«Հայրս ու մայրս 1915-ի ջարդն են տեսել, մենք էլ այսօր ավելի ճերմակ ջարդ տեսանք»
Ջարդերի, գաղթի ճանապարհի, սեփական տունը սեփական հողում օտարին թողնելու պատմությունները Ղուկաս Կարապետյանի հայրական տանը շատ էին պտտվել: Սիրիայում ապաստանած ընտանիքը Արևմտյան Հայաստանում հայերի կոտորածի ժամանակ մի կերպ էր փրկվել. թողած էրգրի կարոտը հոր երգերում էր, սեփական քրտինքով սարքած տան կարոտը` մոր փոքր մատներում ու միշտ տխուր աչքերում:
«Ծնողներս Արևմտյան Հայաստանի Բալուից են, Եփրատ գետը մեր մոտով էր հոսում: Հայրս ու մայրս 1915-ի ջարդն են տեսել, մենք էլ այսօր ավելի ճերմակ ջարդ տեսանք»,- ասում է այսօր արդեն Հարենիքում ապաստանած հայը:
«Վերջին կանգառս այստեղ պետք է լինի»,- հանգիստ աչքերով ժպտում է Ղուկասն ու շարունակում,- Հայրս տեսավ ջարդ, ես տեսա ջարդ, պիտի մնանք այստեղ, մենք էլ մեր չափով զարգացնենք մեր երկիրը: Զավակներիս էլ եմ ասում այդպես: Լավ է , լավ չէ, սա մերն է»:
Ղուկաս Կարապետյանը մի աղջիկ ու երկու տղա ունի: Աղջիկս ֆրանսիայում է սովորել, հպարտությամբ ասում է հայրը, մի տղան էլ հիմա բժշկականում է սովորում, մյուսը` աշխատանք չունի:
Ղուկաս Կարապետյանը Հայաստան է եկել 2012-ի դեկտեմբերին կնոջ և զավակների հետ: Հալեպում և Ղամիշլիում թողել է իր տները, Հալեպում սեփական խանութ ուներ, մեքենաների սարքեր էր վաճառում:
«Արհեստավոր մարդ եմ ես, աշակերտներ էլ ունեի, իրավիճակը շատ վատ էր, սրվել էր, մեզ թալանեցին, ստիպված թողեցինք եկանք»,- պատմում է Ղուկասը:
Կինը` Հասմիկ Թոքմեջյան-Կարապետյանն էլ փոքրիկ կարի արտադրամաս ուներ. մի քանի կարի մեքենա և աշխատողներ: «Սփռոցներ և ձեռագործներ էի արտադրում»,- ասում է ընտանիքի մայրն ու խնամքով, կնոջ հպարտությամբ ցույց տալիս իր փոքրիկ գործարանի արտադրանքը:
Սիրիայից իր հետ ինչ կարողացել բերել է, բայց գործը այստեղ դեռ չի կարողանում շարունակել, միայն ցուցահանդեսներում են ներկայացնում, իսկ խանութ ունենալու հնարավորություն չունեն:
«Փորձեցինք խանութ ունենալ, բայց տարածքի վարձը շատ թանկ էր և որևէ մեկը չի կարող վճարել այդքան գումար»,- նշում է Հասմիկը:
Աշխատանքի խնդրի մասին ամուսինն էլ է ասում. «Եկանք Հայաստան, փառք որ Հայաստանը մեզ քաղաքացիություն տվեց, բայց այստեղ դեռ մեր հետ բերած դրամով ենք ապրում, այստեղ մի քիչ դժվար է աշխատելը»:
Հայաստանը գեղեցիկ է, ասում է Ղուկաս Կարապետյանն ու ավելացնում. «Բայց դեռ չենք հարմարվել: Այնուամենայնիվ, ես չեմ ուզում Հայրենիքից գնալ»:
Սիրիահայերի մասին շարքի նախորդ պատմությունները`
Հալեպի հայ հարսների օժիտն ասեղնագործող ու ծաղկող կնոջ մասին
Հալեպում թողած պարտությունն ու Հայաստանում գտած հաղթանակը
Ընդհատվող ժամանակագրություն` Հալեպից Երևան
Հալեպահայ մանկաբույժը՝ հայրենիքի, երեխաների ու խորթ չապրելու մասին
Հալեպի տունը պոկել-բերելու և այդպես էլ օտար մնալու մասին
Շուտ մեծացած մանուկներ, գողացված ուրախություն, ապրելու տենչ, հայ ընտանիքը չի լքում Հալեպը
Աշխարհի որ ծայրն էլ գնաս, հետ ես գալու, որովհետև միշտ կարոտելու ես. Հալեպահայ սրտաբան
Պատերազմը սեփական մաշկի վրա զգացած. Հալեպահայը կամավոր աշխատում է փախստականների համար
Տան կարոտը, հայրենիքը չթողնելը, հայ մնալու պարտքն ու Թումանյանի «Անուշը»… Հալեպահայ օպերային երգչուհին
«Գաբոյիս չեմ կարողանում բերել, երեխաս Հալեպում է». Սիրիահայ ընտանիքի երազանքը
Սիրիահայ. Մեր ինքնությունը այստեղ կպահենք, Հայաստանից դուրս ուր էլ գնանք, պիտի ձուլվենք
Սիրիահայ Ժիրայրն Արցախում է արդեն չորս տարի. Սեղան է նստում յոթ զավակով, մեծ տղան էլ զինվոր է
«Տանս վրա երկու անգամ հրթիռ է ընկել, տունս քանդվել է». Հալեպահայ Սոսին Երևանում սենդվիչ է վաճառում
Հալեպահայ. Խիղճ չունեցող մարդու ձեռքին մնացինք, այդքան գեղեցիկ քաղաքն ինչի՞ են վերածել
Սիրիահայ կին. Իսկ տունը, առօրյան, իմ հիշողություններն ինձ հետ են կանչում Սիրիա
Թեկուզ վաղը պատերազմը դադարի, հետ չեմ գնալու. Արցախում վերաբնակեցված սիրիահայ բժիշկ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում