացքում:
Աղբյուր` Ria.ru - 12:05 | Հայաստան Վարչապետը` էկոնոմիկայի նախարարին. «Զուգարանները արդյունք չեն տվել, սպասում ենք Ձեր վերլուծությանը»
Կատարած աշխատանքների ուսումնասիրությունների արդյունքներով մի շարք թերություններ են հայտնաբերվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում:
Աղբյուր` Panorama.am - 11:58 | Աշխարհում Nissan-ը 841 հազար ավտոմեքենա է հետ կանչել ամբողջ աշխարհից
Խնդիրը կապված է ղեկավարման համակարգի հետ:
Աղբյուր՝ Gazeta.ru - 11:50 | Աշխարհում Դուբայի Բուրջ Խալիֆա երկնաքերի մակետը վաճառքի է հանվել
Այն զարդարված է Swarovski բյուրեղներով:
Աղբյուր` Luxplanet.ua - 11:43 | Աշխարհում Croatia Airlines-ի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը
Երկու կողմերը համաձայնության են եկել:
Աղբյուր` Euromag.ru - 11:36 | Հայաստան Մխիթարյան. «Մենք դեմ չենք` նվաճելու ևս մեկ մրցանակ»
Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն ափսոսում է, որ չի կարողացել աչքի ընկնել «Չեռնոմորեցի» հետ երկրի գավաթի խաղարկության եզրափակչում:
Աղբյուր` Panorama.am - 11:30 | Աշխարհում Շվեդիա. Անկարգությունները շարունակվում են 4-րդ օրն անընդմեջ
Ռեգսվեդ քաղաքում ոստիկանական բաժանմունք են փորձել այրել:
Աղբյուր՝ BBC Russian - 11:24 | Աշխարհում Samsung-ը շուկա է ներմուծել 10 միլիոն Galaxy S4
60 երկրներում վաճառքը սկսվել էր ապրիլի 27-ից:
Աղբյուր` Vesti.ru - 11:17 | Աշխարհում Չորս եգիպտացի մահապատժի է ենթարկվել ղպտի հոգևորականի սպանության համար
Հանցագործությունը տեղի էր ունեցել 2011թ-ին:
Աղբյուր` Lenta.ru - 11:10 | Աշխարհում Պակիստանում պայթյունի հետևանքով առնվազն 12 ոստիկան է զոհվել
Կան մի քանի վիրավորներ:
Աղբյուր` BBC - 11:03 | Տարածաշրջան Վանո Մերաբիշվիլիին տեղափոխել են Թբիլիսիի բանտ
Նախօերին երեկոյան Քութայիսի քաղաքի դատարանը Վրաստանի նախկին վարչապետի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր երկամսյա կալանքը:
Աղբյուր` Panorama.am - 10:55 | Աշխարհում Այսօր կրիաների համաշխարհային օրն է
Օրը նշելու որոշումը ընդունվել է 2000թ-ին American Tortoise Rescue կազմակերպության կողմից:
Աղբյուր` Calend.ru - 10:48 | Աշխարհում Ford-ը կփակի իր գործարանները Ավստրալիայում
Ընկերության որոշումը կապված է կրած մեծ կորուստների հետ:
Աղբյուր` Itar-tass.com - 10:43 | Աշխարհում Օկլահոմայում տորնադոյի հասցրած վնասի չափը գնահատվել է 2 մլրդ դոլար
Աղետը մինչև 13 հազար տուն է ավերել:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 10:37 | Աշխարհում Լոնդոնը և Փարիզը մեղադրում են «Հեզբոլահին» ահաբեկչության մեջ
Շիական խմբավորման զինյալները ներկայումս կռվում են նախագահ Բաշար Ասադի կողմից:
Աղբյուր՝ BBC Russian - 10:31 | Աշխարհում Դալիի 14 անհայտ կտավ կվաճառվի աճուրդով
