Հարցազրույցներ 13:28 14/05/2014

Գորիսում բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է փոխվի. Քաղաքապետի թեկնածուն նոր զարգացումներ է սպասում

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Հունիսի 8-ին Գորիսում կայանալիք քաղաքապետի ընտրությունները, որի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 21-ին, խոստանում են թեժ լինել: Այս պահին Գորիսի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածուները 4-ն են` ինքնաառաջադրված անկուսակցականներ Հրայր Յոլյանը և Տիգրան Կարապետյանը, ինչպես նաև Հանրապետական կուսակցության անդամներ Արա Բուդաղյանն ու Վաչագան Ադունցը: Վերջինն, ըստ ԿԸՀ ներկայացված փաստաթղթերի, առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից, սակայն նրան պաշտպանելու մասին ՀՀԿ-ն առայժմ պաշտոնական հայտարարություն չի արել:

Panorama.am-ը զրուցել է առաջադրված թեկնածուներից Տիգրան Կարապետյանի հետ, ով խոսել է Գորիսում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխության անհրաժեշտության, Արա Բուդաղյանի և Սյունիքի մարզպետի հետ իր ընկերության ու հնարավոր զարգացումների մասին:

-Երբվանի՞ց եք սկսում պայքարը:

-Պայքարը սկսել ենք 88-ից, ընդհանրապես: Բայց քաղաքական այս պայքարը (նկատի ունի Գորիսի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավը) կսկսենք մայիսի 21-ից, որովհետև այդպես է պաշտոնապես թույլատրվում:

-Հիմա պայքար չկա՞ այսինքն:

-Հիմա տակտիկական պայքար է ընթանում:

-Ի՞նչ է դա նշանակում, պարոն Կարապետյան

-Նշանակում է` մշակվում է ռազմավարություն, թե ինչպես պետք է պայքարենք առաջիկայում:

-Լավ, պարոն Կարապետյան, ո՞վ եք դուք, ինչո՞վ եք զբաղվում և ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել:

-Ես Տիգրան Գոռի Կարապետյանն եմ, ծնվել եմ Գորիսում: Գորիսի «ԳԱՄՄԱ» բաց բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահն եմ, Սյունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահն եմ, գործարար եմ, զբաղվում եմ իմ բիզնեսով:

-Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել, ո՞ւմ որոշումն էր Ձեր առաջադրումը:

-Թիմի որոշումն էր, մենք այն խնդիրները, որոնք տեսնում ենք մեր քաղաքում կարծում ենք, որ մեր առաջարկած լուծման տարբերակներն ավելի ճիշտ են, ավելի ռեալ ու ավելի օբյեկտիվ: Մենք վստահ ենք մեր ուժերի վրա ու համոզված ենք, որ ավելի արագ կլուծենք ծառացած խնդիրները:

-Ովքե՞ր են Ձեր թիմը, պարոն Կարապետյան:

-Մեր թիմը մարդիկ են, ովքեր սրտացավ են Գորիսի խնդիրների նկատմամբ:

-Ձեր թիմը նաև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյա՞նն է:

-Սյունիքի մարզպետի հետ մենք ընկերներ ենք:

-Միաժամանակ վայելում եք նրա հովանավորչությունն ու աջակցությունը, այդպես չէ՞:

-Որպես ընկեր` այո:

Այսինքն, դուք ակնկալո՞ւմ եք նրա աջակցությունը նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչական ռեսուրսի գործադրման առումով:

-Մենք ոչ միայն չենք ակնկալում վարչական ռեսուրսի գործադրում, մեր հույսը այն է, որ պետք է ստանանք մեր համաքաղաքացիների, համայնքի անդամների աջակցությունը: Մենք ակնկալում ենք այդ աջակցությունը: Նույնիսկ եթե հնարավորություն ունենանք օգտագործելու վարչական ռեսուրս, ապա այդպես չի լինի:

-Պարոն Կարապետյան, նաև Ձեր մյուս ընկերն է առաջադրվել` Արա Բուդաղյանը: Ինչո՞ւ այդպես ստացվեց: Ի՞նչ հնարավոր զարգացումներ են սպասվում, հնարավո՞ր է ձեզանից որևէ մեկը, այնուամենայնիվ, ինքնաբացարկ հայտնի:

