Ա.Լիխաչյով. ՄՄ-ին անդամակցելու որոշումը որոշակիորեն ազդեցություն կունենա Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի վրա
«Ոչ ոք, ոչ մեկի վրա ճնշում չի գործադրում և յուրաքանչյուր երկիր ինքն է վերջնական որոշումը կայացնում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ Տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչյովը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես է մեկնաբանում սեպտեմբերի 3-ից հետո լսվող հայտարարությունները, թե Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի և Ուկրաինայի որոշումները ՌԴ ճնշման տակ են արվել.
«Ես դժվարանում եմ կանխատեսել, թե ինչ ավարտ կունենան վերջին զարգացումները Ուկրաինայում…. Կառավարությունը, կարծում եմ, վերջնական որոշում կընդունի: Կարևոր է հիշել, որ այն, ինչ քննարկում է Ուկրաինան ԵՄ-ի հետ, ամենևին չի համապատասխանում Ուկրաինայի սպասումներին: Սա եմ հասկանում, ամեն դեպքում, ուկրաինական հայտարարություններից, բայց հստակ է, որ ռուս-ուկրաինական հարաբերությունները կպահպանվեն»,- նշեց նա` ավելացնելով` թե որքանով կզարգանան այդ հարաբերությունները, կախված է նրանից, թե որքանով Ուկրաինան կինտեգրվի Եվրասիական գործընթացներին:
Անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը և առանձնացնելով տնտեսական շահերը, որոնք այդ որոշումն ընձեռում է մեր երկրին, Ալեքսեյ Լիխաչյովը նշեց նաև, որ որոշակիորեն առկա է նաև քաղաքական կոմպոնենտը.
«Իհարկե, առկա քաղաքական գործընթացների վրա` ինչպիսիք են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հայ-թուրքական սահմանի բացում և այլն, այս հարցերի վրա Մաքսային միությանն անդամակցելու որոշումը, անշուշտ, որոշակիորեն ազդեցություն կունենա: Մաքսային միությանն անդամակցությունը լուրջ իրադարձություն է, քանի որ ազդեցություն կունենա Հայաստանի թե’ ներքին, թե’ արտաքին քաղաքականության վրա: Բայց այս պահին ես կդժվարանամ կանխատեսել, թե որքան շուտ այդ խնդիրները, որ նշեցիք, իրենց լուծումը կստանան, առավել ևս, որ դրանք կուտակվել են ոչ մեկ-երկու տարում: Այնպես որ արագ, կայծակնային լուծում սպասել այստեղ պետք չէ»,- արձագանքեց մեր հարցին ՌԴ փոխնախարարը և հավելեց, որ իրականում շատ ծանրաբեռնված ու լուրջ աշխատանք է սպասվում:
Հիշեցնենք, այսօր Գյումրիում մեկնարկեց «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» երրորդ միջտարածաշրջանային համաժողովը, որի մեկնարկին ելույթներով հանդես եկան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու պետական այցով Հայաստան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նախորդող հրապարակումներ`
Ռուսաստանը Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերն է. Սերժ Սարգսյանի ելույթը Գյումրիում
Սերժ Սարգսյան. Գյումրին դարձել է հայ-ռուսական հարաբերությունների խորհդանիշ
Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում են պաշտոնյաներ, նահանգապետներ, ռուսաստանյան առաջատար ընկերությունների ղեկավարներ
Պուտին. Ռուսաստանը երբեք չի հեռանա Անդրկովկասից
«Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը պատրաստ է շահագործման». Հավատացրին երկու նախագահներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան