Հարցազրույցներ 13:16 18/12/2013

Իրան-Ադրբեջան հարաբերությունները 2013թ. Ապրանքաշրջանառության նվազում, սահմանային բախումներ, «մշակութային պատերազմ»

Վերջին տարիներին մշակութային, քաղաքական, իրավական և այլ ոլորտներում Իրան-Ադրբեջան հարաբարություններում նկատվում են լուրջ տարաձայնություններ: 2013թ. Բաքվի և Թեհրանի հարաբերություններում տեղի ունեցած զարգացումների, առկա խնդիրների, երկկողմ հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:

-Վերջին տարիներին Իրան-Ադրբեջան հարաբերություններում ի՞նչ զարգացումներ են տեղի ունեցել:
-Եթե գնահատելու լինենք Իրան-Ադրբեջան հարաբերություններն անցնած երեք տարիների ընթացքում, ապա կարող ենք փաստել, որ տարեց տարի երկկողմ հարաբերություններում առկա փոխվստահության մթնոլորտն ավելի է խորացել՝ առաջացնելով նորանոր խնդիրներ: Եթե 2010-2011թթ. Ադրբեջանի իշխանություններն իրենց հակաիրանական քաղաքականությունն իրականացնում էին ԶԼՄ-ների կամ առանձին խմբավորումներին անուղղակի աջակցության միջոցով, ապա 2012-2013թթ. դա կատարվում էր բացահայտ, այն էլ՝ բարձրաստիճան պաշտոնյաների անմիջական մասնակցությամբ:

-Որո՞նք են երկկողմ հարաբերությունների վատթարացման պատճառները:
- Երկկողմ հարաբերություննում լարվածության առաջացման հիմնական պատճառներն են՝
 Ադրբեջանի կողմից թյուրքալեզու իրանցիների խնդիրների շահարկում
 Ադրբեջանի կողմից Իրանի հյուսիսային նահանգների նկատմամբ հավակնությունների ցուցաբերում
 Իրանի քաղաքացիների անհիմն մեղադրանքներով ձերբակալություններ
 Ադրբեջանի կողմից Իրանի մշակութային ժառանգության սեփականացման գործընթաց
 Ադրբեջանում գործող իրանական ներկայացուցչությունների գործունեության սահմանափակում
 Իսրայել-Ադրբեջան ռազմավարական հարաբերություններ
 Սահմանային զինված բախումներ
 Ադրբեջանի կողմից Իրանի քաղաքացիների անհիմն ձերբակալություններ
 Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարց, էկոլոգիական խնդիրներ

-Հայտնի է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները լարվածության գագաթնակետին հասան ԻԻՀ նախկին նախագահ Մ. Ահմադինեժադի օրոք: Ի՞նչ մոտեցում ունի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին:
-Եթե գնահատենք՝ 2013 թվականի ընթացքում Իրան-Ադրբեջան հարաբերությունների մակարդակը, ապա կարող ենք փաստել, որ նախորդ երկու տարիների համեմատ, այս տարի ևս երկկողմ հարաբերություններում որևէ դրական տեղաշարժ չի նկատվել. Ընդհակառակը, մի շարք ոլորտներում լարվածության աճ է նկատվել: ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռոհանին դեռևս նախընտրական քարոզչության ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանն Իրանի համար վերածվել է անվտանգության սպառնալիքի: Ս.թ. հունիսին հրապարակվեց Իրան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ ԻԻՀ Մեջլիսի Հետազոտությունների կենտրոնի պատրաստած զեկույցը, ըստ որի՝ անցնող տարիների ընթացքում Ադրբեջանում հիմք է դրվել պանազարիական գաղափարախոսությունը, որի հիմքում ընկած է թյուրք-ազարի ազգության գաղափարը և դա ներկայացվում է որպես Ադրբեջանի ազգային ինքնության միավոր: Ազգային միասնություն ձևավորելու նպատակով հիմք է դրվել Մեծ Ադրբեջան ստեղծելու գաղափարը, որի մեջ ընդգրկված են Իրանի ազարիախոս տարածքները: Զեկույցի հեղինակները նշել են, որ Արդբեջան-Իսրայել քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը լուրջ նախազգուշացում են Իրանին: Հասան Ռոհանին, երբ ընտրվեց նախագահ, հայտարարեց, որ Իրանը բոլոր հարևանների, այդ թվում` Ադրբեջանի հետ փորձելու է կառուցել բարիդրացիական հարաբերություններ: Իրոք, Ռոհանիի՝ պաշտոնավարման առաջին ամիսներին պաշտոնական Թեհրանը, ի դեմս Ադրբեջանում ԻԻՀ դեսպանի, ամեն ինչ անում էր, որպեսզի Ադրբեջանի հետ ունեցած տարաձայնությունները հարթի: Սակայն, հակառակ Իրանի ջանքերի, պաշտոնական Բաքուն ոչ միայն չդադարեցրեց իր կողմից տարիներ շարունակ վարած հակաիրանական քաղաքականությունը, այլև այնպիսի քայլեր ձեռնարկեց, որոնք էլ ավելի խորացրին առկա լարվածությունը:

-Իրանաադրբեջանական հարաբերությունների վրա ի՞նչ ազդեցություն ունեն Թուրքիան և Իսրայելը:
- Ադրբեջանի՝ հակաիրանական քաղաքականության գլխավոր հովանավորները հանդիսանում են Թուրքիան և Իսրայելը: Վերջիններս, իրենց քաղաքական շահերից ելնելով, անցնող տարիների ընթացքում ամեն կերպ փորձել են թուլացնել Ադրբեջանում Իրանի ունեցած ազդեցությունը: Այդ համատեքստում Ադրբեջանի իշխանությունները 2011թ. ի վեր Բաքվում գործող Իրանի ներկայացուցչությունների 8 աշխատակցի են արտաքսել երկրից, որոնց թվում են ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցչության, ԻԻՀ հեռուստառադիոընկերության և ԻԻՀ մշակույթի կենտրոնի աշխատակիցները:
Ինչ վերաբերում է Իրանի այսպես կոչված էթնիկական խնդրիներին, ապա Թուրքիան և Ադրբեջանը վերջին տարիներին հակաիրանական անջատողական խմբավորումների, ԶԼՄ-ների և բազմաթիվ այլ միջոցներով անթաքույց վարել են Իրանը մասնատելու քաղաքականություն, ամեն պատեհ առիթ օգտագործելով, շահարկել են թյուրքալեզու իրանցիների խնդիրները՝ տարածքային պահանջներ ներկայացնելով Իրանի Արևելյան Ատրպատական և Արևմտյան Ատրպատական նահանգների նկատմամբ՝ վերոնշյալ տարածքներն անվանելով «Հարավային Ադրբեջան»: Գաղտնիք չէ, որ Թուրքիայի հեռահար նպատակներից է Իրանի հյուսիսային՝ թյուրքալեզու իրանցիներով բնակեցված նահանգների միջոցով կապվել Ադրբեջանի հետ: Ինչպես ցույց են տալիս իրադարձությունները՝ վերջին տարիների թուրք-ադրբեջանական դաշինքի գործունեությունն էլ ուղղված է հենց այդ նպատակին: Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված համաձայնագիրը և այդ համատեքստում Իրան-ԱՄՆ հարաբերություններում տեղի ունեցող դրական զարգացումները նպաստում են տարածաշրջանում Իրանի դերի բարձրացմանը: Բնականաբար Թուրքիան և Ադրբեջանը պետք է խանդով վերաբերվեն այդ հանգամանքին: Ակնհայտ է, որ այս պայմաններում Անկարայի դերը տարածաշրջանում կնվազի, իսկ Ադրբեջանն Իսրայելի մոտ կկորցնի իր երբեմնի կարևորությունը:

-Հայտնի է, որ Իրանն ու Ադրբեջանը լուրջ տարաձայնություններ ունեն մշակույթի ոլորտում. Ի՞նչ զարգացումներ են եղել 2013 թվականին
- 2013թ. Ադրբեջանը Իրանին «մշակութային պատերազմ» էր հայտարարել. Անցնող տարիների ընթացքում Ադրբեջանը Իրանի գրականության 12-րդ դարի մեծագույն դասականներից մեկին՝ պարսկալեզու բանաստեղծ Նիզամի Գյանջավիին, «ադրբեջանական» դարձնելուց, իրանական թառ երաժշտական գործիքը ՅՈՒՆԵՍԿՕ-ում իր անվանը գրանցելուց հետո այս տարի էլ կարողացավ սեփականացնել հին իրանական ճոկան մարզախաղը: Իրանական կողմը ճոկանի հարցում սկսեց աղմուկ բարձրացնել այն ժամանակ, երբ արդեն մեկ ամիս էր մնացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարեկան համաժողովին: Մինչ այդ, Իրանը, տեսնելով, որ հնարավոր չէ կասեցնել գրանցման գործընթացը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաջարկեց ճոկանը գրանցել որպես ընդհանուր մշակութային արժեք, սակայն Թեհրանի առաջարկությանը ընթացք չտրվեց: Եթե Իրանի նախորդ իշխանությունները պատշաճ ուշադրություն չէին դարձնում Ադրբեջանի` իրանական մշակույթը յուրացնելու գործողություններին, ապա նկատելի է, որ նոր իշխանությունները մարտական են տրամադրված և այդ հարցում հետևողական պայքար են իրականացնում: Այդ առնչությամբ Իրանի մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար Ալի Ջաննաթին վերջերս հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ՝ նշելով, որ կարճամիտ տարրերը, որոնք ջանում են վերացնել Իրանի մշակութային արժեքները, պարսից լեզուն և գրականությունը, չեն հասնի իրենց նպատակին:

-Վերջին տարիներին Իրան-Ադրբեջան սահմանում հաճախակիացել են զինված բախումները. Ինչպիսի՞ն էր իրավիճակը 2013թ.-ին:
-Վերջին երեք տարվա ընթացքում իրանակաադրբեջանական սահմանում շուրջ մեկ տասնյակ զինված բախում է արձանագրվել: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը գտնվում է Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի տարանցման ճանապարհին: Ադրբեջանի իշխանությունները, անմիջական մասնակցություն ունենալով թմրանյութերի առևտրի մեջ, իրանաադրբեջանական սահմանում արձանագրված ցանկացած միջադեպի մեծ հնչեղություն են տալիս՝ այդ կերպ ցույց տալով, թե իբր անողոք պայքար են մղում մաքսանենգների դեմ: Սակայն, ինչպես պնդում են Իրանի սահմանապահ ծառայության հրամանատարը և Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը՝ Ադրբեջանը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում չի համագործակցում Իրանի հետ: Իրանի դեսպանի խոսքով՝ Ադրբեջանում թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող բանդաներ կան ձևավորված. թմրանյութերի ներկրումը Կովկաս հիմնականում կառավարվում է Ադրբեջանում գործող այդ բանդաների կողմից:

-Լարված հարաբերություններն արդյո՞ք ազդել են տնտեսական կապերի վրա:
- Ինչպես նշեցի, Ադրբեջանի իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի Իրանի ներկայությունը հնարավորինս սահմանափակեն: Անցնող տարվա ընթացքում Ադրբեջանը, Նախիջևանի սահմանում արձանագրված կրակոցի պատրվակով միակողմանիորեն փակեց Իրանի սահմանը. ինչին հետևեց Իրանի կտրուկ արձագանքը. երկու օր անց պատասխան քայլով Իրանն էլ փակեց Բիլեսավարի և Ջոլֆայի անցակետերը: Թեև Իրանն Ադրբեջանի քաղաքացիների համար միակողմանիորեն վերացրել է վիզային ռեժիմը, Բաքուն հրաժարվում է նույնը կատարել Իրանի քաղաքացիների համար: Շուրջ 12 տարի առաջ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիները մինչև 45 կմ շառավիղով տարածքում կարող էին ազատորեն առանց վիզայի տեղաշարժվել, սակայն Ադրբեջանը նախորդ տարի չեղյալ հայտարարեց այդ որոշումը: Արդեն երկար ժամանակ է, ինչ Իրանն Ադրբեջանին առաջարկում է սահմանային հատվածում փոքր շուկաներ հիմնել, սակայն այդ երկիրը մինչ այժմ համաձայնություն չի տալիս: Վերոնշյալ հանգամանքների պատճառով Իրանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության ծավալները վերջին տարիներին նվազել են. 539 միլիոնից հասնելով 263 մլն դոլարի:

-Ինչպե՞ս կզարգանան Իրան-Ադրբեջան հարաբերությունները. Բարելավման միտումներ հնարավո՞ր է ակնկալել
Վերլուծելով վերջին տարիներին Իրան-Ադրբեջան հարաբերություններում տեղի ունեցած զարգացումները՝ կարող ենք միանշանակ փաստել, որ մոտ ապագայում հարաբերությունների կարգավորում հազիվ թե տեղի ունենա: Դա նախևառաջ կապված է, ինչպես երկկողմ խնդիրների, այնպես էլ Իսրայելի և Թուրքիայի` տարածաշրջանում հետապնդած շահերի հետ:
Բանն այն է, որ Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման դեպքում բնականաբար մեծանալու է Իրանի դերը:
Նկատի ունենալով Իրան-Իսրայել, Իրան-Թուրքիա և Իրան-Պարսից ծոցի արաբական երկրներ հակասությունները՝ Վաշինգտոնը կարծես թե փորձում է Թեհրանի միջոցով նվազեցնել իր կախվածությունն այդ երկրներից, միևնույն ժամանակ ձգտում է Իրանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը ծառայեցնելով, նույն այդ երկրներին պահել իր ազդեցության տիրույթում: Իսկ այդ պարագայում Ադրբեջանի ռազմավարական գործընկերներ Թուրքիան և Իսրայելը Բաքվի միջոցով ամեն կերպ փորձելու են խոչընդոտել Իրանի` տարածաշրջանի գերտերություն դառնալու գործընթացին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am
20:19
«Դավաճանը հայրենիք է հանձնում» գրությամբ պաստառ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգին
«Դավաճանը հայրենիք է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». «Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամներն ի աջակցություն Տավուշի Դսեղի հատվածում փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա...
Աղբյուր` Panorama.am
19:29
Թևանյան. Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը
«Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը մոտենում է զրոյի, բայց դա չի նշանակում, որ նրան հեռացնելը ժամերի կամ օրերի խնդիր է, քանզի...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպայի առաջնության...
Աղբյուր` Panorama.am
18:59
Քաղաքացու օրվա առթիվ համերգի ներկաներին հիշեցրեցին՝ Տավուշը հայրենիք է
Մինչ բեմում երգում են ու նշում Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրը, «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները հիշեցնում են՝ ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Արարատ Միրզոյանը կմեկնի Կատար
Ապրիլի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Կատարի Պետությունում: ԱԳ նախարարությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դիմակավորված անձինք հարձակվում են Newday-ի օպերատորի վրա
Ազատամուտ-Իջևան ճանապարհին մի քանի դիմակավորված ոստիկաններ հարձակվում են Newday լրատվական կայքի օպերատորին ու ևս մի քաղաքացու։ Չնայած ներկանների...
Աղբյուր` Panorama.am
18:12
Սյունիքում մեքենաներ են բախվել. կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային այսօր ժամը 12:31-ին  կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ոստիկանությունում կարծում են, որ իրենց թիրախավորում են
«Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մի՛ լռիր. «Բաբոն Տեր ա» նախաձեռնությունը լուռ ակցիա է իրականացրեց
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն այսօր Երևանում անցկացրեցին լուռ ակցիա՝ հնչեցննելով զանգը։  
Աղբյուր` Panorama.am
17:35
Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
«Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս ու այդպիսով Հայաստանը դարձնի անկենսունակ...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}