Հարցազրույցներ 16:40 06/08/2013

Իրանի նոր իշխանությունները շահագրգռված են Հայաստանի հետ զարգացնել տնտեսական հարաբերությունները. Իրանագետի մեկնաբանությունը

 Օգոստոսի 4-ին կայացավ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը: Նախագահն արդեն Մեջլիսի հաստատմանն է ներկայացրել նոր կառավարության կազմը: Իրանի միջուկային խնդրի, հայ-իրանական հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:

Անդրադառնալով Իրանի միջուկային խնդրին՝ Իսրայելյանը նշեց, որ նախագահական ընտրություններից հետո Իրան-Արևմուտք հարաբերություններում ստեղծվել է բարենպաստ մի իրավիճակ, որը կարող է լավ առիթ հանդիսանալ, որպեսզի միջուկային խնդրի հարցում առաջընթաց գրանցվի: Սակայն ներկայում այնպիսի տպավորություն է, կարծես թե կողմերը սպասում են, թե ով առաջին քայլը կկատարի:

Իրանական կողմը հորդորում է միջուկային խնդրի հարցում «պատժամիջոցների փոխարեն, հարգանք ցուցաբերել», իսկ հակադիր կողմն էլ՝ ի դեմս Միացյալ Նահանգների, կարծես թե սպասում է, որպեսզի առաջին քայլն Իրանը կատարի:

«Օրերս ԱՄՆ Կոնգրեսն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները խստացնելուն ուղղված օրենքի նախագիծ է մշակել, որով կարծես թե, Սպիտակ տանն ակնարկում է, որ քանի դեռ Իրանի կողմից գործնական քայլեր չեն ձեռնարկվել, չպետք է միջուկային խնդրի հարցում զիջումների գնալ»,-հավելեց իրանագետը:

Բանախոսը, անդրադառնալով Իրանի նոր կառավարության կազմին, նշեց, որ նախագահի կողմից առաջադրված նախարարների թեկնածուները դեռ պետք է արժանան Մեջլիսի հավանությանը, որից հետո նոր կարող են անցնել իրենց պարտականությունների կատարմանը:

«Ի տարբերություն Ահամադինեժադի կառավարությանը՝ Հասան Ռոհանիի կառավարությունը տարբերվում է նրանով, որ այստեղ գեներալներին փոխարինելու են գալիս նախկին նախագահների օրոք պետական բարձր պաշտոններ ստանձնած պրոֆեսիոնալ գործիչները: Նույնիսկ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարարը զինվորական չէ: Ի դեպ, իրանական ԶԼՄ-ները շտապել են Ռոհանի կառավարությանն անվանել «ամենածեր» կառավարություն, քանի որը, ի տարբերություն Իրանի նախորդ կառավարությունների, այստեղ, նախարարների միջին տարիքը 57 է: Եվ մի ուշագրավ փաստ, ի տարբերություն նախորդ կառավարության, Ռոհանին, չնայած հասարակության սպասելիքներին, նախարարի կին թեկնածու չառաջադրեց, ինչն էլ կարող է որոշակիորեն ազդել նրա վարկանիշի վրա»,-հավելեց իրանագետը:

Խոսելով հայ-իրանական հարաբերությունների հեռանկարի մասին՝ Իսրայելյանը նշեց, որ ներկայում Իրանի շուրջ ստեղծված համեմատաբար բարենպաստ իրավիճակը, (Իրան-ԱՄՆ հնարավոր երկխոսություն, իրանական որոշ բանկերի նկատմամբ պատժամիջոցի վերացում և այլն) կարող է լավ նախադրյալներ ստեղծել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման համար:

Փորձագետի խոսքով՝ վերջերս իրանցի խոշոր գործարարներից բաղկացած 60 հոգանոց պատվիրակության՝ Երևան կատարած այցը վկայում է, որ Իրանի նոր իշխանությունները շահագրգռված են Հայաստանի հետ զարգացնել տնտեսական հարաբերությունները:
«Ինչ վերաբերում է քաղաքական հարաբերություններին, ապա Նախագահ Սերժ Սարգսյանի այցն Իրան, վկայում է, որ Երևանը կարևորում է Իրանի հետ հարաբերությունների զարգացումը: Նախագահի այցը անշուշտ նոր շունչ կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Ընդհանուր առմամբ՝ Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը բխում է ոչ միայն մեր երկու երկրների շահերից, այլև դա նպաստում է նաև տարածաշրջանում՝ մասնավորապես Հարավային Կովկասում, անվտանգության և կայունության պահպանմանը՝ հաշվի առնելով տարածաշրջանում Թուրքիայի վարած ապակառուցողական քաղաքականությունը»,-հավելեց Իսրայելյանը:

Անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններին՝ բանախոսը նշեց, որ վերջին տարիների ընթացքում բազմաթիվ գործոնների հետևանքով երկկողմ հարաբերություններում փոխադարձ անվստահության մթնոլորտ էր ձևավորվել: Ահմադինեժադի պաշտոնավարման ընթացքում Ալիևը մի քանի անգամ մերժել է Իրան այցելելու հրավերը:

«Ինչ վերաբերում է Իրանի նոր իշխանություններին, ապա Հասան Ռոհանին ոչ վաղ անցյալում Ադրբեջանին որակել էր որպես Իրանի անվտագությանը սպառնացող երկիր: Ըստ այդմ, Իրանի նորըտիր նախագահի երդմնակալության արարողությանը Ադրբեջանի կողմից խորհրդարանի նախագահի մակարդակով ներկայանալը, վկայում է, որ պաշտոնական Բաքվի՝ Թեհրանի հանդեպ վարվող քաղաքականության մեջ առանձնապես փոփոխություններ տեղի չեն ունեցել»,-նշեց Իսրայելյանը:
Անդրադառնալով օրերս Ադրբեջանում հակաիրանական անջատողական գործունեություն ծավալող երկու կազմակերպությունների՝ «Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի» և «Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրական ճակատի» գործունեության դադարեցմանը, իրանագետը նշեց, որ Ադրբեջանի իշխանությունները նախագահական ընտրությունների նախաշեմին փորձում են հնարավորինս հեռու մնալ անկանխատեսելի իրավիճակներից, քանի որ այդ կազմակերպությունների գործունեությունը ուղղակի սպառնում էր Իրանի տարածքային ամբողջականությանը, իսկ Իրանը մեկ անգամ չէ, որ Բաքվին նախազգուշացրել է, որ Ադրբեջանի կողմից ուղղորդվող անջատողական կազմակերպությունների գործունեության շարունակվելու դեպքում Ադրբեջանը ավելի մեծ կորուստներ կկրի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:02
Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի գործունեությունը
Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը մինչև հունվարի 9-ը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որն առաջարկում...
Աղբյուր` Panorama.am
15:18
Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
14:59
Այսօր Երկիրը կգտվի արևամերձ կետում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս`...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}