Մշակույթ 15:02 03/03/2013

Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1

Ուրբաթ օրը Փակ շուկայի նկատմամբ արվող բարբարոսությունը բաց քննարկվում էր Ճարտարապետների միությունում: Այդ քննարկման ժամանակ Լիլիթ Գալստյանը ասել է, թե`«Մենք այլևս չենք կարող փրկել հուշարձանը: Շուկայի 1/3-ն արդեն ավերված է»:

Ինքս չհամաձայնելով այդքան հեշտ «լուծման» հետ, խոսեցի ճարտարապետ Արսեն Կարապետյանի հետ: Որպես քաղաքացի, ամբողջովին կիսելով լսածս կարծիքը, ներկայացնում եմ պատասխանը` որպես դիրքորոշում, առանց խմբագրման:

«Միանգամայն համաձայն եմ, բայց ես կգնահատեի 3/5, այդ կարգի ավիրվածությունները միանշանակ սկզբունքորեն փոխել են շենքի կառուցվածքը եւ փիլիսոփայությունը:

Մեզանում տարածված են անգրագետ պատկերացումները, թե հուշարձանը պահպանել նշանակում է պահպանել ճակատը՝ այն էլ ընդհանուր առմամբ: Իրականում շենքը միասնական օրգանիզմ է, ներքին տարածությունների կազմակերպումը ոչ պակաս, եթե ոչ ավելի կարեւոր է:

Ամենավատն այն է, որ նույնիսկ այն մասնագետները, ովքեր առանց կասկածների խոսում են Շուկայի քանդման մասին, չեն ասում ամբողջ ճշմարտությունը: Անընդհատ խոսվում է «ինքնափլուզված» կամարների մասին, որոնք, բնականաբար, «ինքնափլուզվել են» միայն այն հատվածներում, որտեղ նախատեսվում էր ինքնակամ կառույց իրականացնել, բայց եթե պետք չլիներ, այդ կամարները դեռ 200 տարի հանգիստ կծառայեին, ու եթե նկատել եք, բոլոր «փորձագետները», որոնք մտային անմարդկային ճիգերով ապացույցներ էին մոգոնում ու երդվում էին, որ կամարները ինքնասպան եղան, բոլոր այդ մարդիկ խոսելուց մատները թաքուն խաչ են անում:

Ես բազմիցս գրել եմ դրա մասին, բայց ոչ մի արձագանք չեմ ստացել: Խոսքն այն մասին է, որ քանդվել են ոչ թե միայն կամարները, այլեւ շենքի ամբողջ հորինվածքի կարեւորագույն մասը՝ հետեւի պատը մեծ կամարով, որին կպած էին նաեւ շքեղ աստիճանները եւ որով ավարտվում էր շուկայի կամարակապ լուսավոր մեծ դահլիճը եւ որից հետո սկսվում էր շենքի երկրորդ մասը՝ մսի պասաժը: Այդ հզոր պատը, բնականաբար, չէր կարող ինքն իրեն քանդվել, բայց դեռ ոչ մի զեկույցում կամ հոդվածում ես մի բառ չեմ տեսել, որը բացատրություն կտա ինչպես դա պատահեց:

Մի խոսքով, եթե հաշվի առնել, որ ծածկի կամարների թվի գրեթե կեսը, ամբողջությամբ հետնամասը՝ մսի պասաժը, դահլիճները բաժանող պատը՝ մեծ կամարակապ բացվածքով ավիրված են, շենքի մեջ առաջացել է հսկայական չարորակ ուռուցք՝ բազմահարկ շենք- «էտաժերկա», գլխավոր մուտքի թուջե դեկորատիվ ցանցը ապամոնտաժված է առանց վերահսկողության եւ փաստացի առեւանգված է (թեև` կարծես գտնվելու վայրը հայտնի է, բայց ոչ ոք թույլ չէր տվել դրանք տեղափոխել), ապա Լիլիթ Գալստյանը ճիշտ է, հուշարձանը արդեն ավերված է, եւ շատ դժվար է հիմա հասկանալ, արդյոք ենթակա է գոնե վերականգման թե ոչ:

Խնդիրը այն է, որ ոչ ոք չի ասում, որ հուշարձանների հետ չի կարելի աշխատել, չի կարելի օգտագործել, վերակառուցել: Համաշխարհային փորձը, փառք Աստծո, բազմաթիվ հրաշալի օրինակներ ունի, թե ինչպես կարելի է արդիականացնել հուշարձանները, նրանց դարձնելով արդիական եւ պետքական, բայց միեւնույն պահպանելով նրանց կառուցվածքը, նրանց մեջ դրված միտքն ու շունչը՝ ուղղակի էջ ավելացնելով երկարատեւ եւ հարուստ կենսագրությանը: Եվ եթե մարդավարի հարց դրվեր Շուկան վերակենդանացնելու, ապա պետք էր կատարել ուսումնասիրություններ, լրջորեն աշխատել առաջադրանքի վրա, հետո նոր գտնել լավագույն պատասխանները, թե ինչը եւ ինչպես կարելի է փոխել, ինչին կպնել չի կարելի եւ այլն: Սակայն էն բարբարոսությունից հետո, որ տեղի ունեցավ, իմ խորին համոզմամբ, կա միայն մի լուծում, որը ավելի շատ սկզբունքային է, քան մասնագիտական. ես համոզված եմ, որ հուշարձանը պետք է բերվի նախկին տեսքի, ամբողջությամբ հեռացվի քաղցկեղային ուռուցքը (խոսքը նորակառույց հարկերի մասին է), վերականգնվեն բոլոր կամարները, մսի պասաժի հատվածը՝ իր ծածկով, հետեւի մեծ պատը: Միակ բանը, որ հնարավոր չի լինի հեռացնել եւ ստիպված կլինենք թողնել, չնայած կիսագրագետ լուծումներին, դա ստորգետնյա կանգառն է:

Խնդիրը ոչ միայն շուկան վերադարձնելն է իրական տիրոջը՝ Երեւանին եւ Երեւանի քաղաքացիներին, այլ նախադեպ ստեղծել, որ նման բաները անպատասխան չեն մնալու. Բայց պատիժը ոչ թե մեղավորներին 10 տարով բանտարկելն է՝ Երեւանին մեկ է, թե որտեղ այդ մարդիկ կշարունակեն իրենց դատարկ կյանքը, այլ` կարեւորը գիտակցությունն է, որ ուշ թե շուտ սխալը ուղղվելու է:

Դա պետք էր անել դեռ «Սեւան» հյուրանոցի ժամանակ»:

Լուսանկարները`  Mediamax-ի, իր խոսքի հետ տրամադրել է ճարտարապետը:

Panorama.am, հետգրություն.

Սա այն թեման է, որ կարելի է միանգամից տեղադրել բոլոր ոլորտներում` մշակույթ, իրավունք, հասարակություն, քաղաքականություն...

Ա. Ոսկանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}