Սերժ Սարգսյանը պատրաստ է համագործակցության` նախագահի թեկնածուների հետ
«Մյուս թեկնածուների նախընտրական ծրագրերին ծանոթ չեմ միայն այն պատճառով, որ նախընտրական այս շրջանում չեմ փորձել քննության առնել նրանց ծրագրերը, քննադատել դրանք: Բայց եթե այդ ծրագրերում լինեն ռացիոնալ հատիկներ, ես դրանք վերցնելու եմ, քանի որ չեմ համարում նրանց ինձ թշնամիներ, թեկնածուները իմ գործընկերներն են»,- Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք պատրաստ է համագործակցության թեկնածուների հետ` Սերժ Սարգսյանը արձագանքեց.
«Ես ցանկանում եմ բոլորի հետ համագործակցել, եթե այդ համագործակցությունը միտված է լինելու մեր երկրի զարգացմանը: Անցնեն ընտրությունները տեսնենք»,- նշեց նա ու ընդգծեց, որ պատրաստ է համագործակցության:
Նախորդիվ`
Սերժ Սարգսյան. «Այո, այսօր Հայաստանում տեղի է ունենում հեղափոխություն` Սահմանադրական հեղափոխություն»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա