Հասարակություն 09:17 14/03/2013

Հանրապետությունում սկսվել են գարնանացանի աշխատանքները. տարին առայժմ բարեհաճ է, եղանակը՝ նպաստավոր

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Հանրապետությունում սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Բնակլիմայական պայմանները, թվում է, թե առայժմ նպաստավոր են գարնանային աշխատանքների և ագրոտեխնիկական միջոցառումների կատարման համար:
Գյուղատնտեսական նշանակություն ունեցող Արարատյան դաշտավայրում գարնանացանի աշխատանքները նոր ոգևորվածությամբ և նոր թափով են սկսվել: Կատարվում են այգեբացի աշխատանքներ, ընթացքի մեջ են խաղողի վազերի այգեբացի, պտղատուների էտի ձևավորման, ծառերի բների մաքրման և սպիտակեցման աշխատանքները: Արարատյան դաշտավայրում այգեբացի աշխատանքներին զուգահեռ սկսվել է նաև վաղահաս կարտոֆիլի ցանքը:

«Տարին առայժմ բարեհաճ է, եղանակը՝ նպաստավոր, գյուղատնտեսական աշխատանքներ սկսելու համար՝ ճիշտ ժամանակը»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

Նրա խոսքերով՝ այս տարի գյուղատնտեսության նախարարությունը բավականին լուրջ միջոցառումներ է իրականացնում գարնանացանն ավելի կազմակերպված անցկացնելու, և գյուղացիական տնտեսություններին որոշակի լուրջ աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ:

Նշենք, որ օրեր առաջ գարնանացանի իրականացման գործում հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու և սերմացուի պահանջարկը մասամբ բավարարելու նպատակով ՀՀ կառավարությունը հաստատել է 2013 թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը, որի համաձայն արտերկրից և տեղական սերմնարտադրող կազմակերպություններից ձեռք կբերվի և գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի 850 տ գարնանացան գարու, 11 տ եգիպտացորենի, 37 տ առվույտի և 530 տ կորնգանի սերմացու: Կառավարությունը սերմացուների ձեռք բերման համար նախատեսել է ավելի քան 700 մլն դրամ (մոտ 1,7 միլիոն դոլար): http://panorama.am/am/society/2013/02/21/government/

Գ.Պետրոսյանը կարևորելով նաև կառավարության կողմից դիզելային վառելիքի և ազոտական պարարտանյութի տրամադրումը գյուղացիական տնտեսություններին, նշեց, որ արդեն ներկրվում է պարարտանյութի հերթական խմբաքանակը, որի մեկ պարկը գյուղացիներին կտրամադրվի 6000 դրամով, մինչդեռ շուկայում այն վաճառվում է 9000-9500 դրամ: Ինչ վերաբերում է դիզվառելիքին, ապա 1 լիտրը գյուղացիներին կտրամադրվի 350 դրամով:

Այս տարի հանրապետությունում, ընդհանուր առմամբ, կկատարվի 34-35 հազար հա գյուղատնտեսական մշակաբույսերի գարնանային ցանք: «Դա լիուլի բավարարում է հանրապետության ներքին պահանջարկը»,- ասաց Գ.Պետրոսյանը:

Փոխնախարարի խոսքերով՝ դեռ վաղ է կանխատեսումներ անել, բայց այս պահի դրությամբ ամեն ինչ լավ է, նույնիսկ հրաշալի, և գարնանացանի հետ կապված որևէ խնդիր չկա: «Մեր դիտարկումներով Արարատյան դաշտավայրի հացահատիկի ցանքատարածությունները գերազանց վիճակում են, իսկ բարձրադիր գոտիներում դրանք դեռևս ձյան ծածկույթի տակ են և միայն 20-25 օր հետո կարող ենք այնտեղ դիտարկումներ իրականացնել, որպեսզի հստակ պատկերացում ունենանք: Ամեն ինչ կարծես թե գնում է բնականոն հունով, բայց գյուղատնտեսությունն ունի անկանխատեսելի իրավիճակներ: Ուստի միայն ապրիլի վերջին կարող ենք կոնկրետ ռեալ իրավիճակը գնահատել, ինչպես նաև կանխատեսումներ անել, քանի որ ցրտահարությունների հիմնական վտանգը Արարատյան դաշտավայրում մինչև ապրիլի 20-22-ը պահպանվում է»,-ասաց Գ.Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է գարնանացանի աշխատանքներին, ապա փոխնախարարը նշեց, որ ունեն նաև որոշ մտահոգություններ` կապված կարտոֆիլի մշակման հետ: «Հիմա տեսնում ենք կարտոֆիլի ցանքերի կրճատման միտում»,- նշեց նա:

Նշենք, որ անցած տարի կարտոֆիլի ցեց էր հայտնաբերվել Արարատի և Արմավիրի մարզերում, ինչի արդյունքում գյուղացիները կարտոֆիլի բերքի լուրջ կորուստներ ունեցան: Գ.Պետրոսյանի խոսքերով` հիմա հողօգտագործողների մի մասը մտահոգված է, որ հետագայում ևս խնդիրներ կունեն, ուստի սահմանափակում են իրենց ցանքատարածությունները և ձեռնպահ են մնում կարտոֆիլի մշակությունից:

«Մենք հողօգտագործողներին խորհուրդ ենք տալիս` չխուսափել կարտոֆիլի մշակությունից, քանի որ Արարատյան հարթավայրում մշակվող վաղահաս կարտոֆիլը կարևոր նշանակություն ունի՝ շուկայում կայուն մատակարարում ապահովելու առումով: Եւ բոլոր այն վայերերում, որտեղ հնարավոր է կարտոֆիլ մշակել, պետք է ցանքս իրականացնել: Իհարկե, խոսքը չի վերաբերում այն հողատարածքներին, որտեղ անցած տարի կարտոֆիլի ցեց է ի հայտ եկել»,- ընդգծեց Գ.Պետրոսյանը:

Փոխնախարարը նախալեռնային գոտու հողօգտագործողներին նույնպես խորհուրդ է տալիս վաղահաս կարտոֆիլի տնկանյութ ձեռբ բերեն, քանի որ հուլիսի վերջին և օգոստոսի վերջին կարտոֆիլի պահանջարկն ավելի մեծ կլինի: Նրա խոսքերով` Արարատյան հարթավայրում ցեցի հնարավոր վնասներից խուսափելու համար բերքահավաքն ավելի շուտ կիրականացվի` հունիսի վերջին և հուլիսի սկզբին, և բնական է, որ կարտոֆիլի պահանջարկի հետ կապված մինչև սեպտեմբեր խնդիրներ կառաջանան: «Դա պետք է հաշվի առնեն մեր ֆերմերները և այդ հնարավորությունը պետք է օգտագործեն: Հակառակ դեպքում ստիպված կլինենք դրսից նորից կարտոֆիլ ներկրել»,- ասաց Գ.Պետրոսյանը:

Փորձեցինք նաև պարզել, թե մարզերում գյուղատնտեսական աշխատանքները ինչ փուլում են գտնվում: Գրեթե բոլոր մազպետարաններից հայտնեցին, որ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Որոշ մարզերում գարնանացանի աշխատանքները կսկվեն մեկ կամ երկու օրից, որոշներում էլ` 15-20 օրից:

Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ներկայումս մարզի Նաիրիի տարածաշրջանի ցածրադիր գոտում և Աբովյանում ընթանում են ծառերի էտման աշխատանքներ: «Եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, ապա 10-15 օրից մարզում կսկսվեն գարնանացանի աշխատանքները: Ընդհանուր առմամբ՝ գարնանացանի նախապատրաստական աշխատանքները նորմալ են ընթանում, ներկայումս լուծում ենք պարարտանյութի, դիզելային վառելիքի, գարնանացան գարու սերմացուի հետ կապված խնդիրները»,- նշեց Մ.Եղիազարյանը:

Նշենք, որ մինչև գարնանացանի սկսվելը մարզերի գյուղացիական տնտեսությունները ՀՀ կառավարության կողմից կստանան սուբսիդավորված դիզվառելիք, պարարտանյութ և սերմացու:

Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղեկացմամբ, մարզ ներկրելու համար արդեն հայտավորված է 175600 լիտր դիզվառելիք, 1500 տոննա ազոտական պարարտանյութ, 85 տոննա գարու սերմնացան:

Հարցին, թե որքանո՞վ են պատրաստ գարնանացանի աշխատանքներին, Մ.Եղիազարյանը նշեց. «Ոչ լիարժեք, քանի որ բազմաթիվ խնդիրներ կան՝ կապված գյուղտեխնիկայի հնության հետ, բայց ընդհանուր առմամբ, պատրաստ ենք»:

Նա տեղեկացրեց, որ այս տարի գարնանացան կկատարվի շուրջ 12 հազ. հա հողատարածության վրա: Ցանքատարածությունները, ըստ նրա, նախորդ տարվա համեմատ մոտ 400-500 հա ավելի է:

Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը հայտնեց, որ 3-4 օրից մարզի ցածրադիր գոտում, մասնավորապես, Արենի համայնքում կսկսվեն գարնանացանի աշխատանքները: Այս տարի գարնանացանի աշխատանքներ կիրականացվեն 25-20 հա-ի վրա:

Նրա խոսքերով՝ մարզ ներկրելու համար արդեն հայտավորված է 632 հազար լիտր դիզվառելիք, 480 տոննա ազոտական պարարտանյութ, 40 տոննա գարու, կորնգանի և առվույտի սերմացու: Բ.Մկրտչյանը հայտնեց, որ ներկայումս Կառավարության տրամադրած սերացուի համար գումարներն են հավաքագրում:

«Այս պահի դրությամբ եղանակային պայմանները հուսադրող են: Եթե կլիմայական փոփոխությունները չլինեն, ապա ամեն ինչ նորմալ կընթանա: Մեզ տրամադրել են բոլոր պայմանները, եթե եղանակը չխանգարի, ապա նորմալ գարնանացան կանենք»,- ասաց Բ.Մկրտչյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}