Հարցազրույցներ 10:45 16/12/2013

Մեկ տարում՝ 9-ը արդարացում. Փաստաբան Ռուբեն Հակոբյանը 2013-ը աննախադեպ տարի է համարում

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ, Լոռու մարզի փաստաբան Ռուբեն Հակոբյանը 2013 թվականը իր գործունեության մեջ աննախադեպ տարի է համարում՝ իր վարույթում գտնվող 9 քրեական գործերով արդարացում է ունեցել: Ընդ որում, արդարացման հասած 9 քրեական գործերից 2-ի դեպքում մեղադրող կողմն է հրաժարվել մեղադրանքից, իսկ մյուսների դեպքում դատարանն է արդարացրել Հակոբյանի մեղադրվող պաշտպանյալներին: 

Ռուբեն Հակոբյանը իր վարույթում գտնվող երկու գործերով արդարացման հասել է վերջերս, երկուսն էլ մեկ օրում: Նրա պաշտպանյալ Անդրանիկ Սողոմոնյանը, որը մեղադրվել է պաշտոնեական դիրքը օգտագործելով զգալի չափի գույքի յուրացում կատարելու համար, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 11-ին արդարացվել է, քանի որ մեղադրող կողմը հրաժարվել է մեղադրանքից: Մեղադրյալը, որին պաշտպանել է Հակոբյանը, եղել է Արջուտ գյուղի միակ դպրոցի տնօրենը, որը նաև դպրոցի հիմնադիրն է: Մեղադրվել է դպրոցի գույքը (տեսախցիկ, սառնարան) յուրացնելու համար:

«Վանաձորի դատարանում դատաքննության ընթացքում բոլոր վկաները հարցաքննվեցին: Ընթացքում մեղադրողը փոխվեց, և այն սկսեց պաշտպանել Լոռու մարզի դատախազի տեղակալ Արծվիկ Ասատրյանը: Մեղադրողը ճառեց, և ճառի սկիզբը ոչինչ չէր խոստանում, սակայն ճառի վերջում մեղադրողը հայտարարեց, որ հրաժարվում է մեղադրանքից, քանի որ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները իրենց համակցության, վերաբերելիության և թույլատրելիության մեջ գնահատելով, պարզվել է, որ յուրացման հանցակազմի պարտադիր տարրերից մեկը` սուբյեկտիվ կողմը հիմնավորված չէ: Եվ դատարանը կայացրեց արդարացման դատավճիռ», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց փաստաբան Հակոբյանը:

Նույն օրը՝ դեկտեմբերի 11-ին, Ռուբեն Հակոբյանն ունեցել է երկրորդ արդարացումը Արտավազդ Թամրազյանի գործով: Վերջինը մեղադրվում էր ինքնիրավչության մեջ: Դեպքը տեղի էր ունեցել 2011-ին, իսկ իրավապահ մարմինների դիտակետում այն հայտնվել է 2012-ին. Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Արտավազդ Թամրազյանը 1 մլն 200 հազարի վառելափայտ է տրամադրում Գեղարքունիքի մարզի Մասրիկ գյուղի բնակիչ Հարութիկ Պողոսյանին, որ վաճառի ու վաճառքից գոյացած գումարը տա իրեն: Սակայն Պողոսյանը ամբողջական գումարը չի վերադարձնում, այլ՝ գումարի մի մասը, այնուհետև ավտոպահեստամասեր, կով և հորթ ու 500 հազար դրամ էլ պարտք մնում:

