Մշակույթ 09:55 14/06/2013

Դերասան Տիգրան Ներսիսյան. Բառեր կան, որոնք մեր իրականությունից դուրս են եկել… պարկեշտ… ծիծաղեցիք չէ՞

Հեղինակ` Տաթև Մանուկյան

Ինչո՞ւ է «Մարդն իր Աստծուն կորցրել»… Panorama.am-ի զրուցակիցն է Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը:

-Մեր հասարակությունում մարդկային արժեքների, որակների փոփոխություն նկատե՞լ եք:
-Այո: Իհարկե: Մարդիկ փոխվել են: Երբ կյանքը փոխվում է իր բոլոր արտահայտչամիջոցներով, իր տեսակով, մարդիկ էլ են փոխվում: Առաջին հերթին արժեհամակարգն է փոխվել, բնականաբար, դեպի ավելի բացասականը: Բոլոր ոլորտներում` սկսած քաղաքականությունից, ավարտած արվեստից, տեսնում եմ ավելի նյութական արժեքներին տուրք տալը, նյութականին ձգտելը, նյութականով սնվելը, նյութականով են հագուրդ տալիս իրենց ներքին ցանկություններին: Մարդիկ պատրաստ են ամեն ինչի գնալ, ամեն քայլի դիմել, ճանապարհին հանդիպած բոլոր տեսակի արգելքները հաղթահարել` միայն հասնել նյութականին: Իսկ դա կարող են անել չարությամբ, նախանձով, քենի շնորհիվ: Այդ իսկ պատճառով այդ հատկանիշներն են ավելի դոմինանատ:

-Ինչո՞ւ մարդը փոխվեց:
-Ոչ, այդ հատկանիշները միշտ էլ եղել են, բայց գերակա, դոմինանտ չեն եղել: Դրանք միշտ եղել են, ուղղակի այսօր ավելի նկատելի են: Պատճառները զանազան են` և օբյեկտիվ, և սուբյեկտիվ: Կարծում եմ` մարդ հավատն է կորցրել, ինչն էլ մղում է մարդուն դիմել նման քայլերի: Մարդ չի կարող ապրել առանց հավատի, դավանանք, Աստված չունենալով: Մարդն իր աստծուն է կորցրել: Այդ պատճառով էլ մենք կորուստներ ենք ունենում տարբեր ոլորտներում` սկսած ընտանիքից, մարդկային փոխհարաբերություններից:

-Թվարկած խնդիրները վերացնելու ու մարդկանց բարիացնելու «գործում» ի՞նչ դերակատարում կարող է ունենալ մշակույթը:
-Մշակույթն այն հոգևոր սնունդն է, որը որ մեզ պետք է: Կան պրոֆեսիաներ, որոնք ուղղակիորեն անհրաժեշտ են աշխարհի առաջընթացի համար: Միշտ մտածել եմ, որ գուցե առանց մշակույթի, արտիստի աշխարհը լիներ և մարդ գոյատևեր, բայց աղքատիկ կլիներ, զրկված այն հոգևոր սննդից, որը մեզ օգնում է ապրել, օգնում է ապրել տարբեր իրավիճակներում, տարբեր հոգեբանական վիճակներում: Եթե մշակույթը չի լինում, ազգն է ինքնին աղքատ, զրկված հոգևոր սննդից, վիտամիններից: Արվեստը մշտապես իր գործն անում է, միգուցե դա դու այդ պահին չես զգում, բայց հետո դու դա գիտակցում ես, զգում ես արվեստի ազդեցությունը: Եթե մշակույթ չլիներ` մարդ թթվածնային քաղց կզգար: Թթվածինդ պակաս է, որովհետև չես ստանում մի բան… Ամեն ինչ նյութականով չէ` արևը, երկինքը, ծիածանը նյութականով չէ:

-Հասարակություն մեջ կա մի շերտ, որն ընդվզում է, «դուրս է գալիս հրապարակ» ցանկացած բացասական երևույթի դեմ բողոքելու: Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք այդ դաշտում, թե՞ ավելի հանդուրժող եք:
-Անմարդկայինի, հանցագործության, չար ուժի, նեգատիվի, գողության, անբարոյականության նկատմամբ չեմ կարող հանդուրժող լինել: Մարդ օրենքի առջև պետք է պատասխան տա:

-Մեր իրականության մեջ շա՞տ են նման երևույթները:
-Շա~տ: Շատ է կեղծիքը: Այսքան սուտ մի երկրում, որը նշխարքի նման մի բան է, որի մասին մեր պապերը, պապերի պապերն են երազել: Մենք հասկանում ենք` ի՞նչ ունենք: Մեր ունեցածը պետք է փայփայենք նշխարքի նման, գուրգուրենք, մեզ մոտ ամեն մի մարդ պետք է իրեն զգա լավ, ապահով, հանգիստ, զգա իրեն լիարժեք մարդ:

-Ի՞նչ է պետք անել, որ նվազեն այդ երևույթները, պարզ է, որ հնարավոր չէ ամբողջությամբ վերացնել:
-Ի՞նչ անել: Խորհուրդ տալն անշնորհակալ գործ է: Ինձնով ասեմ, որ աշխատում եմ հնարավորինս օգնել ազգին: Պետք է ազնիվ ապրել ինքդ քեզ հետ, շրջապատի մարդկանց հետ, մտերիմների, անծանոթների հետ: Քո գործունեության մեջ լինես ազնիվ, պարկեշտ: Բառեր կան, որոնք մեր իրականությունից դուրս են եկել: Խորթ չի հնչո՞ւմ` պարկեշտ: Ծիծաղեցիք չէ՞: Պարկեշտ լինել: Ինչքան բան կա դրա մեջ:

-Մեր հանդիսատեսն ինչպե՞ս է ընդունում նորարարությունները:
-Նորարարությունն ընդունվում է և չի ընդունվում: Դա նորմալ է. մի խումբ մարդկանց կողմից կընդունվի, մի խմբի կողմից` ոչ: Նոր բան անելը շատ դժվար է: Մինչ այժմ ինչեր ասես արվել են, ինչպիսի մարդիկ են ստեղծագործել, արարել ու հեռացել: Նոր անելը դժվար բան է: Բավական է անել հետաքրքիր:

-Հանդիսատեսն ուզո՞ւմ է տեսնել նորարարություն:
Հանդիսատեսը միշտ թարմ աչք ունի, հանդիսատեսն ուզում է տեսնել հետաքրքիր արված գործ և հետաքրքիր արված գործը կարող է լինել դասական ավանդույթը պահպանելով, լինի ավանգարդ, նորարար: Արվեստն այս չափանիշներում սպունգի նման է ու կոնկրետ ձև չունի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:29
Շոլցն. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ըստ ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյայի՝ այսօր փակվող Ակնայի մոնիթորինգի կենտրոնում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}