Իրավունք 16:34 11/01/2013

Տ. Մուկուչյան. Այս փուլում ընտրական օրենսգրքի փոփոխությունները չեն խրախուսվում

Հեղինակ` Ա. Մինասյան

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Հեյդի Տալյավինիի հանդիպման վերաբերյալ նախօրեին ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ նախարարը զրուցակցին տեղեկացրել է, որ միջազգային կառույցների կողմից նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների դիտարկման արդյունքում ներկայացված առաջարկությունների «իրագործման համար անցյալ տարվա օգոստոսին ՀՀ Նախագահի որոշմամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որի կողմից արդեն իսկ կարևոր աշխատանք է կատարվել»։

Թե ի՞նչ աշխատանքների մասին է խոսքը, Panorama.am-ը հետաքրքրվեց խնդրո առարկա աշխատանքային խմբի անդամ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից:

Նշենք, որ նախորդ տարվա օգոստոսի 23-ին ՀՀ նախագահի ստորագրած կարգադրության համաձայն ստեղծված աշխատանքային խմբում, բացի ԿԸՀ նախագահից, ընդգրկված են նաև արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, ՀՀ Նախագահի oգնական Գեորգի Կուտոյանը, նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Արտակ Ապիտոնյանը և իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Տիգրան Երանոսյանը: Աշխատանքային խումբը ղեկավարում է Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Ինչպես նշված է Նախագահի ստորագրած կարգադրությունում, աշխատանքային խումբը ստեղծվել է «2012 թվականի մայիuի 6-ին կայացած` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային և տեղական կազմակերպությունների զեկույցներով ներկայացված առաջարկությունները, ինչպեu նաև դատական ակտերով ներկայացված իրավական դիրքորոշումներն ուuումնաuիրելու և դրանք իրականացնելու նպատակով առաջարկություններ ներկայացնելու համար»:

Մեզ հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ աշխատանքային խմբի ձևավորումից հետո իրենք ուսումնասիրել և վերլուծել են թե միջազգային կազմակերպությունների, տեղական հասարակական կազմակերպությունների բոլոր առաջարկությունները և նաև այն առաջարկությունները, որոնք դատական ակտերում ամրագրվել են որպես իրավական դիրքորոշումներ.

«Այս ամենը պետք էր քննարկել, վերլուծել և, բնականաբար, կայացնել համապատասխան որոշումներ, ձևավորել մոտեցումներ: Արդյունքում մենք ստացանք հետևայլը. կային մի շարք առաջարկություններ, որոնք ուղղակիորեն վերաբերում էին սահմանադրական կանոնակարգումներին, և բնական է, դրանք ընտրական օրենսգրքի բարեփոխման արդյունքում չէին կարող փոփոխությունների ենթարկվել, որովհետև Սահմանադրության նորմեր էին: Երկրորդ խումբը վերաբերում էր Ընտրական օրենսգրքի առանձին դրույթների հետ կապված լրացուցիչ կատարելագործմանը: Այստեղ արդեն պետք է փոփոխություններ ընդունվեն օրենսդրական մակարդակով` ընտրական իրավահարաբերությունները կարգավորող օրենքներում, որպեսզի եղած առաջարկությունները լիարժեք իրացվեին: Եվ երրորդ խումբն այն առաջարկություններն էին, որոնք վերաբերում էին կազմակերպական խնդիրներին: Այսինքն օրենսդրությամբ, ըստ էության, կանոնակարգումները հստակ են, սակայն կազմակերպական առումով նկատվել էին ինչ-ինչ թերություններ»:

Տիգրան Մուկուչյանի ներկայացմամբ, աշխատանքային խումբը մեծ աշխատանք է կատարել ընտրական իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրության բարեփոխման ուղղությամբ: «Անգամ եղած առաջարկությունների հիման վրա մշակվել, ձևակերպվել են օրենսդրական փոփոխությունների առաջարկներ»,- նշեց նա, սակայն տեղեկացրեց, որ այս փուլում որոշվել է ձեռնպահ մնալ այդ փոփոխություններն իրագործելուց:

«Նկատի ունենալով հանգամանքը, որ ընտրություններից շատ կարճ ժամանակ առաջ չի կարելի Ընտրական օրենսգրքում իրականացնել փոփոխություններ, իսկ ներկայացված առաջարկություններն, ըստ էության, լինելու էին ծավալային փոփոխություններ, հետևաբար այդ փուլում ձեռնպահ մնացինք օրենսդրական փոփոխություններից, առավել ևս, որ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ առկա է դրական կարծիք, որ այն թույլ է տալիս միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնել: Այս փուլում ընտրական օրենսգրքի փոփոխությունները չեն խրախուսվում: Դա ընդհանրապես ընդունելի և ողջունելի չէ նաև միջազգային փորձի տեսանկյունից»,- ասաց ԿԸՀ նախագահը` հավելելով, որ բոլոր դեպքերում այդ առաջարկությունները պատրաստ են:

Փոխարենն, ըստ Տիգրան Մուկուչյանի, աշխատանքային խումբը վերլուծել է աշխատանքների կազմակերպման շուրջ դիտորդների ներկայացրած առաջարկություններն ու ոչ միայն համապատասխան մոտեցումներ մշակել, այլև` սկսել է գործել:

«Բնական է, որ կազմակերպական խնդիրների առումով պետք է միանշանակ ձեռնարկվեին քայլեր, այդ ամեն ինչը հաշվի առնվեր աշխատանքների կազմակերպման ընթացքում, որպեսզի հետագա գործունեության ընթացքում հատկապես տեղամասային ընտրական հանձնաժողովները թույլ չտային այն թերությունները, որոնք որ նկատվել էին նախինում»,- ասաց ԿԸՀ նախագահը և վստահեցրեց, որ նշվածը հաշվի է առնվել նաև ԿԸՀ աշխատելաոճում:

Նրա խոսքով, եղած առաջարկություններով պայմանավորված իրենք նոր ուղեցույցներ են մշակել, որպիսիք նախորդ ընտրությունների ժամանակ չեն եղել:

«Որպեսզի տեղամասերի համար Ընտրական օրենսգրքի կանոնակարգման ընկալումն ավելի դյուրին դարձնենք, մենք նոր մշակումներ ենք իրականացրել: Օրինակ, հիմա տեղամասային ընտրական հանձնաժողովների համար ունենալու ենք նոր առանձին հուշաթերթ, որտեղ շատ մատչելի, քայլ առ քայլ նկարագրված է լինելու, թե որ գործողությունը ինչ հաջորդականությամբ է իրականացվելու` առավոտյան առաջին նիստը հրավիրելուց մինչև արդյունքների ամփոփումը:

Ունենալու ենք առանձին ցուցապաստառ, որը վերաբերելու է քվեարկության արդյունքների ամփոփմանը, լինելու է տեղամասային կենտրոններում և հնարավորություն է տալու յուրաքանչյուրին տեղամասային կենտրոնում հենց այդ ցուցապաստառի միջոցով հետևելու, թե արդյոք հանձնաժողովը քայլերի ճիշտ հաջորդականությամբ է իրականացնում ամփոփումը, թե ոչ: Միաժամանակ սա նաև հուշող կլինի հանձնաժողովի համար, որպեսզի քայլերը հերթով արվեն»,- ներկայացրեց ԿԸՀ նախագահը և տեղեկացրեց, որ նախկինում նկատված թերացումները բացառելուն միտված ուղեցույցներից բացի, առաջիկայում նախատեսում է ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցում, որի ժամանակ առանձին ուշադրության առարկա են դառնալու նաև այն կազմակերպական խնդիրներն ու թերացումները, որոնք արտացոլված են եղել դիտորդական կազմակերպությունների առաջարկություններում: «Օրինակ, որոշ տեղամասերում եղել են հերթեր, ենթադրենք այդ հերթերի կազմակերպման համար ինչ միջոցառումներ են անհրաժեշտ, քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ ինչ հաջորդականությամբ պետք է գործողությունները իրականացնել, որպեսզի որևէ խնդիր չառաջանա և այլն»,- ասաց մեր զրուցակիցն ու ընդգծեց. «Առանձին խնդիր է հանդիսանում թանաքանյութի խնդիրը: Թանաքանյութի օգտագործման վերաբերյալ մշակվել է առանձին ուղեցույց, որը բաժանվելու է տեղամասային ընտրական հանձնաժողովներին: Խոսքը հատուկ թանաքի մասին է: Բացի դրանից, թանաքանյութի օգտագործման խնդիրն առանձին կոմպոնենտ է դառնալու ուսուցողական պրոցեսի ընթացքում»:

ԿԸՀ նախագահի ներկայացմամբ, նշվածն ամենը և չէ և բազմաթիվ այլ քայլեր են ձեռնարկվել, որպեսզի կազմակերպական հարցերում նախկինում նկատված բացթողումներն ու թերացումները բացառվեն: Ենթադրվում է, որ պետական կառավարման մյուս մարմիններն էլ իրենց հերթին են քայլեր ձեռնարկել աշխատանքի կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է առաջարկությունների այն խմբին, որոնցում Սահմանադրության նորմի փոփոխության խնդիր է առաջացել, ապա դրանք իրագործելը բարդ է, քանի որ ենթադրում են սահմանադրական փոփոխություններ` հանրաքվեի միջոցով:

Բոլոր դեպքերում, Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեցինք, թե որ առաջարկություններն էին նման դժվարության բախվել: Պարզվեց, որ դիտորդական կազմակերպություններն առաջարկել են վերանայել ազատազրկված դատապարտված անձանց քվեարկելու իրավունքի կանոնակարգումը: ՀՀ Սահամանադրության 30-րդ հոդվածի համաձայն «…Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները»:

ԿԸՀ նախագահի տեղեկացմամբ, առաջարկ է եղել այս անձանց նկատմամբ տարբերակված մոտեցում նախատեսել, սակայն սահմանադրական նորմը, որով բոլորն են զրկվում ընտրելու ու ընտրվելու իրավունքից, առաջարկության իրագործումն անհնար է դարձնում: «Դա անելու համար արդեն պետք է սահմանադրական նորմ փոխվի»,- նշեց Տիգրան Մուկուչյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}