Մշակույթ 10:56 25/06/2013

ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյան. Մեր երկիրը շատ ափսոս է

Հեղինակ` Տաթև Մանուկյան

Հայերը արվեստի կարևորությունը դեռևս անտեսում են… Միայն ջիպեր, տներ, հարստություն…Panorama.am-ի զրուցակիցն է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմեյստեր, ՀՀ ժողովրդական արտիստի Ռուդոլֆ Խառատյանը:

-Մարդկային արժեքային համակարգում ինչպիսի՞ փոփոխություններ ենք նկատել ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալուց ի վեր:
-Փոփոխություններ կան, իհարկե: Ընդհանրապես, հայերի մեջ միշտ էլ դժգոհությունը, բողոքելը եղել է, որը բերում է` փախնենք, գնանք այստեղից: Քանդող ուժն անընդհատ ներկա է մեր իրականության մեջ ու դա հիասթափեցնում, հուսահատեցնում է: Մտածում են` մենք գնանք, թող օլիգարխները մնան, փոխանակ մնան ու օլիգարխին բացատրեն, որ նույն ազգից ենք, դու էլի հարստացի, բայց չափերը պահելով, կարգ ու կանոնը պահելով: Մեր երկիրը շատ ափսոս է, մեղք է: Դրախտի նման երկիր է: Ինչի՞ չենք կարողանում կառուցել: Մի տեսակ ապատիա կա ժողովրդի մեջ, բայց պետք է աշխատել: Աշխատանքն է, որ արդարացնում է մեր լինելիությունն այս երկրագնդի վրա: Մեր շարժիչը լավն է, բայց մենք ավելի շատ հպարտանում ենք, թե այս ինչ բանը կարող ենք անել, պատրաստել, բայց չենք անուն, մինչդեռ մյուս ազգերն անում են: Էմոցիոնալ վիճակը հոգնեցնող է: Շատերն էլ ասում են մենք կգնանք և ուրիշ տեղ կանենք: Այստեղ ոչ ոք չի ուզում անել: Համբերություն չունեն:

-Արվեստը ի՞նչ դերակատարում կարող է ունենալ մեր շուրջ առկա խնդիրները գոնե մասնակի լուծելու գործում:
-Արվեստն իր ֆունկցիաներն ունի, մատերիալ աշխարհից դուրս աշխարհ է, որը պետք է հավասարակշռտություն ապահովի: Ցավոք, այսօր Հայաստանում մատերիալը մի քիչ շատ ավելի գերիշխող է: Նախ մարդիկ կբավարարեն իրենց պահանջները` կկառուցեն դղյակներ, կգնեն մեքենաներ ու հետո նոր կսկսեն արվեստին տեղ տալ: Արվեստը մի աշխարհ է, որը կապում է մեզ տիեզերքի հետ: Իսկ մենք դեռ տիեզերք չենք տեսնում, այլ տեսնում ենք ջիպեր, մեծ տներ, հարստություն` մոռանալով, որ արվեստն է մեզ դարձնում մարդ, մոլորակի ներկայացուցիչ, մեզ հոգևոր սնունդ է տալիս: Դրա կարևորությունը չենք կարող անտեսել:

-Ի՞նչ վիճակում է այսօր գտնվում հայկական բալետարվեստը:
-Բալետը խոսքի կարիք չունի, ավելի շատ աբստրակ մտածելակերպ ունի: Բալետն ազատությունն է, բայց իր օրենքների մեջ: Բալետում քո գաղափարներն արտահայտվում են շարժուձևի միջոցով, բայց ամեն քայլ պետք է այնքան մաքուր լինի, մշակված, որ մարդ կարողանա այն շատ արագ ընկալել: Հանդիսատեսը գալիս է ինչ-որ պատմություն տեսնելու, բայց կարևորը ոչ թե պատմությունն է, այլ այն շարժուձևը, որը ստեղծվում է: Պատմությունը արտաքին գիծն է, իսկ հանդիսատեսին բավարարում է այն մթնոլորտը, շարժուձևը, թրթիռը, որ ստեղծվում է պարով: Այդ ամենը մարդուն կտրում է այս իրականությունից, մարդ սկսում է հասկանալ, որ ինքը հավերժ է, տիեզերքին պատկանող էություն է: Մեզ մոտ դեռ այդ ամենը չկա, մենք այդ ճանապարհի վրա ենք: Պետք է զարգացնել մարդկանց միտքը, զգացողությունը, կամքը, որ այդ ամենն այնքան ճշգրիտ անեն, ինչպես օդանավի, ինքնաթիռի մեխանիզմն է. հրելով առաջ չեն գնում:

-Այսօր ունե՞նք բալետի դպրոց:
-Դպրոցը միայն ֆիզիկական պատրաստվածություն չի տալիս, նաև փիլիսոփայություն, գիտելիքներ: Բալետի պարողներն աճում են ներկայացումների վրա: Իսկ մենք այդքան ֆինանսներ չունենք, որ պարուսույցներ հրավիրենք, որոնք այդ աստիճանները կդնեն:
Բալետը միջազգային լեզու է, չնայած ամեն մի դպրոց իր առանձնահատկուններն ունեն. ռուսների մոտ զարգացած է ձեռքերը, մարմնի վերևի մասը, մերը` էմոցիոնալ, խելագար վիճակներն են, որոնք կարող ենք դարձնել որակ: Դեռևս բալետում հայկական միտք չի եղել: Նոր միտք պետք է դրվի:

-Ի՞նչ տեղ է հատկացնում պետությունը արվեստին, մասնավորապես բալետին:
-Պետությունը, կառավարությունն զբաղված է մատերիալ աշխարհը կարգավորելով. պրոբլեմները շատ են` կոռուպցիա, թալան:

-Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ հայկական բալետը զարգացնելու համար:
-Իմ առաջարկությունը պարզ է՝ ամեն տարի թատրոնը պետք է ունենա մեկ -երկու նոր վերնագիր բալետ, մեկ- երկու նոր վերնագիր օպերա: Ես ամեն տարի հստակ ծրագիր եմ ներկայացնում, սակայն արձագանք չեմ ստանում:
Անցումային շրջան է: Բոլոր երկրներում էլ եղել է: Պետությունը փող չի տալիս խմբերին, միայն աջակցություն է ցուցաբերում: Կոորպորացիաներն էլ են աջակցություն ցուցաբերում: Արդեն 50 -100 տարի է այդ մեխանիզմները կան: Մեզ մոտ նոր են ծնվում այդ հարաբերությունները: Դոնորներն ավելի շատ այդ գումարը են տալիս դպրոցներին, եկեղեցուն: Միգուցե դա է ճիշտ, չգիտեմ: Արվեստին դեռ չեն հասնում՝ չհասկանալով, որ մենք կտրել ենք մեր կապը արվեստի հետ:

-Ինչպիսի՞ ծրագրեր ունենք, առաջիկայում հայ հանդիսատեսը բալետային ի՞նչ ներկայացումների պրեմիերաների ականատես կլինի:
-Դժվար է ասել: Իմ գաղափարները համաշխարհային բալետի լեզվին է ավելի մոտ: Մենք մի քիչ կաղում ենք, պետք է հասնենք դրան: Մեր պարողները նոր-նոր են սկսել սովորելու ցանկություն հայտնել: Արդեն լույս եմ տեսնում:
Գաղափարներ ունեմ, բայց երբ աշխատում ես պարողի հետ ու ականատես ես լինում, որ իր հնարավորությունները սահմանափակ են, քո մտացածը դառնում է անիրականանալի մի բան:
Ես ուզում եմ մեր արժեքները ցույց տանք: Ամենաբարձր արժեքը մեզ համար հայկական միջնադարն է: Ուզում եմ այսօրվա լեզվով, մտածելակերպով, հնարավորություններով ցույց տալ Թորոս Ռոսլինի գործերը` նրա աշխարհը, ոգին, միացած Նարեկացու ոգու հետ, նաև Մաշտոցի մի քանի շարականները: Ուզում եմ այդ ամենը հավաքել ու ներկայացնել բեմի վրա այսօրվա պարային լեզվով` այդկերպ ներկայանալով աշխարհին: Դա կլինի հայկական արժեքը, որը կուզենայի ներմուծել բալետի աշխարհ:

Նշենք, որ Ռ. Խառատյանը 1999թ.-ից եղել է ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքի «ԱՐՔԱ» բալետի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, սակայն 2009-ին հրավիրվել է Հայաստան` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը ղեկավարելու համար:

«ՄԱՐԴԸ ԱՐՎԵՍՏԻՑ ՆԵՐՍ ՈՒ ԴՈՒՐՍ» շարքի նախորդ հրապարակումները`
Արսեն Գրիգորյան (Մրրո). Հոգու տկարություն... Ուղղակի մի քանի հազար դոլարի համար մարդ իրեն ծախում է

ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյան. … ես երևի այդպես էլ զարմացած հրաժեշտ կտամ այս աշխարհին

Ժամանակակից արվեստի «չհասկացվածությունը». Բացահայտում է գրականագետ Հասմիկ Խեչիկյանը

Դերասան Միքայել Պողոսյան. Քննադատելու շատ բան կա, բայց դա էլ բանաձև, ապրելաձև չէ

Արվեստաբան Արաքսյա Սարյան. Գավառական մտածողություն ու միջին շնորհալի «տաղանդներ»

Երիտասարդ ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանը մտահոգ է… «Այսօր թատրոնը պարտվում է սերիալներին»

Դերասան Տիգրան Ներսիսյան. Բառեր կան, որոնք մեր իրականությունից դուրս են եկել… պարկեշտ… ծիծաղեցիք չէ՞

Արվեստագետ Ռուբեն Բաբայան. Մարդը գնալով դառնում է ավելի միայնակ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:23
Ռուսաստանը դուրս չի գալու այս տարածաշրջանից, մաքսիմում՝ նա վերադասավորվելու է. Աշոտյան
«Խաղաղապահ ուժերի հեռացումը նշանակում է նաև տեսանելի ապագայում Արցախ վերադառնալու հեռանկարի սառեցում 150,000 մեր հայրենակիցների համար»։
Աղբյուր` Panorama.am
20:17
Կազիմիրովի մեծագույն ցանկությունն էր հարատև խաղաղության մեջ տեսնել ԼՂ-ն, որ իր կյանքի ընթացքում այդպես էլ չիրականացավ. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիրը Վլադիմիր Կազիմիրովի մահվան կապակցությամբ
Աղբյուր` Panorama.am
20:05
Լուիս Մորենո Օկամպո. Արցախում տեղի ունեցածը պետք է շարունակել որակել ցեղասպանություն
Այսօր Անթիլիասում մեկնարկել է ու երկու օր կշարունակվի Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից կազմակերպվված  «Արցախի իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
19:50
Տավուշցիները պատրաստ են իրենց հող ու ջրի, տան ու հայրենիքի համար մինչև վերջ պայքարել. Դանիելյան
Տավուշի մարզի բնակիչները, ովքեր վաղ առավոտից փակել էին Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ պահանջելով չեղարկել միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
19:34
Անիում հրդեհ է բռնկվել էլեկտրական ենթակայանում
Ապրիլի 20-ին, ժամը 13:32-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Գարեգին Երկրորդն այցելել է Արագածոտնի թեմի Սուրբ Սարգիս վանական համալիր
Ապրիլի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Արագածոտնի թեմի Ուշի համայնքի Սուրբ Սարգիս...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ավտոմեքենան գետանցման փորձ կատարելու ժամանակ արգելափակվել է գետում
Ապրիլի 20-ին, ժամը 15:41-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:07
96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել էր Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը
«Ինձ իմ հողն ա պետք։ Սոված կկենամ, բոբիկ կկենամ, տկլոր կկենամ, բայց իմ հողում»։
Աղբյուր` Panorama.am
18:52
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:49
«Հայաքվե». ԱԺ բոլոր պատգամավորներին և խմբակցություններին կոչ ենք անում գործող վարչախմբի ղեկավարի նկատմամբ սկսել անվստահության գործընթաց
... կանխելու սահմանների փոփոխությունը և տարածքների միակողմանի զիջումը, հակառակ դեպքում նրանք ևս պատասխանատվություն են կրելու այս իրավիճակի համար։
Աղբյուր` Panorama.am
18:33
Բախումներ Կիրանցում. ոստիկանները բացեցին ճանապարհը
Ոստիկանները բացեցին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որն առավոտից փակել էին տավուշցիները։ Ցուցարարներից ոմանք համաձայնել են հեռացնել իրենց...
Աղբյուր` Panorama.am
18:22
«Քանի ժամ է` հարսը սպասում է». տավուշցիները ճանապարհը չբացեցին նշանդրեքի գնացողների համար
Տավուշի մարզի բնակիչները Վրաստան տանող ճանապարհը չբացեցին անգամ նշանդրեքի գնացողների համար։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ղազարյան, ինձ հետո մատով չխոսես. քաղաքացին՝ ՆԳ նախարարին
«Ոսկեպարի համար էլ պայքարելու եմ, Հայաստանի ցանկացած հողի համար էլ պայքարելու եմ»,- ասաց Տավուշի մարզի բնակիչներից մեկը՝ ՆԳ նախարար...
Աղբյուր` Panorama.am
18:03
Արգենտինան աջակցում է Հայաստանին և ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը․ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան
«Մենք խստորեն հետևում ենք տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային օրենքներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:01
Իշխանյանը դիմել է Համասյանին՝ դադարեցնել համերգը, դուրս գալ և անհամաձայնությունը հայտնել Տավուշում տեղի ունեցողի հետ
«Ձեր գլխի վրայից թռել են, ձեզ չեն հարցնում ու հանձնում են ձեր տարածքները»:
Աղբյուր` Panorama.am
17:56
Եթե 50-60 հազար մարդ հավաքվի, ուժայինների ղեկավարները վիճելու են՝ ով է առաջինը ձերբակալելու Փաշինյանին. Սուրենյանց
«Եթե մնա Նիկոլ Փաշինյանին, սահմանադրական փոփոխություն կհայտարարի  երկրում ընդամենը մեկ հարցով՝  որ իքնը հռչակվի ցմահ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Տավուշի գյուղերի հանձնումը թշնամուն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի բոլոր քաղաքացիների վրա. Հայկ Նահապետյան
«Տավուշի գյուղերը հանձնելուց հետո փակվում է  Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Շրջանցող ճանապարհ չկա։ Գազամուղն այդ հատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:24
«Զվարթնոց»-ում տնկվեցին 1540 նոր ծառաթփատեսակներ
 Այսօր  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տնկվեցին 1500  թուփ  հասմիկ և ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից
Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Տավուշցիները շարունակում են փակ պահել Երևան-Թբիլիսի ճանապարհը
Տավուշի մարզի բնակիչները շարունակում են փակ պահել Երևան Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Նրանք իրենց ակցիան սկսել են դեռ երեկ երեկոյան, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Խաղաղության օրակարգի համատեքստում 5 ամսում 2 շատ կարևոր իրադարձություն է եղել. Փաշինյան
«Մեր պետությունը գոյաբանական լրջագույն վտանգների ու սպառնալիքների առաջ է կանգնած»,- Լոռու մարզի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սողոմոն Թեհլիրյանի ազգականներն արժեքավոր նյութեր են հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և...
Աղբյուր` Panorama.am
16:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև +32-ի
Հայաստանի տարածքում ապրիլի 20-ի և 23-ի  կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Խnշտանգված Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել դեպքի վայրը, տեսագրություն պահպանված չէ. Ռուբեն Մելիքյան
 ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը...
Աղբյուր` Panorama.am
16:01
ԱԳՆ հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու օրենքներին. Ղազարյան
«ԱԳՆ հայտարարությունն  սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների հանդիպման ու արդյունքների մասին, ամբողջությամբ հակասում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Շատ շուտ մենք կտեսնենք արդեն Սյունիքի միջանցքի հարցն է բացահայտվելու. Արթուր Խաչիկյան
«Սա Տավուշով չի սահմանափակվելու. հարց է՝ 4 գյուղից և մյուս 4 գյուղից հետո ի՞նչ է լինելու մնացածի հետ։ Շատ շուտ մենք կտեսնենք արդեն...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
«Մի անփառունակ ստախոսի արկածների հետևանք է ստեղծվածը։ Բայց չէի կանխատեսել, որ նման սրընթաց զարգացումներ են լինելու»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ Դանիելյան
«Խնդրի իրավական կողմը գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում, ամեն ինչ դարձել է զուտ կենցաղային հարթությամբ իրացվող քաղաքականության նյութ»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց
17:48 20/04/2024

Ադրբեջանի ձեռքը բացի միակողմանի զիջումներից տվեցին նաև պատերազմի բարաթ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}