Կրթությունն ու գիտությունը` 2013-ին. Ամփոփում է նախարարը
Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց նախարարության 2013 թվականի աշխատանքը:
Նախարարն առանձնացրեց առավել կարևոր աշխատանքները, որ կատարվել են անցնող տարում: Նա կարևորեց ուսանողների սոցիալական պաշտպանության ծրագիրը, որը տալիս է հնարավորություններ լավ սովորող ուսանողների համար, ովքեր կրթությունը շարունակելու աջակցություն կստանան նախարարության կողմից:
Երկրորդ կարևորագույն ուղղությունը, որտեղ հաջողություն է արձանագրել նախարարությունը, ըստ Արմեն Աշոտյանի, միջազգայանցման շրջանակներում կատարված աշխատանքներն են: «Կրթության համակարգը միջազգայանցվել է և սերտ է միջազգային գիտակրթական հանրույթին»,- ասաց նախարարն ու թվարկեց տեղի ունեցած միջազգային հավաքները Հայաստանում: Նա նկատեց, որ Հայաստանի բուհերն այս տարի աննախադեպ քանակությամբ եվրոպական ծրագրերի են մասնակցել և շահել, մեր բուհերը հանդիսանում են եվրոպական ծրագրերի կոորդինատոր:
Նախարարն առանձնացրեց բուհական ենթառակուցվածքների ներդրումն ու զարգացումը:
Նախարարության հաշվետվության համաձայն, ՀՀ կառավարության 2013 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներով, մրցունակ կրթական և գիտական համակարգի իրավական հիմք ապահովելու նպատակով երաշխավորված նվազագույն 9-ամյա կրթությունից անցում է կատարվելու անվճար 12-ամյա կրթությանը: Համապատասխան փոփոխությունների նախագծերն ուղարկվել են ՀՀ կառավարություն՝ հաստատման:
Նախադպրոցական կրթության հետագա զարգացումը կարևոր մյուս ուղղությունն էր, որին անդրադարձավ Արմեն Աշոտյանը: «Դա նախարարության գերակա ուղղությունն է: Լրացուցիչ միջոցներ են տրամադրվում նախադպրոցական հաստատություններ հիմնելու համար այն համայնքներում, որտեղ դրանք չկան: Այս տարի բացվել են 73 հաստատություններ, ինչի շնորհիվ 1800 երեխա ստանում է նախադպրոցական կրթություն»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը նախարարության մեկ այլ կարևոր ձեռքբերում համարում է այն, որ Հայաստանը, լինելով եվրոպական բարձրագույն կրթական տարածքի, Բոլոնիայի քարտուղար երկիր, կարողացել է իր վրա դրված բոլոր համաեվրոպական պարտականությունները:
«Հայաստանյան թիմը կարողացել է սպասարկել ողջ եվրոպական կրթական տարածքը` լինելով եվրոպայում տեղի ունեցող բարեփոխումների շտեմարանը և ուջղեղային կենտրոններից մեկը»,- ասաց նախարարը:
Նախարարության հաշվետվության համաձայն, 2012-2013 ուսումնական տարում հանրապետության գյուղական հիմնական փոքր, քաղաքային միջնակարգ մեծ և ավագ դպրոցներում իրականացվել է փորձնական վարկանիշավորում, որի արդյունքները հայտնի կլինեն 2014-ի հունվարին:
«Հանրապետության դպրոցներում ուսումնական պլանով ներդրվել է «Շախմատ» առարկան: ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին տպագրվել և հանրապետության բոլոր դպրոցներին են տրվել Հայաստանի Շախմատի ակադեմիայի հրատարակած «Շախմատ» առարկայի 4-րդ դասարանի դասագիրքն ու խնդրագիրքը: 2012-2013 ուսումնական տարում ամփոփվել է 2-4-րդ դասարանների «Շախմատ» առարկայի դասագրքերի և խնդրագրքերի հրատարակումը»,- ասաց նախարարը:
Ավելացել է ներառական դպրոցների թիվը, այսօր հանրապետությունում գործում է 117 ներառական դպրոց:
Միջագային աշակերտական օլիմպիադաներում մեր աշակերտները նվաճել են 15 մեդալ: «Նրանց հաջողությունները պատահական չեն, դրված են կայուն հիմքերի վրա»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Մասնագիտական կրթության ոլորտում առանց ընդունելության քննությունների ուսանողների հավաքագրում է կատարվել, ինչը նախարարը համարում է ոլորտի բարեփոխումների առաջին պտուղներից մեկը. «Աննախադեպ հետաքրքրություն կար երիտասարդների կողմից»:
Արմեն Աշոտյանը նշեց, որ բարեփոխում էր նաև պետպատվերի 50 տոկոսի ավելացումը: «Փարոս համակարգում ներառված 900 երեխաների համար նախատեսվել էր հատկացնել կրթության 50-100 տոկոս սուբսիդավորում: Մենք որոշեցինք իջեցնել շեմը, դրա շնորհիվ 840 ուսանող կստանա ուսման վճարը: Նաև զեղչերի մասին օրենքն է ձեռքբերում»,- ասաց նախարարը:
Հաջորդ կատարված աշխատանքը, որ առանձնացրեց Արմեն Աշոտյանը այն է, որ 2013 թվականի հունվարից հանրապետության բոլոր 1441 դպրոցներն ընդգրկվել են Հայաստանի համադպրոցական ինտերնետային ցանցում:
Նոր՝ բեռնաթափված, ուսումնական ծրագրերով հանրապետության 96 դպրոցներում իրականացվել է հիմնական դպրոցի 20 անուն դասագրքերի փորձարարկում, որից հետո դրանք լրամշակվել են, հրատարակվել և առաքվել են դպրոցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա