Հասարակություն 16:44 15/04/2013

Ինչո՞ւ է լռում Սննդամթերքի անվտանգության տեսչությունը, ինչո՞ւ վաճառքից չեն հանվում «Սադիա›› և «Ֆրանգոսուլ›› սառեցված հավերը

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Մի քանի օր է, ինչ Panorama.am-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից փորձում է ճշտել, թե ինչո՞ւ մինչ օրս վաճառքից չեն հանվել «Սադիա›› և «Ֆրանգոսուլ›› (DOUX) սառեցված հավերը, որոնցում «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի փորձարկման լաբորատորիայում իրականացված փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է տեստոստերոն հորմոնի մեծ քանակություն:

Նշենք, որ փորձաքննությունն իրականացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետի 2013թ. փետրվարի 6-ի հրամանով: Ըստ այդմ՝ նախատեսված էր Հայաստան ներկրվող 7 անուն սառեցված հավի, հավի քառորդի և ազդրամսի փորձաքննություն իրականացնել՝ սննդամթերքի անվտանգությունը և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայությունը բացահայտելու համար:

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ վերոնշված երկու տեսակի հավերը վտանգավոր սննդատեսակ են, ուստի համապատասխան գործողություն են կատարելու: Բնականաբար, ՍԱՊԾ-ից փորձեցինք պարզել, թե հրապարակումից հետո ի՞նչ գործողություններ են կատարվել, քանի որ ինչպես մեր դիտարկումները ցույց տվեցին՝ ոչ միայն «Երևան Սիթի» սուպերմարկետներում, այլև մայրաքաղաքի գրեթե բոլոր խանութներում դեռևս շարունակվում է վաճառվել վտանգավոր այդ սննդամթերքը:

Ինչո՞ւ մինչ օրս վաճառքից չեն հանվել այդ սառեցված հավերը, Ծառայությունն արդյոք սպառողներին հայտնել է, թե «Սադիա›› և «Ֆրանգոսուլ›› (DOUX) սառեցված հավերի հատկապես ո՞ր արտադրության խմբաքանակներում է հայտնաբերվել նշված հորմոնի վտանգավոր պարունակությունը, ի վերջո ի՞նչ քայլեր է ձեռնարկում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Սրանք հարցեր են, որոնք սակայն մնում են անպատասխան:

Նախ փորձեցինք դիմել ՍԱՊԾ-ի մամլո քարտուղար Բաբկեն Պիպոյանին, սակայն վերջինիս բջջայինը միշտ անհասանելի էր, ծառայությունից էլ հայտնեցին, որ նա տեղում չէ: Նշենք նաև, որ Ծառայությունն ունի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, ով նույնպես տեղում չէր: Համենայնդեպս, այդպես փոխանցեցին: Ի դեպ նրա անունը այդպես էլ չհայտնեցին: Այսինքն՝ կա բաժնի պետ, մամլո քարտուղար, որոնք խուսափում են պատասխանել լրագրողների հարցին: Մեզ ասացին, որ Ծառայության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանումներ է տալիս միայն գրավոր կարգով: Մեր հարցերը, բնականաբար, գրավոր ներկայացրեցինք Ծառայությանը, սակայն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն՝ հարցման պատասխանը տրվում է հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Hetq.am էլեկտրոնային պարբերականն անդրադարձել էր Հայաստան ներկրված և ‹‹Երևան Սիթի›› սուպերմարկետում իրացվող «Սադիա›› և «Ֆրանգոսուլ›› (DOUX) սառեցված հավերում տեստոստերոն հորմոնի մեծ քանակությանը, որը հայտնաբերվել էր «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի փորձարկման լաբորատորիայում իրականացված փորձաքննության արդյունքում:
Hetq.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման և սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը ասել էր, որ հորմոնների սահմանային թույլատրելի քանակություններից բարձր պարունակությամբ սննդամթերք օգտագործելու դեպքում օրգանիզմում կարող են առաջանալ՝ հորմոնային հավասարակշռության խանգարումներ՝ դիսբալանս, կարող են հանգեցնել կրծքագեղձի և շագանակագեղձի ուռուցքների առաջացմանը, առաջացնել աուտոիմուն հիվանդություններ՝ ալերգիա, ասթմա և այլն, խախտել օրգանիզմի վերարտադրողական ֆունկցիան, հղիության ժամանակ նպաստել պտղի աճի խանգարմանը, հորմոնները հատկապես վտանգավոր են երեխաների և դեռահասների համար, երեխաների մոտ կարող են առաջացնել վաղաժամ սեռական հասունացում, մազակալում և այլն:

Նշենք՝ երբ Ծառայությունը մարդկանց առողջության համար վտանգավոր սննդամթերք էր հայտնաբերում, ապա կամ հաղորդագրություն էր տարածում, կամ էլ մամլո ասուլիսով այդ մասին տեղեկացնում էր հանրությանը: Ի դեպ, երբ ՍԱՊԾ-ն պանրի արտադրությամբ զբաղվող 18 ընկերությունների արտադրանքում հայտնաբերել էր աղիքային ցուպիկի մանրէներ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր. «Սննդի անվտանգության ոլորտում կարևորագույն պարտավորություն ենք ստանձնել և պետք է երաշխավորենք քաղաքացիներին, որ հանրապետությունում վաճառվող սնունդը որակյալ է և անվտանգ»: Միաժամանակ վարչապետն ասել էր, որ պետք է հրապարակային դարձնեն այդ արտադրողների, ձեռնարկությունների անունները, որպեսզի քաղաքացիները չօգտվեն, հրաժարվեն այդ արտադրատեսակից»: 

Ո՞ւր մնաց վարչապետի հորդորը, ինչո՞ւ են լռում պատասխանատու գերատեսչությունները:

Հիշեցնենք, որ վտանգավոր սննդամթերքի մասին տեղեկատվությունը հրապարակվել է ապրիլի 4-ին: Այսինքն՝ հրապարակումից անցել է 11 օր, մինչդեռ տեստոստերոն հորմոնի չափազանց մեծ պարունակությամբ «Սադիա›› և «Ֆրանգոսուլ›› (DOUX) սառեցված հավերը շարունակվում են վաճառվել խանութներում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նույնպես խուսափեց պատասխանել մեր հարցերին: Նա միայն ասաց, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերից ՍԱՊԾ-ի հետ դիտարկումներ են անցկացնում թռչնամսի շուկայում, սակայն հինգ դիտարկումների արդյունքում 5 տեսակի նմուշառումներից միայն մեկի արդյունքների պատասխանն ունի: «Ձգձգում են և օպերատիվ կերպով չեն տրամադրում տվյալները: Այստեղ է խնդիրը»,- ասաց Ա.Պողոսյանը:

Լրագրողների հարցին, թե այս դեպքից հետո սպառողները ինչպե՞ս պետք է վստահեն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որը կոչված է սպառողներին ապահովել անվտանգ սննդամթերք, Ա.Պողոսյանը պատասխանեց. «Գերատեսչությունները ունենում են գերատեսչական շահեր. ձգձգելը, դժվարացնելը, օպերատիվ ինֆորմացիա չտրամադրելը՝ ուզենք, թե չուզենք դա այդպես է»: Ա.Պողոսյանը լրագրողներին խոստացավ, որ այսօր կդիմի ծառայությանը` տվյալ խնդրի մասին արագ տեղեկատվություն տարածելու նպատակով:

Այդուհանդերձ, նա նշեց, որ եթե կա հրապարկում, որ «այսինչ բանը» սննդամթերքում գերազանցում է, ապա պետք է լինի փորձագիտության արդյունք: «Մինչև փորձագիտական եզրակացությունը չունենանք՝ ի՞նչ խոսենք»,- նման խուսափողական պատասխան տվեց Արմեն Պողոսյանը, ով պարբերաբար հայտարարում է, որ իր ղեկավարած ՀԿ-ի առաքելությունն է՝ պաշտապնել սպառողների շահերը:

Այսպիսով՝ անհասկանալի է մնում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործելաոճը: Ինչո՞ւ է հայտարարվում, որ «Երևան Սիթի» սուպերմարկետում իրացվող «Սադիա›› և «Ֆրանգոսուլ›› (DOUX) սառեցված հավերի` լաբորատոր փորձաքննության ենթարկված խմբաքանակները վտանգավոր սննդատեսակ են, իսկ մյուս կողմից էլ՝ ծառայությունը խուսափում է ԶԼՄ-ներին տեղեկատվություն տրամադրել:
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}