Վաճառքից ստացված ընդհանուր եկամուտը կարող է մինչև 1 մլն ֆունտ սթեռլինգ կազմել:
Աղբյուր` Panorama.am - 10:25 | Հայաստան 53 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ ազգային հերոս Սողոմոն Թեհլերյանը
1915 թ-ին Թեհլերյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում. նրա գնդակից է սպանվել Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան։
Աղբյուր` Wikipedia.org - 10:20 | Աշխարհում Լոնդոն. Ձերբակալվել է 31 տարի առաջ իրականացված պայթյունի կասկածյալը
Ահաբեկչության հետևանքով 4 զինծառայող էր զոհվել:
Աղբյուր՝ Mignews.co.il - 10:15 | Աշխարհում ԱՄՆ-ում իրար են բախվել 4 դպրոցական ավտոբուս
Մոտ 50 ուղևոր հոսպիտալացվել են:
Աղբյուր` Ria.ru - 10:10 | Աշխարհում 80-ամյա ճապոնացի Յուիտիրո Միուրան դարձել է Էվերեստի ամենածեր նվաճողը
Բարձունքը հաղթահարելու համար մոտ 8 օր է պահանջվել:
Աղբյուր` BBC - 10:05 | Հայաստան Արմավիրի մարզ կատարած այցելությունից հետո 7 կետից կազմված ծրագիր է մշակվել
Կառավարության ղեկավարն այցելել է Արշալույս գյուղի մերձակայքում գտնվող հակակարկտային կայան:
Մանրամասները` Panorama.am - 10:00 | Հայաստան Այսօր գրեթե ամբողջ տարածքում կդիտվի առանց տեղումների, պարզ եղանակ
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 00:00 | Աշխարհում Սերբիան կարողացել է համաձայնության գալ Կոսովոյի հետ
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 23:50 | Աշխարհում Հռոմի պապ. «Աթեիստները լավն են, եթե բարի գործ են անում»
Հայտնել է Reuters-ը:
Աղբյուր՝ Gazeta.ru - 23:37 | Հայաստան Կարկուտից տուժած գյուղացիները հողի հարկ չեն վճարի, վարկերը կսառեցվեն. Վարչապետը եղել է Արմավիրի մարզում
Տիգրան Սարգսյանի հետ են եղել նաև գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Աղբյուր` Panorama.am
- 23:33 | Հայաստան Հալեպում հայ մտավորական է առևանգվել
Հակոբ Միքայելյանը առևանգվել է Հալեպից Բեյրութ տանող ճանապարհին:
Աղբյուր` Panorama.am - 23:30 | Աշխարհում Օկլահոլմում տոռնադոյից վիրավորների թիվը հասել է 324-ի
Այս մասին հայտնել է նահանգապետ Մերի Ֆելինը:
Աղբյուր` Ria.ru - 23:20 | Աշխարհում Օբաման կայցելի տոռնադոյից տուժած Օկլահոմ նահանգ
Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Կարնին:
Աղբյուր` Interfax.ru - 23:12 | Աշխարհում Վրաստանի նախկին վարչապետը ձերբակալվեց 2 ամսով
Քութաիսիում ավարտվեց Վանո Մերաբիշվիլիի դատավարությունը:
Աղբյուր` Itar-tass.com - 23:05 | Աշխարհում Սիրիացի ապստամբերը պատրաստ չեն խաղաղ բանակցություններին
Աղբյուր՝ Mignews.co.il
- 22:57 | Աշխարհում Նոր գողություն Կաննի կինոփառատոնում
Սա արդեն նմանատիպ 3-րդ դեպքն է:
Մանրամասները՝ Mignews.co.il - 22:43 | Աշխարհում Ադրիանոն երկարաձգել է «Բարսելոն»-ի հետ պայմանագիրը
Բրազիլացի ֆուտբոլիստը կմնա իսպանական ակումբում մինչև 2017թ-ը.:
Աղբյուր` Itar-tass.com - 22:32 | Աշխարհում Չեխիայում գողացել են Մերլին Մոնրոյին պատկանող իրեր
Դրանց մեջ եղել են օրիգինալ նկարներ, որոնք պատմական և մշակութային տեսանկյունից անգին են:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 22:25 | Աշխարհում ԱՄՆ-ը կոչ է արել Ասադին լուրջ վերաբերվել խաղաղ բանակցություններին
Նահանգների պետքարտուղարը զգուշացրել է Սիրիայի նախագահին, որ հակառակ դեպքում կավելանա սիրիացի ապստամբներին տրամադրվող օգնությունը:
Աղբյուր՝ BBC Russian - 22:13 | Աշխարհում Չինաստանը և Պակիստանը մտադիր են «տնտեսական միջանցք» ստեղծել
Երկրները պատրաստվում են ամրապնդել տնտեսական համագործակցությունը:
Աղբյուր` Ria.ru - 22:05 | Աշխարհում ԱՄՆ-ը հրաժարվել է Սիրիա զորքեր ուղարկելու մտքից
Այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր քարտուղար Ջոն Քերրին:
Աղբյուր` Vzglyad.ru - 21:55 | Աշխարհում Ոստիկանությունը Լոնդոնի հրաձգությունը ահաբեկչություն է համարում
Պաշտոնապես հայտարարվել է, որ զոհվել է 1 մարդ:
Աղբյուր՝ Sky News - 21:42 | Աշխարհում Արևի վրա բռնկում է տեղի ունեցել
Այն կարող է հանգեցնել լուրջ խնդիրների:
Աղբյուր` Ria.ru - 21:33 | Աշխարհում Հնդկաստան. Անոտ կինը բարձրացել է Էվերեստի գագաթ
26-ամյա կինը զրկվել էր վերջույթներից 2 տարի առաջ՝ գնացքից ընկնելու պատճառով:
Աղբյուր՝ Mignews.co.il - 21:25 | Աշխարհում Տոռնադոն ԱՄՆ-ի բյուջեին 2 մլրդ դոլարի վնաս է հասցրել
Պաշտոնական տվյալներով աղետի զոհ է դարձել 24 մարդ:
Աղբյուր՝ Utro.ru - 21:18 | Աշխարհում ԵՄ-ը կօգնի Լիբիային պաշտպանել իր սահմանները
Հունիսի 1-ից Լիբիա կուղարկվեն պաշտպանության համակարգեր:
Աղբյուր` Itar-tass.com - 21:10 | Հայաստան Սերգեյ Բագրատյանի գործով դեռևս որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան
Այս մասին հայտարարել է Հատուկ քննչական ծառայության նորանշանակ պետ Վահրամ Շահինյանը:
Աղբյուր` Panorama.am - 21:03 | Տարածաշրջան Վրաստանում պատերազմ են հայտարարել եկեղեցուն
Բողոքի ակցիան նախատեսված է մայիսի 24-ին:
Մանրամասները՝ Rosbalt.ru - 20:52 | Տարածաշրջան ՆԱՏՕ-ի ավիաբազան ավարտում է իր աշխատանքը Թուրքիայի արևմտյան մասում
Այն վերջնական ավարտին կհասնի հունիսի 1-ին:
Աղբյուր` Interfax.ru - 20:43 | Աշխարհում ՄԱԿ. Իրանը ինտենսիվորեն զարգացնում է իր միջուկային հնարավորությունները
Հաղորդել է BBC-ն:
Աղբյուր՝ Gazeta.ru - 20:35 | Տարածաշրջան Ադրբեջանական հեռուստաընկերությունը կարող է երեք տարով զրկվել «Եվրատեսիլը» հեռարձակելու իրավունքից
Պատճառը ձայների անհավասար հաշվարկն է:
Աղբյուր` Panorama.am
11:20 02/07/2012 » Հարցազրույցներ