-Ճիշտն ասած, ես չեմ կարող Արա Բուդաղյանի փոխարեն ասել, թե ինչու առաջադրվեց: Իսկ թե ինչ զարգացումներ կլինեն, կարծում եմ, դրանք իսկապես առաջիկայում կլինեն: Մենք միմյանց չենք խանգարի, երբեք: Այսքանը կասեմ այս պահին:

-Իսկ Ձեզ խանգարող կամ, լավ, հիմնական մրցակից ո՞ւմ եք համարում:

-Բոլորն էլ մեզ համար մրցակից են: Որևէ մեկին չեմ առանձնացնում: Բոլորն էլ հավասար մրցակիցներ են մեզ համար:

-Պարոն Կարապետյան, նաև առաջադրվել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը` Վաչագան Ադունց…

-Երկու Հանրապետական են` Արայիկ Բուդաղյան և Վաչագան Ադունց:

-Բայց ԸԸՀ ներկայացրած փաստաթղթերի համաձայն, Ադունցն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից:

-Ես ճիշտն ասած, տեղեկություն չունեմ, որ ՀՀԿ-ն պաշտոնապես պաշտպանում է նրան: ԿԸՀ ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը և թեկնածուների գրանցումը կստուգվի այսօր, որի արդյունքում կպարզվի` պաշտպանո՞ւմ է Հանրապետականը այդ թեկնածուին, թե՞ ոչ:

-Այսինքն, դուք հնարավոր եք համարում այն, որ ՀՀԿ-ն չի՞ պաշտպանի Ադունցին:

-Այո, այո, հնարավոր համարում եմ:

-Պարոն Կարապետյան, ի՞նչ եք ծրագրում անել Գորիսում:

-Մեր ծրագիրը ժամանակից շուտ չեմ ուզում հրապարակել, ուղղակի մեզ համար ամենակարևոր խնդիրը բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելն է այս քաղաքում: Ես կառանձնացնեմ գերխնդիր Գորիսում:

-Ի՞նչ նկատի ունեք բարոյահոգեբանական մթնոլորտը փոխել ասելով, վախի մթնոլորտ կա՞ քաղաքում:

-Ոչ, ոչ, ոչ: Վախ չկա, ումի՞ց պիտի վախենանք: Մենք ունենք Սյունիքի մարզպետ, որը բարության կերպար է, ու որի հետ շփվելով ցանկացած մարդու մեջ ոչ միայն վախ չի առաջանում, այլ նաև կյանքի նկատմամբ պատկերացումներն էլ են փոխվում: Բայց Գորիսում կա հասարակության կոնսոլիդացիայի խնդրի ու վստահ ենք, որ այդ տարբեր շերտերը, որ այսօր անջատ-անջատ են գործում, միավորել, կարծում եմ, մեզ կհաջողվի: Սա է լինելու մեր խնդիրը:

-Ինչի՞ հետևանք է այդպես տարանջատված լինելը:

-Դա առաջացել է մի շարք բացասական երևույթներից, որը առկա է մեր իրականությունում, հատկապես գորիսյան իրականությունում:

-Դուք դա կապում եք նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) գործոնի հե՞տ:

-Նաև նախկին մարզպետի գործոնի հետ եմ կապում, այո:

-Այս պահին նա ի՞նչ ազդեցություն ունի Գորիսում, պարոն Կարապետյան:

-Նախկին մարզպետն ունի բոլոր նախկին մարզպետների չափ ազդեցություն: Ոչ ավել, ոչ պակաս: Սյունիքում ազդեցություն ունի Սյունիքի ներկայիս մարզպետը` պարոն Հակոբյանը: Ազդեցություն նկատի ունեմ` շփման որոշակի շրջանակ, ինչ-որ բարեկամություն: Այդքանը:

-Այնուամենայնիվ, պարոն Կարապետյան, ասում եք զարգացումներ կլինեն առաջիկայում, կարելի՞ է մի քիչ բացեք փակագծերը` ի՞նչ զարգացումների մասին է խոսքը:

-Կլինի երևի թե թեկնածուների միավորում, կլինեն կարծում եմ, նաև քաղաքական գնահատականներ որոշ քաղաքական ուժերի կողմից, որովհետև այսօր մեր կողքին կանգնած են հենց նույն Հանրապետական կուսակցությունից մարդիկ, որոնք հստակ, բացահայտ հայտարարում են, որ չկա քաղաքական որոշում: Այսինքն` ՀՀԿ տարածքային կառույցը չի որոշել պաշտպանել Վաչագան Ադունցի թեկնածությունը: Կան մարդիկ, որ որևէ պարագայում չեն սատարի որևէ թեկնածուի: Ուղղակի պետք է սպասել, որ հստակ լինեն գնահատականները իրավիճակին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:47
Գրետա Թումբերգը Հայաստանում է.
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ,բնապահպան Օլեգ Դուլգարյանը գրում է «Այսօր մեծ...
Աղբյուր` Panorama.am
23:39
Փեսան դանակшհարել է աներողջը
Նոյեմբերի 12-ին, ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու...
Աղբյուր` Panorama.am
22:54
Գրետա Թունբերգը որոշել է չմասնակցել Ադրբեջանում անցկացված տարվա կլիմայական կարևորագույն համաժողովին. BBC
BBC news-ը հայտնում է, որ Գրետա Թունբերգը որոշել է չմասնակցել Ադրբեջանում անցկացված տարվա կլիմայական կարևորագույն համաժողովին: Ելույթ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հութիները հայտնել են Կարմիր և Արաբական ծովերում ամերիկյան նավերի վրա հարձակումների մասին
Եմենի հյուսիսում իշխող շիա Անսար Ալլահ շարժման (հութիների) մարտիկները Արաբական ծովում հարձակվել են ամերիկյան «Աբրահամ Լինքոլն»...
Աղբյուր` Panorama.am
22:04
Հայ շախմատիստները Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների շարքում են
2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ խաղափուլից հետո 4 միավոր ունեն գրոսմայստերներ Ֆրեդերիկ Սվանեն և Մաքսիմ Չիգաևը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է. Եղիշե Կիրակոսյան
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը X-ի իր միկրոբլոգում գրել է․ «1/3 Արդարադատության միջազգային դատարանը...
Աղբյուր` Panorama.am
21:39
Միրզոյանը կրկնել է Փաշինյանի խոսքերը, թե ՀՀ-ն պատրաստ է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Յեսսիկա Ռոզենկրանցի հետ։...
Աղբյուր` Panorama.am
21:09
«Դոմուս»-ի մոտ հրդեհ է բռնկվել «Opel Zafira»-ում, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Նոյեմբերի 12-ին, ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
20:59
Աշխարհի առաջնությունից՝ խորհրդարան․ վրացի ծանրորդն ընտրվել է Վրաստանի ԱԺ պատգամավոր
Օլիմպիական խաղերի եռակի, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը։ Արմսպորտի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ադրբեջանի թիրախnւմ Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն է․ Monument Watch
2024 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանական թելեգրամ ալիքները սկսեցին տարածել օկուպացված Ստեփանակերտում գտնվող ‹‹Մենք ենք մեր...
Աղբյուր` Panorama.am
20:38
Գերասիմ Վարդանյանի տնային կալանքը վերացվեց
 Այսօր Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վերացրեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
20:29
Ինչպե՞ս բացատրել, որ կատարված աշխատանքի դիմաց քաղաքացին պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանա․ Լիլիթ Գալստյան
ՀՀ թանագարաններում և գրադարաններում ճնշող մեծամասնության աշխատավարձը 77․000-ի շրջանակում է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Հայաստան խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
20:23
Նոր զոհեր՝ առանց երաշխիքի. Մեղավո՞ր է արդյոք ժողովուրդը․ Արմեն Աշոտյան
Համատարած արհավիրքի մեջ ապրող և աղետի նոր «լևլին» սպասող Հայաստանում հանրային ապատիան և անտարբերությունը, որպես կանոն, հունից հանում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկմամբ, կա զոհ
Նոյեմբերի 12-ին, ժամը 14:50-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:02
Սուխումի մուտքի բոլոր երեք կամուրջներն ապաշրջափակվել են
Աբխազական ընդդիմությունը ապաշրջափակել է Սուխումի մուտքի բոլոր կամուրջները: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Ակտիվիստները...
Աղբյուր` Panorama.am
19:49
ՔՊ-ն տապալեց․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Նկատի առնելով ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի»...
Աղբյուր` Panorama.am
19:37
Ժպիտով կարդացի իմ կողմից չասված, բայց ինձ վերագրված խոսքի առնչությամբ հումորային հրապարակումները․ ՄԻՊ
ՄԻՊ Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ աշխատանքային այցով Սյունիքի մարզում է, այնուհետև անդրադարձել «Ես Հայաստանի լավագույն իրավաբանն...
Աղբյուր` Panorama.am
19:25
Այնթապ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար՝ վառելիքի արտահոսքով
Նոյեմբերի 12-ին, ժամը 14:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթի խաչմերուկից Այնթապ գյուղ տանող...
Աղբյուր` Panorama.am
19:15
Տրանսպորտի գինը չի կարող լինել ավելին, քան 100 դրամը, քաղաքացիների մեծ մասը տեղյակ չէ թանկանցման մասին․ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, որ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Ադրբեջանի կողմից ներկայացված առարկությունը ենթակա է մերժման․ ՄԱԿ-ի դատարան
  Դատարանը եզրակացնում է, որ Հայաստանի բանակցելու նախապայմանը բավարարված է։ Այս մասին  «ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի» գործով...
Աղբյուր` Panorama.am
18:39
Միջազգային դատարանում հրապարակվում է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը
Արդարադատության միջազգային դատարանում  հրապարակվում է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունների...
Աղբյուր` Panorama.am
18:17
Վրաստանին անհրաժեշտ են լրջագույն փոփոխություններ. Բորել
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելի խոսքով՝ Վրաստանը լուրջ փոփոխությունների կարիք ունի կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:57
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
Բաքվում մեկնարկած ՄԱԿ-ի 29-րդ կլիմայական համաժողովի՝ COP29-ի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Ինչ է կատարվում Ավանի թիվ 57 մանկապարտեզում. Նախկինի բարեկամի թիրախավորո՞ւմ, թե՞...
Ավան վարչական շրջանի թիվ 57 մսուր-մանկապարտեզում, մեղմ ասած, լարված մթնոլորտ է ստեղծվել։  Panorama.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին...
Աղբյուր` Panorama.am
17:48
Սյունիքում բեռնատար ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ
Խցանումից դուրս են եկել մոտ 50 մարդատար և 200 բեռնատար ավտոմեքենա:
Աղբյուր` Panorama.am
17:42
Դուք երբևէ դատապարտելn՞ւ եք Ալիևին. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Դուք կարո՞ղ է վախենում եք Ադրբեջանին դատապարտել։ Մի դրվագ լինելո՞ւ է»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
17:35
Ցեղասպանության միջազգային ճանաչումը երկար տարիներ զսպել է Թուրքիայի ագրեսիվ գործողությունները. Տիգրան Աբրահամյան
«Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ իրականում ցույց է տալիս, որ պաշտոնական Անկարայի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ձեզ լավ բան չեն ասում մարդիկ, որոնք առավոտյան փորձում են խցկվել ավտոբուսներ, անձամբ եմ լսել. Թադևոս Ավետիսյանը՝ ՔՊ-ականներին
«Իշխանություններն ասում են՝ կենտրոնում գույքահարկը պատիկներով բարձարնում է, հարգելի՛ թոշակառուներ, չեք կարողանում վճարել՝ թողեք ձեր...
Աղբյուր` Panorama.am
16:55
Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» զենիթահրթիռային համակարգերի առաջին մարտկոցը. New Indian Express
Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» զենիթահրթիռային համակարգերի առաջին մարտկոցը, որն արտադրվել է Bharat Electronics Limited (BEL)...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան
13:52 12/11/2024

Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}