Հասարակություն 10:07 10/06/2013

2.5 տարեկան Արտյոմին սպասում են Բեռլինի Heart կլինիկայում` նրան առողջ ապագա վերադարձնելու ակնկալիքով...

Հեղինակ` Լիա Խոջոյան

Երբ այցելեցինք Հովհաննիսյանների ընտանիք՝ 2.5 տարեկան Արտյոմը քնած էր ու մինչ նրա զույգ քույրը` Աննան, կընտելանար մեր ներկայությանը, սենյակից ձայն տվեց նաև Արտյոմը: Ինչպես հետո պարզեցինք ` տան «ռազբոյնիկն» ու տղամարդը հենց այս փոքրիկն է` ժպտերես, մարդամոտ ու ընկերասեր, ով լացով է բաժանվում իրեն այցի եկածի յուրաքանչյուրի հետ ու անհամբեր սպասում, թե երբ կվերադառնա: Բայց փոքրիկի այդքան մեծ սիրտը խնդիր ունի, որ հանգիստ չի տալիս ծնողներին, որոնք տասը երկար տարիներ սպասել են երեխա ունենալուն:

Արտյոմ Հովհաննիսյանը 23 օրական էր, երբ Նորք Մարաշ կլինիկայի բժիշկները նրա մոտ ախտորոշեցին սրտի արատ: Մոր խոսքերով` այդ օրերին չէին կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում, ուրախությունը տեղի տվեց շոկին, որն էլ իր հետ բերեց անհանգստություն ու աննկարագրելի մի վախ, որով էլ ապրում են մինչ օրս.

«Սկզբում մեզ ասացին, որ Արտյոմի մոտ ստանդարտ սրտի արատ է և որ վիրահատվելուց հետո ամեն ինչ նորմալ կլինի: Մենք մի փոքր հանգստացանք, սակայն քանի որ երեխան իրեն անընդհատ վատ էր զգում, 4 ամսականում բժիշկները Արտյոմին զոնդավորեցին….. պարզվեց, որ բացի արատից երեխաս ունի նաև միտրալ կլապանի խնդիր ևս և դրա պատճառով Արտյոմին չեն վիրահատում»,- Panorama.am-ին պատմեց Ա.Մանուկյանը:

Զոնդավորումից էլ այս երիտասարդ ընտանիքում սկսվեց մի նոր փուլ` հայաստանյան բժիշկները չեն համաձայնվում երեխային վիրահատել, քանի որ վիրահատությունը մեծ ռիսկի հետ է կապված, բայց, բարեբախտաբար, արտերկրում մասնագետները որևէ խնդիր վիրահատություն անցկացնելու մեջ չեն տեսնում.

«Դեկտեմբերին բժիշկները իրենք էլ մեզ խորհուրդ տվեցին տանել երեխային դուրս վիրահատելու: Ծանոթներիս միջոցով գտա մի ընտանիք, որի երեխային Գերմանիայում բուժել էին, կապվեցինք այդ կլինիկայի հետ, փոխանցեցինք բոլոր թղթերը, որ տրամադրել էր մեր կարդիոլոգը…. մեզ սպասում են»,- նշեց նա:

Հովհաննիսյանները հենց նույն օրը կմեկնեին Բեռլին, եթե, իհարկե, ներեր ֆինանսական վիճակը: Ընտանիքում, ուր միայն հայրն է աշխատում, նման գումար դժվար թե լիներ` 32- 46 հազար եվրո: Գումարի ոչ հստակությունն էլ կապված է միայն այն հանգամանքի հետ, թե վիրահատությունն ինչպես կանցկացվի` գլխավոր բժշկի անմիջապես մասնակցությամբ, թե առանց նրա: Սա, Արտյոմի մոր խոսքով, պարզ կլինի միայն Բեռլինի հանրահայտ «Heart» կլինիկայում հետազոտվելուց հետո…. Իսկ դրան դեռ պետք է հասնել.
«Արտյոմը շատ ակտիվ է, ու եթե չլինեին հիվանդությանը բնորոշ երևույթներ, ապա երբեք չես մտածի, որ նրա մանկությունը նման դառնություն իր մեջ ունի… երբ երկար քայլում է կամ վազում, շունչն է կտրվում, պառկում է. բակում, երեխաների հետ խաղալիս, դա առավել ցայտուն է երևում` մի կողմ է քաշվում, լուռ հետևում խաղացողներին»,- հուզվելուց կտրված ձայնով պատմեց Անահիտը:
Մայիսի կեսերին ամուսինը հաշվեհամար է բացել «Ամերիաբանկ»-ում, այլապես երեխային Գերմանիա տեղափոխելը, ասել է թե` նրան առողջ ապագա պարգևելը հարվածի տակ է.