Կ. Քոչարյան. ԲՀԿ-ի բիզնես հատվածը Օսկանյանին հաղթահարելու խնդիր ունի
ԼՂՀ-ում հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների և Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացների մասին Panorama.am-ը զրուցեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:
- Ինչպե՞ս կբնութագրեք ԼՂ-ում ընթացող նախընտրական գործընթացը:
- Եթե խոսենք ԼՂՀ-ում կայանալիք ընտրությունների մասին և համեմատենք վերջին 20 տարիներին տեղի ունեցած ընտրությունները, կարող ենք ասել, որ այնտեղ թե´ քաղաքական դաշտի, թե´ հասարակության որակը մի փոքր այլ է: ԼՂ-ում ընտրությունները շատ ցիվիլ են անցնում: Ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում ընդդիմության թեկնածուն հանդիպեր ոստիկանների կամ արտակարգ իրավիճակների նախարարության կամ պետական այլ կառույցների ներկայացուցիչների հետ:
- Կխնդրեի մի քանի զուգահեռներ անցկացնել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող նախընտրական գործընթացների միջև:
- Այնտեղ միանշանակ և փառք աստծո, չի մտել ընտրակաշառքը: Դա արդեն շատ մեծ տարբերություն է և մեծ առաջընթաց է: Ի պատիվ Ղարաբաղի քաղաքական գործիչների և բնակիչների, ԼՂ դաշտը հաճելիորեն տարբերվում է հայաստանյան դաշտից: Որպես առաջընթաց կարող եմ նաև ընդգծել, որ այնտեղ ինտերնետը դարձել է արդեն ֆակտոր: «Facebook»-ում Վիտալի Բալասանյանն ու նրա կողմնակիցները բավականին ակտիվ են:
- Իսկ նոր տեխնոլոգիաներ կիրառվո՞ւմ են Արցախում:
- Այո, կիրառվում են, բայց ավելի շատ սպիտակի մեջ, քան սևի: Ընդ որում` բոլոր կողմերից` թե´ գործող նախագահի, թե´ ընդդիմության:
- Ի՞նչ եք կարծում, սև տեխնոլոգիաների անհրաժեշտություն չկա՞:
- Գիտեք, գոնե այսօր դրա անհրաժեշտությունը չի երևում: Եթե ընդդիմության ներկայացուցիչները կարող են հանգիստ հանդիպել ուժային կառույցների ներկայացուցիչների հետ, պաշտոնյաները հանգիստ կարող են զբոսնել… Հասկանում եք, երկիրը փոքր է, մարդիկ ճանաչում են իրար: Կարծում եմ, այնուամենայնիվ, առաջին հերթին այն կապված է ստատուսի հետ: Սև տեխնոլոգիաների կիրառումը կարող է հանգեցնել իմիջի խնդրի, որը Ղարաբաղին ամենաքիչն է պետք: Իշխանության կամ ընդդիմության նկատմամբ սևը կարող է հետո արտացոլվել ընդհանուր պետության վրա: Ի պատիվ բոլոր կողմերի, կարող եմ ասել, որ բավականին ցիվիլ, այս տարածաշրջանի մյուս բոլոր պետություններից ավելի բարձր ընտրարշավ է անցկացվում Արցախում:
- Եթե անդրադառնանք Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և քաղաքական ուժերի կողմից կիրառվող տեխնոլոգիաների կրած փոփոխություններին… ինչպե՞ս կգնահատեք ՀԱԿ-ի վարքագիծը