«Որպեսզի պարտքը չվերադարձնեն, Պողոսյանները դիմում են հարձակողական միջոցների: Ընտրությունների ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ է անցկացնում, տուժողի կինը նախագահին դիմում-բողոք է տալիս, որ 7 երեխա ունենք, մեր կովը արան, մեզ ամեն ինչից զրկեցին: Դրա հիման վրա հարուցվում է քրեական գործ: Դատարանում ապացուցվեց, որ տուժող կողմը ինքն իր կամքով է տվել գույքը, և իմ պաշտպանյալ ամբաստանյալը նրա կամքին հակառակ չի տարել կովն ու հորթը», -ներկայացրեց փաստաբանը: Ավելին դատաքննության ընթացքում անցել է գործի վաղեմությունը, և մեղադրող դատախազը միջնորդել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմությամբ գործը կարճել, սակայն պաշտպանական կողմն առարկել է ու պահանջել արդարացում: Այնուհետև, երբ ընդունվել է համաներում հայտարարելու մասին ԱԺ որոշումը, մեղադրող կողմը դարձյալ միջնորդել է համաներում կիրառել, սակայն պաշտպանական կողմը պնդել է իրենը՝ պահանջելով արդարացման վճիռ: Եվ ահա դեկտեմբերի 11-ին մեղադրող կողմը իր ճառի ժամանակ հրաժարվել է մեղադրանքից, ու Արտավազդ Թամրազյանն արդարացվել է:

Օրինակ, ծանր քրեական գործերից մեկի դեպքում արդարացվածը նրա ընկերն է եղել՝ Արմեն Հարությունյանը, որը մեղադրվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Այս գործի նախաքննությունը վարել է Հատուկ քննչական ծառայությունը, իսկ մեղադրանքը հաստատել Գլխավոր դատախազությունը, իսկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն էլ արդարացրել է նրան: «Մեղադրողը պահանջեց երկու տարի ազատազրկում, բայց դատարանը արդարացրեց: Այդ գործով ամբաստանյալին պաշտպանում էինք երեք փաստաբաններով, մեր ընկերն էր: Մեղադրանքը պաշտպանող դատախազը ներկայացրեց վերաքննիչ ու վճռաբեկ բողոքներ, սակայն այդ ուղղությամբ արդյունքի չհասավ՝ արդարացման դատական ակտը մնաց ուժի մեջ», -մեզ հետ զրույցում պատմեց Ռուբեն Հակոբյանը:

Նույնն է եղել նաև դարձյալ ՀՔԾ-ի վարույթում քննված Աստղիկ Հովհաննիսյանի գործի պարագայում, որը մեղադրվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար, որը պետությանը խոշոր չափի վնաս է հասցրել: «Դատախազը դահլիճում անմիջապես կալանավորելու միջնորդություն է ներկայացրել և պահանջել 4 տարի վեց ամիս ազատազրկում: Սակայն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրեց նրան, դատախազները բողոքներ ներկայացրին, բայց արդյունքի չհասան», -շարունակեց Հակոբյանը: Նրա մյուս պաշտպանյալներից առանձնապես խոշոր չափերի գողության կազմակերպման համար մեղադրվող Կորյուն Ալավերդյանը 11 ամիս, 11 օր մնացել է կալանքի տակ, մեղադրող կողմը 5 տարի ազատազրկում է պահանջել, բայց դատաարանը նույնպես արդարացրել է, ու նա դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել:

Նրա մեկ այլ պաշտպանյալ Աստղիկ Վարշավչիկի գործով, որը մեղադրվում է պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու համար, այս տարի նույնպես արդարացման վճիռ է կայացվել: «Շատ ուշագրավ գործ էր նրանով, որ մեղադրանքը հիմնված էր մեկ անձի ցուցմունքի հիման վրա: Այդ ցուցմունք տվողը եկավ դատարան ու փոխեց իր ցուցմունքը, և դատարանը արդարացրեց իմ պաշտպանյալին: Մեղադրող կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Կարծում եմ, որ առաջին ատյանի դատարանի որոշումը կմնա ուժի մեջ, որովհետև խայտառակություն կլինի, եթե մեկ անձի ցուցմունքի հիման վրա մարդուն դատեն»,- նկատեց փաստաբանը:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը նրա կողմից ներկայացված երեք բողոք է ընդունել վարույթ ու բավարարել, ինչը ևս, ըստ Հակոբյանի, դրական ցուցանիշ: Իսկ ինչ վերաբերում է նախաքննության փուլին, ապա նրա վարույթում գտնված 4 այդպիսի գործի քննությունը կարճվել է:

