Մանկատունը լքած 14-ամյա Արևշատից դեռ լուր չկա
Գավառի մանկատնից ապրիլի 1-ին հեռացած Արևշատը դեռևս չի վերադարձել ու նրան դեռ չեն գտել: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը:
Հիշեցնենք, ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2000թ-ին ծնված Արևշատ Զախարյանը ինքնակամ լքել էր մանկատունը, որտեղ ապրում էր արդեն երեք ամիս և տնօրենը Panorama.am-ի հետ զրույցում նշել էր, որ երեխան 24-ամյա եղբոր մոտ է, ով վերջերս է ազատվել բանտից:
Ն.Նալբանդյանը նշեց, որ հստակ որևէ նորություն այս պահի դրությամբ չունի, բայց մինչև օրվա վերջ սպասում է դեպքերի զարգացման: Այդ նպատակով նա քիչ անց կգա Երևան:
«Հուսադրող նորություններ անընդհատ լինում են, գալիս եմ Երևան… տեսնենք»,- ասաց նա` խուսափելով բացել փակագծերը:
Նախորդիվ`
Մանկատան տնօրեն. Արևշատի խելքը եղբայրն է կերել…
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐՈՆՎՈՒՄ Է. Գավառի մանկատան սանն ինքնակամ լքել է մանկատունն ու անհայտ կորել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները