Հասարակություն 14:36 18/07/2013

Խալաթով լուսանկարների հեղինակը panorama.am-ին. Երբ լուսանկարում էի Հ.Հարությունյանին, նա ողջ ընթացքում դեմքը փակում էր ձեռքերով

Հեղինակ` Լիա Խոջոյան

Panorama.am-ը զրուցել է «Комсомольксая правда» թերթի լուսանկարիչ և օպերատոր Սերգեյ Շախիջանյանի հետ, ով հեղինակն է Հրաչյա Հարությունյանի դատարանում խալաթով լուսանկարների.

-Պարոն Շախիջանյան, դատարանից Հրաչյա Հարությունյանի Ձեր լուսանկարները բավականին մեծ աղմուկ բարձրացրեցին` համոզված եմ տեղյակ եք դրա մասին: Արդյո՞ք սպասելի էր Ձեր համար նման արձագանքը, մասնավորապես Հ.Հարությունյանին խալաթով դատարան տանելու ակցենտավորումը:

-Անկեղծ ասեմ, բոլոր այս նկարահանումները ինձ հաճույք ու ուրախություն չեն պատճառում, որովհետև նկարահանել մարդուն «վանդակի» մեջ նստած, անկախ այն հանգամանքից նա դատապարտվել է, թե ոչ, իմ կարծիքով սխալ է: Ավելին` ես կարգելեի այս նկարահանումները և կանեի այնպես, ինչպես արվում է ԱՄՆ-ում` եթե մարդը, գտնվելով «վանդակում», չի ցանկանում, որպեսզի նրան նկարահանեն, ապա այդպես էլ լինում է: Ես միշտ վատ զգացումով եմ նման նկարահանումներ կատարում, որովհետև ես ոչ ոստիկան եմ, ոչ էլ հանրություն ու զգում եմ, որ մարդիկ չեն ցանկանում լուսանկարվել այդ պայմաններում, ու ես ինձ անհարմար եմ զգում….

Երբ լուսանկարում էի Հրաչյա Հարությունյանին, նա գրեթե ողջ ընթացքում դեմքը փակում էր ձեռքերով ու երևում էր, որ դա աշխատող մարդու ձեռքեր են: Ինձ անհասկանալի է, ինչու են մարդուն, մինչև դատը, մեղավոր դարձնում ամեն ինչի համար, մարդասպան որակում… Ի վերջո մեղավոր են, գուցե, այն մարդիկ, որոնք ստիպում են նրան աշխատել անսարք տեխնիկայով: Իհարկե այն, որ նա նստած էր խալաթով, թեև հասկանալի է, որ դատարան նրան բերել են հիվանդանոցից, Մոսկվայում էլ շոգ է և այլն, դա ևս ինձ համար մի քիչ զարմանալի էր…. ամեն դեպքում կրկնեմ` նկարահանել դատարանում ինձ միշտ փոքր-ինչ տհաճ է եղել, որովհետև ես, կարծես, փորձում եմ դա արդարացնել նրանով, թե դա իմ աշխատանքն է, բայց իրականում ես ամբողջովին կարգելեի բոլոր տեսակի նկարահանումները դատարաններում:

-Իհարկե մեծ ողբերգություն է, մարդկային զոհեր, բայց արդյո՞ք սա այն դեպքն էր, երբ մարդուն նման կերպ պետք է պախարակեին, այսպես ասած, Գողգոթայի ճանապարհը հարթեին, ի վերջո խոսքը դժբախտ պատահարի մասին է և ոչ թե տեռորիստական ակտի…

-Ես իրավասու չեմ մեկնաբանել` մեղավոր է նա, թե ոչ, առավել ևս, որ միշտ աշխատել եմ չեզոք դիրքերից հանդես գալ և ուղղակի նկարահանել այն, ինչ տեսնում եմ: Ես թույլ չեմ տալիս ինձ մեկնաբանել իրավիճակը ոչ այս, ոչ էլ այն կողմից:

-Հասկանալի է, բայց Ձեր լուսանկարները մեծ իրարանցում առաջացրեցին, հատկապես Հայաստանում, շեշտը դրվեց խալաթի վրա և հենց նույն հիմքով բողոքի ակցիաներ կայացան ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց, և այլն: Ինչ եք կարծում, հնարավոր են մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա, որ լուսանկարը սեփական քաղաքականությունը թելադրի, հետ կանգնելով բուն իրավիճակից, թե հարցը բացառապես բարոյականության դաշտում է:

-Բարդ է ասել…. ինչ եղել է, եղել է: Բայց համաձայն եմ, որ յուրաքանչյուր մարդու, լինի դա կասկածյալ, մեղավոր թե ինչ, հարկ է վերաբերել համահումանիտար դիրքերից: Իմ կարծիքով խալաթը, որով Հրաչյա Հարությունյանը տեղափոխվեց դատարան, որոշակիորեն տեղին էր, որովհետև դա ավելի լավ էր, քան եթե նա դատարանի դահլիճում նստած լիներ ներքնազգեստով… Ինչ վերաբերում է մյուս հարցին, ապա ես կողմնակից եմ, որ օրենսդրորեն արգելվեն դատարաններում նկարահանումները, ինչպես նաև դիակների լուսանկարների հրապարակումները: Նորից հղում անեմ ԱՄՆ-ին` իրենց բանակում կա հստակ կանոն, որ հավատարմագրված լուսանկարիչը իրավունք չունի հրապարակել դժբախտ պատահարի մասին լուսանկար, մինչև այդ դեպքի մասին հրամանատարությունը տեղեկացրած չլինի հանրությանը:

-Պարոն Շախիջանյան, Ձեր ազգանունից կարելի է ենթադրել, որ մենք հայրենակիցներ ենք: Այդպե՞ս է:


-Ցավում եմ, բայց ոչ, որովհետև ես ոչ մի անգամ չեմ եղել Հայաստանում, հայերեն ընդամենը մի քանի բառ գիտեմ: Հայրս ծնվել է Լենինգրադում ու, ցավոք, չի ճանաչել հորը: Ես շատ լավ հիշում եմ տատիկիս` Թերեզա Շախիջանյանին, որը տիրապետում էր հայերենին և հրաշքով կարողացել է փրկել հորս կյանքը շրջափակված Լենինգրադում, բայց ցավոք նա մահացել է 1977-ին: Միայն ասեմ, որ նրա ընտանիքը փախել է Լենինգրադ 1912թ-ին, այն ժամանակ, երբ ողջ հայ ազգը դժվար օրեր էր ապրում ու որքան հասկանում եմ այդ հարցը մինչ օրս բաց է…
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:57
Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am
10:48
Մի իշխանություն, ով 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
«Երեկ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, իսկ 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները կոնկրետ մասնակցում հակաշխանական բողոքի երթին»:
Աղբյուր` Panorama.am
10:34
Կիրանցեցիները լավ են, ժողովուրդը լավ է. բախումներից տուժած քաղաքացի
Տավուշցի Գոհար Վարդանյանը, ով  ներկա է երեկ երեկոյան Կիրանցում քաղաքացիների ու ոստիկանների բախումներին, տեղեկացնում է. «Ես լավ...
Աղբյուր` Panorama.am
10:23
ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խաչիկ Գալստյան. Ինչո՞ւ հենց եկեղեցին, ինչո՞ւ հենց հիմա
«Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել»։
Աղբյուր` Panorama.am
09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}