- Ես չեմ հավատում, որ ունենալով ԱԺ-ի ամբիոնը, նրանք հանրահավաքներ չեն անելու: Թեև Լևոն Տեր-Պետրոսյանը չգնաց պառլամենտ, բայց այնուամենայնիվ, ՀԱԿ-ից ԱԺ անցած յոթ հոգին միշտ էլ հանրահավաքներին ակտիվ են եղել: Բայց իհարկե նրանք չեն էլ թաքցնում, ասում են, որ գնում են ԱԺ-ի ամբիոնն օգտագործելու համար: Այսինքն հանրահավաքները նրա համար են, որ միայն Լևոն-Տեր Պետրոսյա՞նն ունենա ամբիոն… Բայց ժամանակը ցույց կտա` նա ուզո՞ւմ է առաջադրել իր թեկնածությունը, թե ոչ: Կարծում եմ չի ուզում:
- Ի՞նչ եք կարծում, տեխնոլոգիական առումով ՀԱԿ-ի մարտավարության կրած փոփոխությունները դրականորե՞ն կանդրադառնան նրա իմիջի վրա:
- Գիտեք, ՀԱԿ-ն այս վերջին շրջանում շատ տրանսֆորմացվեց: Եթե սկզբից այն բավականին ռադիկալ էր, ապա 2011-ից սկսած սկսեց իշխանությունների հետ երկխոսությունը, հետո դադարեց այն, հետո սկսեց համագործակցություն այն ժամանակ իշխանական ԲՀԿ-ի հետ և այլն: Կարծում եմ, այս գործոնները և զարգացումներ շատ ազդեցին թե´ էլեկտորալ առումով, թե´ հենց իր ներսում: Թեև իրենք ասում են` ՀԱԿ-ը զտվում է, բայց, փաստորեն, զտվելով թուլանում էլ է:
- Իսկ ԲՀԿ-ի՞ պահվածքն ինչպես կմեկնաբանեք:
- Ես այն մի ձևով կարող եմ մեկնաբանել: Կարծում եմ, թե´ ԲՀԿ-ի, թե´ ՀԱԿ-ի պահվածքը մեր հասարակության հետ կապված խնդիրներում ավելի շատ կախված է արտաքին ազդակներից, քան ներքին: Խնդիրը մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումներն են: Պարզապես պետք է այդ զարգացումներից փորձել մաքսիմալ օգուտ քաղել:
- Իսկ ընդդիմադիր ուժերի համախմբում ակնկալո՞ւմ եք:
- Ես համամիտ եմ Ալեքսանդր Արզումանյանի հետ, որ այսօր ընդդիմության` ընտրություններին ընդառաջ միասնական թեկնածուով հանդես գալու միտում չի երևում: 2007 թվականին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտ ներկայացրեց, ընդդիմադիր գործիչների միավորման այդ միտումը նկատվեց: Ու եթե այն ժամանակ կենտրոնաձիգ միտում էր, ապա հիմա` կենտրոնախույս միտում է:
- Դուք դա կապո՞ւմ եք խորհրդարանական ընտրությունների, մասնավորապես բոլոր ազդեցիկ ուժերի` ԱԺ անցնելու հետ:
- Ոչ այնքան խորհրդարանական ընտրությունների, որքան ՀԱԿ-ի իմիջի ընկնելու հետ: Տեսե´ք, 1996 թվականին էլ մոտավորաես նույն բանը տեղի ունեցավ` բոլոր ընդդիմադիր ուժերը համախմբվեցին Վազգեն Մանուկյանի շուրջ: Հետո` 1998 թվականին, երբ Կարեն Դեմիրճյանը թեկնածություն առաջադրեց և Վազգեն Մանուկյանը չսատարեց Դեմիրճյանին, Մանուկյանին սատարող ուժերը սկսեցին հեռանալ նրանից և ԱԺՄ-ն էլ սկսեց Կոնգրեսի նման քանդվել: Դա սինուսոիդալ բնույթ է կրում: Սակայն դա նորմալ գործընթաց է: Այսօր ասել, որ ինչի՞ է այդպես… այդպես է, որովհետև այդպես բնական է:
- Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ մինչև ընտրություններ այդ ցիկլը ավարտվի և նորից կենտրոնաձիգ գործընթացներ սկսվեն:
- Մինչև ընտրություններ ժամանակ չկա, չեն հասցնի: Բայց ընտրություններից հետո, երբ կփոշիանա ինչ-որ բան, կսկսի ձևավորվել նոր դաշտ: Տեսեք, այսօր ԲՀԿ-ն եթե իրոք լինի ընդդիմություն, այն կարող էր բյուրեղացնել և իր շուրջ համախմբել ընդդիմադիր դաշտը, բայց ԲՀԿ-ն անգամ չի հայտարարում, որ ինքն ընդդիմություն է:
- ԲՀԿ-ի ֆենոմենը ինչո՞վ եք բացատրում:
- Միայն փողով և Գագիկ Ծառուկյանի ճիշտ պահվածքով, այդտեղ այլ ֆենոմեն չկա: Բայց հիմա, եթե այս իրավիճակը երկար տևի, դա կբերի պրոբլեմի և ԲՀԿ-ն էլ կփոշիանա: Չես կարող լինել «կիսատ վիճակում», կամ սա ես, կամ սա: Նույնը ՀԱԿ-ինն էր, երբ նա մտավ «կիսատ վիճակների մեջ», նրա ռեյտինգը սկսեց փոշիանալ:
- Ի՞նչ եք կարծում ԲՀԿ-ի համար ավելի հեռանկարային ո՞ր ուղին է` իշխանակա՞ն թե՞ ընդդիմադիր:
- Երկուսն էլ` և նա, և նա, բայց ոչ երրորդ վիճակը: Կարծում եմ, ԲՀԿ-ն իր ռեսուրսներով իշխանական է, նա երբեք չի եղել ընդդիմություն: Խնդիրը նրանում է` ինչքան կդիմանան մնացածները` մնացած ամբողջ կուսակցությունը` բացառությամբ մեկ-երկու քաղաքական դեմքերի: Քաղաքական կոմպոնենտը, որը հինգ տարի գոյություն չուներ, հիմա արդեն ավելացել է: Այդ 10 հոգին, ովքեր քաղաքական են, կդիմանան թե´ որպես իշխանություն, թե´ որպես ընդդիմություն, բայց բիզնես դասը ներկայացնող մասի դիմանալու հետ կապված շատ մեծ խնդիր կա: Կարծում եմ` Գագիկ Ծառուկյանը հենց դրա համար էլ չի հայտարարում, որ իրենք ընդդիմություն են:
- Իսկ Վարդան Օսկանյանի ընդդիմադիր կեցվածքը կարելի՞ է բացատրել որպես ԲՀԿ-ի իրական տրամադրվածություն:
- Ես կարծում եմ, որ այդտեղ մի քիչ այլ խաղ է գնում, որից փորձում է օգտվել ԲՀԿ-ն: Ես չեմ հավատում, որ դա «Բարգավաճ Հայաստանի» խաղն է:
- Այդ դեպքում, ԲՀԿ-ն Օսկանյանին հաղթահարելու խնդի՞ր ունի:
Բիզնես հատվածն իհարկե ունի, մյուս հատվածը` ոչ:
Զրուցեց` Դավիթ Պետրոսյանը
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
13:17 23/05/2013 » Հասարակություն
13:10 23/05/2013 » Քաղաքական
13:00 23/05/2013 » Հասարակություն
12:55 23/05/2013 » Իրավունք
12:49 23/05/2013 » Տնտեսություն









Սլովակ լրագրող. Մեզ մոտ բյուրոկրատիա է, իսկ Արցախում` դեմոկրատիա (Տեսանյութ)
«Մեր երկրում չես կարող գնալ ու զրուցել նախարարի հետ: Այստեղ ես կարող եմ գնալ և նախարարի հետ զրուցել, ոչ մի խնդիր: Շատ քիչ մարդիկ մեզ մոտ գիտեն, թե որտեղ է Արցախը և ինձ համար դա ուղղակի աղետ է»
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ծրագրի մասին խոսել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը:
-Այ դու էլ խելքի կգաս, մյուսն էլ, մյուսն էլ: Էս ծրագիրը որ ընդունվեց, կհասկանաք, որ իրոք կարելի ա մարդ մնալ, լավ մարդ դառնալ...
Շավարշ Քոչարյան. Ադրբեջանը կհամաձայներ ՄԽ առաջարկած սկզբունքներին, եթե ստատուս քվոյի փոփոխություն ցանկանար
«Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ»