Փորձագետ. Ալիևի հռետորությունը կտրուկ փոխվել է հակամարտութան խաղաղ լուծման ուղղությամբ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխզիջումների միջոցով: Այս մասին, ըստ «Ինտերֆաքսի», նա հայտնել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ժամանակ:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները նշել են նաև, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով:
«Ես հաճույքով եմ արձանագրում, որ Ադրբեջանի նախագահը ուշադրություն հրավիրեց հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու վրա, և Դուք (դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին) նույնպես խոսեցիք այդ մասին: Սա իրականում ամենակարևորն է, քանզի չկա ավելի մեծ ողբերգություն, քան մարդկանց կորուստն է»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
Panorama.am-ը դիմել է քաղաքական գիտությունների թեկնածու Անժելա Էլիբոգովային՝ մեկնաբանելու այդ հայտարարությունը:
«Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հետ եռակողմ հանդիպման ժամանակ հանդես է եկել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին՝ չնայած ավելի վաղ Բաքվում հնչեցված ռազմատենչ հայտարարությունների: Հայաստանի ու ԼՂՀ-ի հասցեին սպառնալիքներ Ալիևը առավել ակտիվ տարածել էր Twitter-ի իր միկրոբլոգով, ինչը, ի միջի այլոց, համաշխարհային մամուլում ծաղրի առիթ էր դարձել: Սակայն, ինչպես տեսնում ենք, Սոչիում Ադրբեջանի նախագահի հռետորության երանգը կտրուկ փոխվեց, ամենայն հավանականությամբ Հայաստանի և ԼՂՀ-ի համոզիչ գործողությունների արդյունքում: Նման դեպքում իր դեմքը փրկելու նպատակով Ալիևի աշխատակազմը, երևի, պետք է հայտնի, թե նախագահի Twitter-ի էջը չարակամները կոտրել են և նրա անունից հայերի հասցեին սպառնալիքներ պարունակող տասնյակ թվիթեր են գրել»,- նշել է փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան