Տնտեսություն 19:39 21/02/2014

Ներսես Երիցյան. Մենք դասեր ենք քաղել միջազգային փորձից`մրցակցությունը չի նշանակում ընկերությունների և ֆոնդերի բազմազանություն

Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովից հետո ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի պատասպանել է Panorama.am-ի թղթակցի հարցերին: Հարցազրույցը` ստորև

-Պարոն Երիցյան, բարեփոխումների հիմքում, օրենսդրության հիմքում մի շարք ինստիտուտներ են դրված ռիսկերից ապահովագրելու համար: Այս առումով ամենակարևորը պետության կարգավորիչ ֆունկցիան է: Քանի որ կարգավորիչ ֆունկցիան, մեծ հաշվով դրված է Կենտրոնական բանկի վրա, ի՞նչ եք կարծում, ԿԲ-ն այսօր ունի՞ բավարար գործիքներ, նաև կամք, այսպիսի պրոֆեսիոնալ կառավարիչների առկայության պայմաններում արդյունավետ կարգավորում իրականացնելու համար:
- Նախ այս ռեֆորմի առանձնահատկությունն այն է, որ ոչ միայն Կենտրոնական բանկը, այլ նաև կառավարությունն է սահմանում հիմնական խաղի կանոնները, սեփականատերն է հիմնական հաշվառման համակարգի, և ներդրումային պահանջներն ամբողջությամբ կառավարությունն է սահմանում: ԿԲ-ն իր կարգավորիչ գործառույթով լիցենզավորում է կառավարիչներին, վերահսկում որպես ֆինանսական ինստիտուտներ, և ապահովում է պետության կողմից դրված պահանջների կատարումը: Մենք բավականին երկար ժամանակ պատրաստվել ենք, այս երեք տարիների ընթացքում լուրջ ինստիտուցիոնալ կարողություններ ենք ձևավորել: Բացի այդ` մեծ է վստահությունը Կենտրոնական բանկի վերահսկողական կարգավորման հնարավորությունների նկատմամբ, այն իմաստով, որ բավականին լուրջ, երկարաժամկետ կայունություն ունենք հենց բանկային համակարգում: Այսինքն` մենք մեր գործունեությամբ` որպես ինստիտուտ մեկ անգամ արդեն ապացուցել ենք, որ կարողացել ենք ապահովել կայունություն: Դրանում բոլորս համոզվեցինք հենց ճգնաժամի տարիներին, երբ որ մեր նման բոլոր երկրներն ունեցան լուրջ կորուստներ բանկային համակարգում, իսկ Հայաստանի Հանրապետությունը կարողացավ խուսափել դրանից: Այդ իմաստով, կարծում եմ, ինստիտուտները հստակ ձևակերպված են օրենքում: Մենք այդ ինստիտուտները ձևակերպելիս նաև հասկացել ենք` ոնց պետք է իրականացնենք և երեք տարի աշխատանք ենք կատարել, որպեսզի այդ կարողությունները ԿԲ-ում ձևավորենք:

- Այստեղ խոսեց Լիտվայի ներկայացուցիչը: Լիտվան Հայաստանի հետ համեմատելի երկիր է թե´ բնակչության թվով, թե´ անցած ճանապարհով: Լիտվայում, փաստորեն գործում են 9 կառավարիչներ, և առկա են 28 ֆոնդեր: Ինչու՞ Հայաստանում նախատեսված չէ այս կարգի բազմազանություն, որպեսզի ընտրության ավելի լայն հնարավորություն լինի:
- Դա հենց հիմնական թերությունը և պրոբլեմն է միջազգային փորձի, որից մենք դասեր ենք քաղել: Մրցակցությունը չի նշանակում ընկերությունների և ֆոնդերի բազմազանություն, որովհետև դրանով աճում են նաև մասնակիցների ծախսերը: Դու կարող ես լայն տեսականի ունենալ, սակայն չկարողանաս ընտրություն կատարել: Մենք, ընդհակառակը` պարզեցրել ենք և հստակեցրել ենք ընտրության չափանիշները և ավելի արդյունավետ համակարգ ենք ներդնում սովորելու փուլում: Եվ երկրորդը` շատ ընկերություններ եթե լինեն, քանի որ մենք թվով փոքր ենք, բնական է` պետք է լինեն հիմնականում ընկերություններ, որոնք փորձ չունեն և որոնք պատրաստ են աշխատել փոքր գումարների հետ: Իսկ այս պայմաններում մենք կարողացել ենք ներգրավել միջազգային հեղինակավոր ընկերությունների և այդ սահմանափակումը տարել է դեպի արդյունավետության: Ժամանակի ընթացքում, երբ համակարգը աճի, բնականաբար նաև պահանջ կառաջանա նոր ֆոնդերի, նոր ընկերությունների: Բոլոր երկրները ում հետ աշխատել ենք, բոլոր պրոֆեսիոնալները, ովքեր և ֆինանսական համակարգից են գալիս, և տարբեր երկրների կենսաթոշակային բարեփոխումներին են մասնակցել, բոլորը միանշանակ ասում են, որ պետք է ֆոնդերի քանակը սահմանափակել, որովհետև զուտ հոգեբանությունից ելնելով` մարդուն, եթե երեքից ավել ընտրություն ես տալիս, նա սկսում է շատ ավելի հարցեր տալ, իսկ ֆինանսական աշխարհում այդ երեքից ավել ընտրության մեջ շատ տարբերություն չկա, դրա համար ավելի շատ շփոթեցնելու էինք ժողովրդին, քան իրական օգուտ ապահովեինք: Գրագիտության և շուկայի ընդլայնման հետ այդ ընտրությունը կարելի է ընդլայնել, սակայն նույնիսկ այդ դեպքում 4-5 ֆոնդից ավելի ընտրություն տալու դեպքում սովորական քաղաքացին կարող է չկողմնորոշվել և դառնալ զոհ` տարբեր տեսակի ֆինանսական վերլուծաբանների:

- Այստեղ ֆոնդերի երկու կառավարիչներն էլ տեղեկացրեցին, որ մտադիր են հիմնական ներդրումներն անել տեղական պարտատոմսերում: Այս պահին կորպորատիվ պարտատոմսերի ինստիտուտը կայացած չի Հայաստանում և ենթադրում եմ, որ պետությունն էլ հավանաբար այդքան մեծ գումար ներգրավելու կարիք չի ունենա: Ժամանակի ընթացքում նախատեսվու ՞ մ է կայացնել նաև այս իստիտուտները:
- Նախ օրնեսդրական և ենթակառուցվածքների մասով բավականին լուրջ առաջընթաց կա և այս ռեֆորմի նախապատրաստական աշխատանքներից մեկն է եղել: Մենք արդեն ականատես ենք եղել միջազգային ֆինանսական կորպորացիաների պարտատոմսերի թողարկմանը, որը ընդլայնելու են, այսինքն` առնվազն պետական պարտատոմսերից զատ կունենանք արժեթղթեր, որոնք դրամով են լինելու և ուղղվելու են մեր տնտեսության ֆինանսավորմանը: Մենք նաև ունենք տարբեր ընկերությունների թողարկումներ, որոնք նորից թափ կհավաքեն: Այն ժամանակ պահանջարկ չի եղել դրա համար թողարկումը սահմանափակվել է, այժմ երբ պահանջարկը կա, առաջարկի տեսակետից շարժ ենք տեսնում: Առնվազն մի քանի ընկերություններ և բանկերը նույնպես պարտատոմսերի շուկայում հետաքրքրություն են ցուցաբերում: Նախապատրաստվում են միջազգային ռեյտինգներ ձեռք բերել, որպեսզի կարողանան բարձր որակի իրացվելի արժեթղթեր թողարկել և այս ֆոնդերը ներդրումներ կատարեն այդ արժեթղթերում: Կարծում եմ` մեկ երկու տարիների ընթացքում այդ շուկան կսկսի ակտիվանալ, իսկ այս երկու տարիների ընթացքում կուտակված միջոցները չեմ կարծում այնքան մեծ կլինեն, որ չկարողանանք եղած գործիքներով կառավարել:

Հիշեցնենք, որ այսօր կայացած Կենսաթոշակային երրորդ տարեկան միջազգային համաժողովի ընթացքում, որին մասնակցում էին ՀՀ վարչապետը, մի շարք պաշտոնատար անձինք, ինչպես նաև տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներկայացվեցին տարբեր երկրներում կիրառված նմանօրինակ համակարգի առանձնահատկություններն ու առավելությունները:

Հարակից նյութեր` 

Վարչապետ. «Իշխանությունը պարտադրանքի գործիքն օգտագործելով, կերտում է նոր ապագա»


Տիգրան Սարգսյանի ելույթը կենսաթոշակային երրորդ տարեկան համաժողովում

Արտեմ Ասատրյան. Պարտադիր կուտակային համակարգին կատարվող վճարումները պետք է հարկվեն առաջին փուլում

«Այն կլինի նախանձելի օրինակ». ԱՄՀ-ն և ՎԶԵԲ-ը սատարում են Հայաստանին` կենսաթոշակային բարեփոխումների իրականացման գործում

Ժան Միշել Հապպի. «Կենսաթոշակային համակարգի ադեկվատ լինելը ժամանակի ընթացքում կզգացվի»

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}