Հարցազրույցներ 17:12 05/12/2012

Տարոն Մարգարյանը մինչև փեսա լինելը, իմ ընկերն էր. Ռոբերտ Սարգսյանը` իր և քաղաքապետի հարաբերությունների մասին

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Երևանի թիվ 1 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական լրացուցիչ ընտրությունների արդյունքներով պատգամավոր ընտրված Ռոբերտ Սարգսյանը իր հասցեին հնչող տարբեր հայտարարությունները «ցինիզմ» է որակում: «Մարդ իրավունք չունի՞ աներձագ ունենա, ինչի աներձագը չի՞ կարող հայրենասեր կամ լավ մարդ լինի: Ես այդ ամենը համարում եմ, որպես ցինիզմ, ես չեմ ուզում իրանց ցինիզմին պատասխան տամ», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռոբերտ Սարգսյանը:

-Տարոն Մարգարյանի աներորդին լինելու հանգամանքը չի՞ ազդել, որ դուք պատգամավոր ընտրվեք:
-Այն հանգամանքը, որ Տարոն Մարգարյանը իմ փեսան է, նաև իմ ընկերն է, միանշանակ ազդել է: Ու բոլոր իմ կուսակից ընկերների ու իմ համախոհների աշխատանքի արդյունքն է, որ մենք հավաքել ենք 18 805 ձայն: Իսկ մեր մրցակիցը հավաքել է 3000 ձայն: Այդքան մարդ եթե ինձ քվեարկել է, նշանակում է ես ընտրված պատգամավոր եմ ու ես պատասխան ունեմ տալու  իմ ընտրողների, նաև` չընտրողների, նաև` մեր ժողովրդի առջև: Իմ աշխատանքով ես դա կապացուցեմ իմ գործունեության ժամանակ:

-Ըստ պաշտոնական թվերի, դուք ստացել եք գրեթե նույնքան քվե, որքան այս ընտրատարածքում «մշտական» ունեցող նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը մայիսի 6-ի ընտրություններին (ստացել էր 19, 5 հազար): Ինչո՞վ եք դա բացատրում, այսինքն, դուք նույնքան հեղինակություն ունե՞ք, ինչ Հայրապետյանը:
-Մենք ունենք Հանրապետական կուսակցության անդամներ, մոտ հինգ հազար կուսակից, որոնք որ իրանց աշխատանքը կատարել են: Այսինքն, որ նայում եք Ռուբեն Հայրապետյանի թվերը և իմ թվերը, համարյա նույն թվերն են: Այսինքն` նույն աշխատանքը մեր թիմը նորմալ կատարել է: Իսկ եթե մենք նայում ենք մեր մրցակից թեկնածուի թվերը, համապետական ընտրությունների ժամանակ նա հավաքել է 3753 ձայն, այս անգամ պարոն Սաֆարյանը հավաքել է 3680 ձայն: Այսինքն, իր ընտրողը ճիշտ իրեն ընտրել է:

-Այսինքն, դուք ոչ թե անձի, այլ կուսակցությա՞ն հաղթանակն եք համարում դա:
-Համ կուսակցության հաղթանակ, համ անձի հաղթանակ, ինչի՞ չէ:

-Ի դեպ, Ռուբեն Հայրապետյանը ընտրություններից հետո կապվե՞լ է Ձեզ հետ, շնորհավորել է Ձեզ:
-Ռուբեն Հայրապետյանը մեր կուսակից ընկերն է, Ավանի հիմնադիր թաղապետն է: Իհարկե, նրա աջակլցությունը եղել է, նաև շնորհավորել է:

-Իսկ ինչպե՞ս է աջակցել:
-Աջակցությունը եղել է այնպես, ինչպես մեր մյուս կուսակից ընկերներն են աջակցել:

-Ավանում մեզ հետ զրույցներում շատերը, երբ խոսում էին Ձեր մասին, ասում էին` «Տարոն Մարգարյանի աներձագը»…:
-Ոմանք Տարոն Մարգարյանին են ճանաչում, ոմանք` ինձ են ճանաչում, ոմանք մեր ընկերներին են ճանաչում: Էս 18 հազար ընտրողին ես չեմ կարող անհատապես ճանաչել, այսինքն, ինձ ճանաչողները, իմ հետ շփվողները նաև փոխանցել են` ինչ մարդ եմ ես, նաև իմ նախընտրական ծրագիրն են ուսումնասիրել:

-Ավանում, պարոն Սարգսյան, մի նորամուծություն այս ընտրություններում եղավ` տաքսիներով մարդկանց անվճար ընտրատեղամասեր էին տեղափոխում: Ձեր շտաբներից նման հրահանգ եղե՞լ է:
-Ես ճիշտն ասած լսել եմ նման լուրեր ու անհիմն եմ համարում դրանք: Միանշանակ, նման հրահանգ չի իջեցվել:

-Լավ, պարոն Սարգսյան, ընտրական գործընթացում ձեր շտաբը խախտումների մասին ահազանգ ստացե՞լ է:
-Ոչ, եղել են շատ թափանցիկ, շատ արդար, չեմ ասի ակտիվ ընտրություններ: Բայց եթե լիներ ընտրակեղծիք, երևի կարձանագրեին հանձնաժողովի անդամները:

-Ձեր արդեն նախկին մրցակիցը հայտարարում էր Ավանում վախի մթնոլորտի մասին:
-Ի՞նչ վախ

-Այս կամ այն հիմնարկի աշխատողներին վախեցնելու, սպառնալու մասին:
-Բայց ո՞նց: Մենք բոլորս չափահաս մարդիկ ենք, որ մտնում ես քվեախցիկ ով կարող է քեզ վերահսկել` ոչ մեկ, ոչ մեկ: Թող սթից ըտենց բաներ չասեն: Մեծամասնական ընտրություններում Հանրապետականն առաջադրել է իր թեկնածուին, իսկ «Ժառանգությունն» էլ իր անդամին: Գնացել է ընտրապայքար: Ես բան չունեմ ասելու` ինքը (Ստյոպա Սաֆարյանը-հեղ.) կարող է լավ քաղաքական գործիչ է, բայց «Ժառանգության» անդամ է:

-«Ժառանգությունը» հեղինակություն չունի՞
-Եթե հեղինակություն ունենար, չէր հավաքի 3680 ձայն, այլ կհավաքեր 18 800 ձայն:

Պարոն Սարգսյան, ընտրությունների օրը թիվ 1 ընտրատարածքում լրագրողի նկատմամբ հարձակում տեղի ունեցավ, ինչպե՞ս եք դա գնահատում:
-Ե՞րբ, տեղյակ չեմ:

-Լուրերին չե՞ք ծանոթացել:
-Ոչ:

-Ձեր նախընտրական գովազդային պաստառները շարունակում են մնալ վահանակների վրա:
-Կհանենք

-Ե՞րբ
-Էս քանի օրը` հիմա դա ինչ-որ մի բանի խանգարո՞ւմ է:

-Դե օրենքն է խախտվում
-Խախտում չկա, օրենքը թույլ ա տալիս: Թող իրանց պատգամավորին էլ ավելի լավ տեսնեն, բոլորը ճանաչեն, որովհետև ես մնալու եմ ժողովրդի մեջ, լինելու եմ իրանց կողքին:

-Ընտրության գիշերը հրավառություն եք կազմակերպել…
Հ-րավառություն եղել է, բայց ես դրանից տեղյակ չեմ, չգիտեմ` ով է արել:

-Ձեզանից անկա՞խ են ուրախացել:
-Այո, անկախ ա եղել:

-Հանրապետական կուսակցության ղեկավար կազմից շնորհավորանքներ ստացե՞լ եք:
-Ստացել եմ, շնորհավորանքներ ստացել եմ:

-Վարչապետը զանգե՞լ է, շնորհավորե՞լ է:
-Չէ

-Պարոն Սարգսյան, Ձեր նախընտրական ծրագրում ասում եք, որ պայքարելու եք միջակության դեմ: Ի՞նչ է դա նշանակում:
-Միջակությունը դա միջակ այն պաշտոնյան է, որը ունի միջակ գիտություններ ու խոչընդոտում է մեր ժողովրդի աշխատանքին: Այ իրանց դեմ եմ պայքարելու: Կլնի դա վարչության պետ, կլնի դա բաժնի պետ, կլնի դա համատիրության նախագահ, մյուս-մյուսը այ իրանց դեմ եմ պայքարելու:

-Նույն ծրագրում նաև գրված է, որ պայքարելու եք հովանավորչության դեմ:
-Եկեք, գիտեք, իմ ժամանակը սուղ է ու դուք կարող է շատ հարցեր տաք:

-Չէ, ուղղակի, ուզում եմ Ձեր կարծիքն իմանալ` ո՞րն է հովանավորչությունը:
-Այսինքն` որ մեկը մեկին հովանավորում է, որ ինչ-որ աշխատանք կատարվի նրա համար: Դուք էլ եք լավ պատկերացնում, թե դա ինչ է:

-Իսկ չե՞ք կարծում, որ դուք Տարոն Մարգարյանի հովանավորչությամբ ընտրվեցիք պատգամավոր:
-Ոչ, միանշանակ, ոչ: Ես բազմիցս ասել եմ, որ Տարոն Մարգարյանը, մինչև իմ փեսա լինելը, իմ ընկերն էր, իմ կուսակից ընկերն է եղել:
Այսինքն, եթե Ավանից իմ թեկնածությունը չլիներ, մյուս ընկերոջ թեկնածությունը լիներ, մեկա ըտենց էր լինելու, մեկա ըտենց էին խոսալու: Վատ ա՞, որ մեր ընկերը հայրենասեր է, մեր ընկերը լավ մարդ ա, լավ ընտանիքի հայր ա: Ես վատ բան չեմ տեսնում: Ես պետական համակարգում առաջին կարգի մասնագետից հասել եմ մինչև կադաստրի ստորաբաժանման ղեկավար: Այսինքն, ես ծառայել եմ իմ ժողովրդին:

-Հովանավորչություն չի՞ եղել:
-Ոչ, եթե հովանավորչություն լիներ, առաջին կարգի մասնագետ չէի լինի, միանգամից ստորաբաժանման ղեկավար կլինեի: 2001-ից աշխատել եմ, 2007-ին միայն ինձ նշանակել են, այսինքն վեց տարվա աշխատանք:

-Պարոն Սարգսյան, արդեն որոշե՞լ եք Ազգային ժողովում ի՞նչ եք անելու, մասնավորապես, ո՞ր հանձնաժողովում եք Ձեզ տեսնում:
-Ճիշտն ասած, դեռ չեմ որոշել: Բայց որ որոշեմ, իմացեք, որ ես իմ աշխատանքը շատ ճիշտ, շատ պիտանի եմ կատարելու:

-Ձեզ որևէ հանձնաժողովում չե՞ք տեսնում:
-Կնայեմ հանձնաժողովները, նոր կմտածեմ: Նոր է վերջացել քարոզարշավը:

-Այսինքն, ծանոթ չե՞ք խորհրդարանի հանձնաժողովներին:
-Ծանոթ եմ:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}