Ընդհանուր առմամբ, Ռուբեն Հակոբյանը 2013 թվականը իր վարույթում գտնվող արդարացման գործերի քանակով աննախադեպ տարի է համարում: 9-ը տարի քննչական աշխատանքից հետո, Հակոբյանն արդեն հինգ տարի է՝ զբաղվում է փաստաբանական գործունեությամբ, որից 2 և կես տարին՝ Հանրային պաշտպանի գրասենյակում է աշխատել, սակայն նման ցուցանիշներ չի գրանցել: «Քննիչ աշխատելու տարիներին, որ լսեի մի գործով արդարացում է լինում, կզարմանայի, հանրային պաշտպան աշխատելու տարիներին 2-3, մաքսիմում չորս արդարացման գործ, որ լիներ կուրախանայինք: Այս տարի, այո, ես ինձ համար իմ ցուցանիշը աննախադեպ եմ համարում»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:

Սակայն այս ամենին զուգահեռ, փաստաբանը փաստում է, որ դատական համակարգը հեռու է անկախ ու օբյեկտիվ լինելուց, օրինակ, այս տարի նրա վարույթում, եղել են գործեր, որոնք ոչ պակաս հիմնավոր էին արդարացման համար, բայց չեն արդարացվել:

Նրա խոսքով, հատկապես «ահավոր սարսափելի» իրավիճակ է որպես խափանման միջոց կալանքը ընտրելու վերաբերյալ միջնորդությունները դատարանների կողմից բավարարելու դեպքերում: «Եթե ասենք հարյուր միջնորդություն է ներկայացվում խափանման միջոցը կալանքն ընտրելու վերաբերյալ, 99-ի դեպքում բավարարվում է: Ցավալի ցուցանիշներ են: Ես որոշակի դրական միտում նկատել եմ, բայց կարող է պատահականությունների բերումով են դրանք եղել: Իմ մյուս գործընկերների հետ շփվելով, իրավակիրառ պրակտիկան տեսնելով, փոփոխություն գրեթե չկա» -եզրակացնում է փաստաբանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:00
Հարութ Սասունյան. Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջանքերը
Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում շատ բան է տեղի ունեցել՝ խորապես ցնցելով ապաշնորհ, անփորձ, պարտվող և մոլորեցնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին,...
Աղբյուր` Panorama.am
10:51
Վահե Հովհաննիսյան. Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնասիր Վահե Հովհաննիսյանը գրում է.   «Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն...
Աղբյուր` Panorama.am
10:40
Մեքենան բախվել է գազի խողովակին, փլուզել տան պարիսպն ու դարպասը
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan. com-ի փոխանցմամբ, ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Իշխող վարչախումբը գիշերն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Իրավապաշտպանների ահազանգը
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություննը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերն իշխող...
Աղբյուր` Panorama.am
10:14
Իշխան Գևոգյանին 72 ժամով ձերբակալել են
Ազատամարտիկ Իշխան Գևորգյանին երեկ ուշ երեկոյան ձերբակալել են 72 ժամով։  «Ինձ ու ընկերներիս, ապօրինի զենքի կասկածով բերել են...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ո՞վ է ՔՊ աշխատանքային խմբում անհանգստացած Հայկուշը
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանը հաճախ է իր էջում հրապարակում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական կուսակցության փակ խմբում գրառումների...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մայիսի 15-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով...
Աղբյուր` Panorama.am
09:28
Վիգեն Սարգսյան. Սարսափում են նաև Սրբազանի կերպարից
«Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ...
Աղբյուր` Panorama.am
09:25
Ալբանացին՝ Արսեն Թորոսյանի ընկալմամբ
Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրում է. «Կհիշեք, մի հատ վիդեո կար, որ Ռոբերտ Քոչարյանը կատակով ասում է՝ ալբանացի եմ Արսեն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը դեռ շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակակառուպցիոն դատարանում՝ Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Իշխանությունները կստորագրե՞ն արձանագրությունը` առանց Կիրանցը կիսելու, թե՞ սյուները տեղադրելու են գյուղամիջում
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է՝ մայիսի 15-ը։ Ըստ պայմանավորվածության՝...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». 10-ից ավելի կին դատավորներ ծանուցում են ստացել ԲԴԽ դատավոր անդամ դառնալու հնարավորության մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատական դեպարտամենտը...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի. նա բնակվում է կացարանում:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». ՔՊ-ում մտահոգություն ունեն, որ իրենց դժվար է լինելու հակառակվել ժողովրդի պահանջին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ՝ մայիսի 21-ից, ԱԺ-ում կմեկնարկեն հերթական նիստերը։ Այս օրերին ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Ամերիկահայ համայնքը փաստացի մերժել է Փաշինյանի նախագահին
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին հանրային միջոցներով անդրծովյան վոյաժների մեկնած ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի թեզերը սուտ էին և նա խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «12․06․2021թվականինախընտրական քարոզարշավի ժամանակ Սևան քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
08:49
Երևանում սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները
Քաղաքացիներն աղբամաններով փակել են Երևանի Աբովյան փողոցը, Տերյան-Արամի խաչմերուկը։
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 15-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:52
Փրկարարները հեռացրել են մոտ 350 տոննա անձրևաջուր
Անձրևաջրերի հետևանքով ջրալցվել է ավտոկայանատեղին (մոտ 30 սմ) և նկուղային հարկում գործող սննդի կետը (մոտ 10 սմ):
Աղբյուր` Panorama.am
07:44
Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է նախօրեին ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք...
Աղբյուր` Panorama.am
23:35
Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս...
Աղբյուր` Panorama.am
23:17
Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար է նշանակել Անդրեյ Բելոուսովին
Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել նոր կառավարության փոխվարչապետների և նախարարների նշանակման մասին։ Այդ մասին հրամանագիր է հրապարակվել...
Աղբյուր` Panorama.am
22:55
«Իմնեմնիմի»-ի 100-րդ թողարկումը վարելու են Սամսոնյանի և Սաղաթելյանի փաստաբաններ՝ Մելիքյանը և Բաբայանը
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Աշխարհի ամենակրիմինալ փոդքաստի 100-րդ թողարկումը վարելու է «Իմնեմնիմի»-ի ամենա-ԼԵԳԻՏԻՄ...
Աղբյուր` Panorama.am
22:47
Տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-երի միջև առաջին խորհրդակցությունները.ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:37
ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Թբիլիսիում ընթացող ցույցին
Թբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Ռուսթավելիի պողոտայում...
Աղբյուր` Panorama.am
22:26
Ամբողջ գետի ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր, տոննաներով գնում էր ջրի երեսով ու ափերին. Ահազանգ
Ֆեյսբուքյան «Ձկնորսությունն Հայաստանում» էջը հայտնում է. «Արաքսավան։ Ամբողջ գետի  ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր,...
Աղբյուր` Panorama.am
22:12
Աշոցքից Բավրա ավտոերթ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
«Ժամ առաջ ոտքի կանգնեք, որ կարողանանք կասեցնել ՀՀ կազմաքանդումը»,- yerkir.am-ի փոխանցմամբ, այդ մասին Աշոցքից դեպի Բավրայի անցակետ...
Աղբյուր` Panorama.am
22:02
Սպանվել է ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստը
«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության անհետացած ակտիվիստ Նաթիգ Մեհդին սպանել է գործընկերը, կասկածյալը կալանավորվել է։ Kavkaz-uzel.eu-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}