Իրանում ՀՀ դեսպան. Մարդասպանին արդարացնելով՝ Ադրբեջանը վնասում է խաղաղ բանակցային գործընթացը
Մարդասպան Ռամիլ Սաֆարովին արդարացնելով՝ Ադրբեջանը ցույց է տալիս, որ ցանկություն չունի շարունակելու ղարաբաղյան խնդրի առնչությամբ ընթացող խաղաղ բանակցությունները:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր Թեհրանում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը:
Դեսպան Առաքելյանն իրանցի լրագրողներին նախ ներկայացրել է ՆԱՏՕ-ի դասընթացների շրջանակներում Հունգարիայում ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի կողմից ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու դեպքը և նրան հաջորդած դատական գործընթացները, այնուհետև նշել, որ Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանին արդարացնելու փաստը վկայում է, որ Բաքուն ցանկություն չունի շարունակելու արցախյան հիմնախնդրի շուրջ ընթացող խաղաղ բանակցությունները:
Անդրդառնալով իրանահայերին և հայ-իրանական հարաբերություններին՝ Հայաստանի դեսպանը նշել է. «Հայաստանն ու Իրանը ունեն բարձր մակարդակի հարաբերություններ. «Կարող եմ ասել, որ Իրանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ հայերն ապրում են կատարյալ ազատ և հանգիստ պայմաններում: Նույնիսկ Իրանի կառավարության կողմից պահպանվում են իրանահայերի պատմական ժառանգությունը»:
Ասուլիսի ընթացքում Գրիգոր Առաքելյանն անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին, հայ-թուրքական հարաբերությունների ներկա իրավիճակին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները