Մշակույթ 09:37 04/03/2013

Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2

Նախորդիվ`
- … Բայց պատիժը ոչ թե մեղավորներին 10 տարով բանտարկելն է՝ Երևանին մեկ է, թե որտեղ այդ մարդիկ կշարունակեն իրենց դատարկ կյանքը, այլ` կարևորը գիտակցությունն է, որ ուշ թե շուտ սխալը ուղղվելու է:
Դա պետք էր անել դեռ «Սևան» հյուրանոցի ժամանակ»:

Ճարտարապետ Արսեն Կարապետյանի հետ հարցազրույցի շարունակությունը` Փակ շուկայի մասին:

Panorama.am.- Եվրոպան լրիվ անփորձ է ինքնակամների առումով. Ինչ-որ բան շինել օրենքից դուրս` նրանք չեն էլ պատկերացնում, թե դա հնարավոր է: Սեփականությունից զրկում են, եթե սեփականատերն ասենք մշակութային հուշարձանը չի կարողանում պահպանել: Զրկում են ու վերցնում պետության պահպանության տակ: Հիմա Փակ շուկայի հետ կապված` սեփականատերը այն ոչ ժառագություն է ստացել, ոչ էլ անվերադարձ ու առանց պայմանների են տվել: Մշակութային արժեք հանդիսացող շենքը ոչ միայն չի պահպանվել, այլև վայրենաբար քանդել է այժմյան «սեփականատերը»: Ինչո՞ւ պիտի առաջին հերթին չզրկեն նրան սեփականատիրոջ իրավունքից: Նախ զրկեն սեփականության իրավունքից, ապա հարկադրեն փոխհատուցել, վերականգնելու և այլ: Ինչ կասե՞ք, Արսեն:

Ինչո՞ւ պիտի մենք մտածենք կամ քննարկենք այս մասով մեկի իրավունքները, ով հանցագործ է ու, մեղմ ասած` խախտել է բոլորիս իրավունքը:

Արսեն Կարապետյան. - Սեփականության իրավունքից զրկելու, փոխհատուցման, վերականգնելու և այլ հարցերը պետք է հուզական դաշտից տեղափոխել իրավական դաշտ, բոլոր կարծիքները այստեղ անիմաստ են, քանի որ կա օրենք, որը սահմանում է բոլոր քայլերը.
Հոդված 40. Հուշարձանների օգտագործման իրավունքի դադարումը
Հոդված 45. Հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառելու դեպքում դրանց վերականգնումը և վնասի հատուցումը

Կարծում եմ, միակ ճանապարհը դատախազություն և դատարան դիմելն է: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող:

Ուրիշ հարց է, որ, իմ խորին համոզմամբ, շեշտը պետք է դնել ոչ թե սեփանակատիրոջ, այլ պետական մարմինների պատասխանատվության վրա, քանի որ ինչպես այս, այնպես էլ ուրիշ բազմաթիվ դեպքերը կատարվել են համապատասխան մարմինների անգործության և անթաքույց աջակցության պայմաններում:

Panorama.am. - Մենք բազմիցս գրել ենք, դիմել ենք, գրել ենք, դիմել ենք… Վերջին նամակին Մշակույթի նախարարությունը պատասխանել է շաբաթ օրը, հայտնելով երկու, իմ գնահատմամբ, տարօրինակ բան` մեկը, որ մշակույթի նախարարությունը իրավասու չէ այլ պետական կառույցի դեմ հայցով ներկայանալ, մյուսը` որ Փակ շուկայի շինարարությունը դադարեցված է:
Դադարեցված չէ:
Մնացածը` ստանդարտ` չեղած նախագծի մասին, թե` երբ կլինի:
Փակ շուկա չէ, փակ շրջան է:
Ի դեպ, մենք հորդորում էինք, որ Մշակույթի նախարարությունը բողոքի քաղաքապետարանի գործելաոճի դեմ:

Արսեն Կարապետյան. - Փաստորեն, Շուկայի պարագայում քաղաքապետարանը, մշակույթի նախարարությունը, հսկող ուրիշ մարմինները զբաղվել են միայն նրանով, որ փորձել են կասկածելի բացատրություններ և հիմնավորումներ գտնել արդեն կատարված ապօրինի քանդումների և շինարարական աշխատանքների համար: Եթե ուշադիր ուսումնասիրեք փաստերը, կտեսնեք, որ բոլոր պաշտոնական պատասխանները, ծիծաղելի տույժերը և մնացած արձագանքները մենք տեսել ենք միայն հասարակության կողմից բարձրացրած աղմուկից հետո:

Փաստորեն, այսօր հասարակությունը իր վրա է վերցրել պետական մարմինների ֆունկցիաների մեծ մասը, և հարց է առաջանում` այդ դեպքում ու՞մ են պետք միայն բյուջեից սնվող օղակները: Զավեշտի է հասնում, երբ, ասենք, ստուգող և վերահսկող օղակները հասարակական ճնշման արդյունքում մեծ ուշացումով ստիպված «հայտնաբերում են» խախտումներ և իրենք իսկ սկսում են սեփականատիրոջ փոխարեն արդարացումներ որոնել կատարվածի համար:

Սակայն հավաստիացնում եմ, որ նույն մարմինները սովորական մահկանացուների նկատմամբ միշտ աջալուրջ և անողոք են:

Մյուս հարցը, որը ինձ անհանգստացնում է, դա քաղաքապետի վերաբերմունքն է: Ցանկացած ղեկավար պարտավոր է զգալ պատասխանատվությունը իրեն վստահված գույքի համար, լինի դա պահեստ, խանութ, գործարան թե քաղաք: Չեմ կարծում, թե իրեն հարգող տնօրեն թույլ կտա, որ իր կողմից տնօրինվող տարածքում առանց համապատասխան թույլտվության, ժողովրդի ասած՝ իր գլխից թռնելով ինչ-որ մեկը գործունեություն ծավալի, գույք փչացնի, գողանա, ձեւափոխի: Սա ղեկավարման տարրական սկզբունք է, որը աշխատում է միշտ՝ թե դարեր առաջ, թե այսօր:

Զարմանալի է, բայց պետք է լիովին զուրկ լինել սովորական մարդկային ինքնասիրությունից և հպարտությունից, որպեսզի թույլ տալ, որ մայրաքաղաքում այսպիսի բարբարոսություն տեղի ունենա` առանց ԳՈՆԵ որևէ շինծու փաստաթղթի: Շատերը ինձ չեն հավատում, երբ ասում եմ, որ Շուկայի վերակառուցման նախագիծ գոյություն չունի, բայց դրա մասին է վկայում մեր կողմից Նախագահին գրված նամակի քաղաքապետարանից ստացված պաշտոնական պատասխանը:

Փաստորեն, քաղաքապետարանը համաձայն է, որ չունի ոչ ուժ եւ կամք, որպեսզի կանգնեցնի հանցագործությունը, ոչ էլ գոնե ուժ և լկտիություն, որ գոնե տոտալիտար մեթոդով իր վրա վերցնի պատասխանատվությունը (ինչպես նախկինում էին անում):

Panorama.am- Համոզված եմ, որ եթե մշակույթի նախարարությունը այլ մոտեցում ունենար, քան ունի, այս ու հերթական խնդիրներին, երբ գետին է հավասարեցվում հերթական մշակութային արժեքը, հարցը այսքան «փակուղային» չէր դառնա: Երբ հանրային քննարկման ժամանակ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, դիմելով փոխնախարար Ա. Սամուելյանին, առաջարկել է դատի տալ Երևանի քաղաքապետարանին` մեղադրելով անգործության մեջ, վերջինը պատասխանել է, որ քաղաքապետարանը անգործության մատնված չէ:

Դա հայտարարվել է ճարտարապետների, «գործին տեղյակ» մարդկանց ներկայությամբ: Ես ուզում եմ առաջ վազել. Նման լսումներն ու քննարկումները, Ձեր գնահատմամբ, բացի հարցը այլ հարթակում, քան լրատվամիջոցն է, բարձրաձայնելուց, լուծում կարո՞ղ է տալ: Ասեմ նաև, որ մեր ցանկությունը` ներկա լինել նախագծի քննարկմանը, մշակույթի նախարարությունը մերժեց, պատճառաբանությամբ, որ «ներկա են լինելու մասնագետները միայն»:

Արսեն Կարապետյան. -Հասարակական լսումների պատճառա-հետևանքային կապը խառնված է: Երբ գլխավոր ճարտարապետը կամ մշակույթի նախարարությունը խոսում է այն մասին, թե` հասարակությունը չի կարող մասնակցել մասնագիտական հարցերի քննարկմանը և որոշումներ ընդունելու գործում, ապա մոռանում են ասել, որ դա ճիշտ է զուտ մասնագիտական աշխատանքի փուլում:

Միանշանակ, կան փուլեր, երբ պետք է աշխատեն մասնագետները, որոնք հնարավոր է առաջարկեն լուծումներ, որոնք կարող է և սկզբից միանշանակ չընդունվեն, կան ստեղծագործական հարցեր և այլն: Սակայն մեծ ծրագրեր նախաձեռնելիս, միանշանակ հասարակությունը պետք է իրազեկված լինի և համապատասխան չափով հնարավորություն ունենա արձագանքելու և մասնակցելու որոշումներ ընդունելու ընթացքին:

Շուկայի դեպքում իհարկե պետք չէ, որ ամբողջ Երևանի բնակչությունը հավաքվի և որոշի ծածկի նիշերը, պատերի գույները կամ դռների բռնակների ձևը, սակայն դեռևս հարցը բաց է. Արդյո՞ք շուկայի իրական տերերը՝ երևանցիները համաձայն են, որ շենքը սկզբունքորեն ձևափոխվի, ներքին տարածությունը փոփոխվի, ետնամասում ուրիշ կառույց տեղադրվի: Եթե երկարատև լրջագույն աշխատանքից, քննարկումներից հետո նման որոշում ընդունվի, միայն դրանից հետո կարելի է խոսել նրա մասին, թե ինչ մեթոդով կմշակվի վերջնական նախագիծը, թե ինչպես կկազմվի բոլոր սահմանափակումներով և չափորոշիչներվ կոնկրետ առաջադրանքը, թե ինչպես կանցկացվի մրցույթը, թե ինչ մասնագիտական հանձնաժողով է աշխատելու, ով է ընտրելու, ով է վերահսկելու:

Դրանից հետո միայն կարելի է վերջնական լուծումները ներկայացնել հանրությանը և ասել` «Սա է»: Այո, սա երկար ճանապարհ է, բայց փորձված է աշխարհի բոլոր իրենց հարգող քաղաքներում

Panorama.am.-Շնորհակալ եմ: Ոչ միայն զրույցի համար:

Զրուցեց` Ա. Ոսկանյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am
12:16
Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի
Աղբյուր` Panorama.am
11:52
Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}