Քաղաքական 20:06 03/08/2013

«Եթե ԼՂՀ-ում որևէ վտանգ չկա, ապա ինչո՞ւ ընդհանրապես գրել այդ մասին». Անգլիացի լրագրողը վերլուծել է Արցախի վերաբերյալ հոդվածը

 «Պատերազմն արդեն 20 տարի է` ավարտվել է, սակայն «բառերի պատերազմը» դեռ շարունակվում է: Մամուլում օգտագործվում են հատուկ բառեր, որոնք պետք է փոխեն կամ ձևավորեն իրադրության մասին անձանց, հասարակության կարծիքը»-նշել է անգլիացի լրագրող Ռասսել Փոլլարդը՝ վերլուծելով ԼՂՀ-ում զբոսաշրջության զարգացման մասին՝ «Վիճելի Լեռնային Ղարաբաղը դառնում է զբոսաշրջության կենտրոն» վերտառությամբ հոդվածը: Այս մասին հաղորդում է «France Press» գործակալությունը:

Փոլլարդը, մասնավորապես, գրել է. «Կարծում եմ՝ հոդվածի նպատակը Լեռնային Ղարաբաղում զբոսաշրջության մասին դրական պատկերացում փոխանցելն էր, սակայն, ցավոք, տեքստն աղտոտված էր հակահայկական արտահայտություններով: Առաջին նախադասությունը՝ «Դիպուկահարների կրակոցներ, ականապատ տարածքներ, ուրվական քաղաքներ՝ կանգնած վտանգավոր հակամարտության եզրին . . .», պարզապես ծիծաղելի է:

«Միակ վայրը, որտեղ կարելի է դիպուկահարների կրակոցների հանդիպել շփման գիծն է, և նույնիսկ այնտեղ դա բավականին հազվադեպ երևույթ է: Նույն կերպ, ականապատ տարածքներն անհանգստության տեղիք կլինեին, եթե Դուք գնայիք հեռավոր շրջաններ, որտեղից Ձեզ խորհուրդ են տվել խուսափել: Ղարաբաղում գոյություն ունեցող միակ «ուրվական քաղաքը» . . . Աղդամն է (այսպիսի նկարագրությունն ընթերցողին ստիպում է մտածել, թե Աղդամը Կովկասի Հիրոշիման է, մինչդեռ դա իրականությունը չէ): Ներկայիս զինված հակամարտության մասին ոչ մի փաստ կամ ենթադրություն չկա: Սա հիանալի սկիզբ է, եթե ուզում եք շեղել զբոսաշրջիկներին»:

Փոլլարդը նշում է, որ կարող է հեշտորեն Լոնդոնը նկարագրել որպես վտանգավոր քաղաք, որտեղ ամեն օր այնպիսի հանցագործություններ են տեղի ունենում, որ Ղարաբաղում երբեք չեն լինի: Նա հավելում է. «Եթե ԼՂՀ-ում որևէ վտանգ չկա, ապա ինչո՞ւ ընդհանրապես գրել այդ մասին»:

«Հեղինակն ակնհայտորեն չի տիրապետում հակամարտության պատմությանը: Լեռնային Ղարաբաղը բարեհաջող կերպով հիմնադրված անկախ պետություն է՝ ժողովրդավարական հիմունքներով ստեղծված կառավարությամբ, որին ընտրել է այդ երկրում ապրող ժողովուրդը: «Այն պնդումը, թե «հայ անջատողականները զավթել էին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանից», ցույց է տալիս հեղինակի անտեղյակությունը 1988թ. փետրվարին սկզբնավորված ժողովրդավարական գործընթացների և հետագայում Ադրբեջանի նախաձեռնած այն իրադարձությունների մասին, որոնք բերեցին լայնամասշտաբ պատերազմի», - նշում է անգլիացի լրագրողը՝ անդրադառնալով նաև փախստականների մասին տեղեկատվությանը, որը միակողմանի է ներկայացվել: «France Press»-ի տարածած հոդվածում նշվում է 160,000 ադրբեջանցիների մասին, ովքեր ստիպված են եղել հեռանալ Լեռնային Ղարաբաղից, սակայն Ադրբեջանից նույնիսկ մինչև պատերազմը փրկված 360,000 հայերի մասին ոչ մի հիշատակում չկա:

Վերլուծելով հոդվածը՝ Փոլլարդը շարունակում է. «Բոլոր նրանք, ովքեր հասկանում են «քաղաքական շատախոսությունները», գիտեն որ Ստեփանակերտի օդանավակայանի բացումը չէր ենթադրում «պատերազմի վերսկսման վտանգ»: Վտանգը կապված էր ինքնաթիռների ուղղությամբ կրակ բացելու հետ.դա ընդամենը քաղաքական խաղ էր. դա երբևէ չի դիտարկվել որպես պատերազմը վերսկսելու պատճառ»:

Հեղինակը նաև կարծում է, որ անվտանգ հեռանկարներ ստեղծելու համար նախատեսված հոդվածում տարօրինակ է սենսացիոն լեզվական ոճի օգտագործումը, որը ոչ թե կգրավի, այլ կշեղի զբոսաշրջիկներին:

Իր դիրքորոշումը Փոլլարդը բացատրում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայում տարածված «Անզգույշ բառերը կյանքեր արժեն» քարոզարշավով: Այն ժամանակ պետական և կենցաղային մակարդակներում ասված անզգույշ խոսքերը կարող էին օգտագործվել թշնամիների կողմից: 21րդ դարում իրավիճակը նույնն է, սակայն կա մեկ տարբերություն. անզգույշ խոսքը կարող է էլ ավելի վտանգավոր լինել, քանի որ այն այժմ հնարավոր է վարկյանների ընթացքում միլիոնավոր մարդկանց փոխանցել:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}