«Գումարը պետք է փոխանցենք կլինիկայի հաշվեհամարին, դրանից հետո միայն կնշանակվի վիրահատության օրը, որովհետև հերթը մեծ է… սպասում ենք, հույսս միայն բարերարներն են, որովհետև այլ կերպ ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ նման գումար ունենալ երեխայիս համար»…Առողջապահության նախարարությունը տրանսպորտի ծախսերն է պատրաստակամություն հայտնել աջակցել, այն էլ միայն այն դեպքում, եթե վիրահատությունը կատարվել ԽՍՀՄ նախկին երկրներից ցանկացածում, բայց այս դեպքում` ոչ: «Կարմիր Խաչ» կազմակերպությունից էլ, ուր դիմել են, տեղեկացրել են, որ այլ գործունեություն են ծավալում…. Հովհաննիսյաններն էլ մնացել են առերես իրենց խնդրի հետ ու թեև օգնության խնդրանքով նամակներ Անահիտը գրել է Ազգային Ժողովի նախագահին, պատգամավորներ Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին, բայց այս պահի դրությամբ աջակցություն տեսել է միայն շարքային քաղաքացիներից, որոնք երեխայի մասին առաջին հրապարակումներից հետո հաշվեհամարին փոխանցումներ են կատարել. «Սպասում ենք…»,- հույսով կրկնեց մայրը:

Նշենք, որ Արտյոմի մասին տեղեկացել ենք «Ես քեզ, դու՝ ուրիշին» բարեգործական նախաձեռնությունից, որը զբաղվում է մարդկային կյանքին վտանգ սպառնացող ծանր հիվանդություններ ունեցող անձանց մասին տեղեկությունների տարածմամբ և համապատասխան ֆինանսական միջոցների ու դոնորների որոնմամբ:

Օգնել կարող ենք բոլորս...

«Ամերիաբանկ»
Հաշվեհամար` 1570015799760100
Ստացող` Հովհաննիսյան Էդիկ Ատոմի

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:08
«Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի իշխանությունները սահմանազատման և սահմանագծման...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին ՔՊ-ական Թաթուլ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու մարդու իրավունքների պաշտպան...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Որտե՞ղ և ինչպե՞ս են պահվում ծառերը և հետագայում ի՞նչ ճակատագրի են արժանացել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Երևանի քաղաքային իշխանությունները ձախողեցին ծառերի փոփոխման գործընթացը։...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
08:51
Էլբակյան. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են
«Ամեն հաջորդ հողատվության ժամանակ դե-ֆակտո թուրքական իշխանությունները նպատակ ունեն մարդկանց ներշնչելու, թե «էս էլ ու վերջ»։...
Աղբյուր` Panorama.am
08:47
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 17:15-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և...
Աղբյուր` Panorama.am
08:42
Քամին Երևանում վնասներ է պատճառել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից...
Աղբյուր` Panorama.am
08:38
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի...
Աղբյուր` Panorama.am
08:30
Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Երբ մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանին հարցնում էին, թե՝ «բա կոռուպցիան...», անմիջապես վրա...
Աղբյուր` Panorama.am
08:19
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրավիրել է անվտանգության խորհրդի փակ գաղտնի...
Աղբյուր` Panorama.am
00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}